Category: Infocom

  • «Արարատցեմենտի» պետականացման և դրա վերաբերյալ Դատախազության հայտարարությունների…

    💬 «Արարատցեմենտի» պետականացման և դրա վերաբերյալ Դատախազության հայտարարությունների իրավական մասով ԲՀԿ-ն հետամուտ է լինելու՝ հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:
    📌 ԲՀԿ ցուցակի թեկնածու Սուրեն Սուրենյանցի բնորոշմամբ՝ «Արարատցեմենտի» շուրջ իրավական ամբողջ գործընթացը հարմարեցվում է Փաշինյանի պատկերացումներին։ Նա ընդգծեց գործարանի կարևոր դերը արդյունաբերության մեջ, որն, ըստ նրա, ապահովում է շինարարական և տնտեսական կայունություն, Հայաստանի տնտեսական սուվերենությունը, ռեգիոնալ նշանակությունը։ |hetq.am|
    Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։

  • Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ դիմել են ՌԴ-ին, որ թղթեր ներկայացնի. «Կապացուցե…

    💬 Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ դիմել են ՌԴ-ին, որ թղթեր ներկայացնի. «Կապացուցենք, որ ես միայն ՀՀ քաղաքացի եմ»:
    ‼️ Փաստաբան Վարդան Ալոյանն էլ ՔԿ-ից պահանջում է հերքում հրապարակել՝ նշելով. «Քննչական կոմիտեն ստացված տեղեկությունների հիման վրա վարույթ հարուցելու պարագայում իրավունք չունի ուսումնասիրման ենթակա տեղեկությունը հանրությանը ներկայացնել որպես հաստատված փաստ՝ մոլորեցնելով հանրությանը և ակնհայտորեն վիրավորելով անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը»:
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր երեկ փաստաթղթի նկարներ հրապարակել, որում իրավաբանական անձի տվյալներ են, և դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է ՌԴ քաղաքացի:

  • Փաստական տվյալներ են ստացվել նաև նախկին, այդ թվում՝ վիրավորում ստացած զինվորակա…

    📹 Փաստական տվյալներ են ստացվել նաև նախկին, այդ թվում՝ վիրավորում ստացած զինվորականների կողմից 2026թ. ապրիլին Երևանում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, ինչպես նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ։
    📌 Տվյալները ստացվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հ…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։
    🔸 Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
    🔸 Մայիսի 5-ին գրություն է հասցեագրվել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:
    🔗 Կարդալ ավելին
    📣 Գագիկ Ծառուկյանը արձագանքել է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը։ 🔸 «Ինձ դիմել էին, ասել էին, որ սենց բան ա ուզում անի, ես ասել եմ՝ կյանքում չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կա, առել ենք, ամեն ինչ էլ իր…

  • Սամվել Կարապետյանը բացի գործարարությունից երբեք ՀՀ–ից դուրս որևէ բանով չի զբաղվ…

    📣 Սամվել Կարապետյանը բացի գործարարությունից երբեք ՀՀ–ից դուրս որևէ բանով չի զբաղվել, ես էլ արդեն ասել եմ` որևէ օտարերկրյա քաղաքացիություն չեմ ունեցել․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյան
    🗣 «Բոլոր այն մարդիկ, որոնք իրենց անունից Սամվել Կարապետյանի մասին այդ ֆեյք տվյալը տարածեցին, նրանց դեմ դատական հայցադիմում է ներկայացվելու»։
    📌 Հիշեցնենք, որ «The Insider» լրատվամիջոցը մայիսի 19-ին հրապարակում էր արել, ըստ որի` Սամվել Կարապետյանի անձնագրային ֆայլում «աշխատանքի վայր» սյունակում նշված է «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։

  • Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել՝ ենթադրաբար Բելառուսից Լիտ…

    🇱🇹 Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել՝ ենթադրաբար Բելառուսից Լիտվայի օդային տարածք ներթափանցած անօդաչու թռչող սարքի պատճառով։
    📣 Լիտվական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բնակիչները ստացել են հաղորդագրություններ՝ ապաստարաններ տեղափոխվելու կոչով, որտեղ եղել են նաև երկրի նախագահը, վարչապետն ու խորհրդարանի խոսնակը։
    📌 ԱԹՍ-ն որսալու նպատակով օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները։ Ավելի ուշ բանակը հայտնել է տագնապի ավարտի մասին․ այն տևել է մեկ ժամից պակաս։ |azatutyun.am|

  • Գագիկ Ծառուկյանը արձագանքել է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյան…

    📣 Գագիկ Ծառուկյանը արձագանքել է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը։
    🔸 «Ինձ դիմել էին, ասել էին, որ սենց բան ա ուզում անի, ես ասել եմ՝ կյանքում չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կա, առել ենք, ամեն ինչ էլ իր տեղում։ Էդ խի 25 տարի անցել ա, նոր են հիշել: Հարկերն էլ ենք տալիս, ամեն ինչն էլ տեղը տեղին։
    🗣 Սա նշան ա, որ իրենք արդեն զգալով, որ իրենց վերջը եկել ա, էս վիճակով ժողովուրդ չես կարա պահես։ Այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, ուրիշ բան չկա։ Հարկավոր է վերջ տալ, երկրին երաշխավորված խաղաղություն լինի, ժողովրդին ներդրումներ լինի, բարեկեցիկ կյանք»։
    📌 Ծառուկյանն անդրադարձել է նաև իր փեսայի՝ Կարապետ Գուլոյանի և դստեր՝ Ռոզա Ծառուկյանի գույքի բռնագանձմանը․ «Վլադը՝ Կարոյի հայրը, իմ ընկերն ա, ինքը գործարար մարդ՝ մեծ գումարներ աշխատող, ստեղծող մարդ, միլիոններ ստեղծած, մի տուն պետք է չունենա, կամ իմ աղջիկը տուն պետք է չունենա, որ տունը պետականացնեն, հազարավոր մարդկանց տներ եմ նվիրել, ինչի մասին ա խոսքը»։
    ‼️ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան 🔸 «Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ գույքը ենթակա է պետականացման: Առաջիկայում…

  • Հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ։ …

    🚛 Հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ։ Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը։
    📱 Առանց ՌԴ-ում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR կոդի՝ ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել ՌԴ տարածք։
    💡 ՊԵԿ-ը ՀՀ-ից արտահանողների համար գործնական խորհուրդներ է առանձնացրել։

  • 4 անձ կալանավորվել է ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտել…

    📌 4 անձ կալանավորվել է ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:
    🗣 Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են «Լուրերին»:
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։

  • Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետու…

    ‼️ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան
    🔸 «Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ գույքը ենթակա է պետականացման: Առաջիկայում շատ արագ ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ:
    🔸 Գործարանի աշխատակիցներին շնորհավորում եմ ազատագրման առիթով: Էս պահից նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ կառավարությունն է: Արարատ ցեմենտը շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ-ին»,- Լոռիում քարոզարշավի ժամանակ ասել է Փաշինյանը: