Category: Infocom

  • Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետու…

    ‼️ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան
    🔸 «Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ գույքը ենթակա է պետականացման: Առաջիկայում շատ արագ ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ:
    🔸 Գործարանի աշխատակիցներին շնորհավորում եմ ազատագրման առիթով: Էս պահից նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ կառավարությունն է: Արարատ ցեմենտը շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ-ին»,- Լոռիում քարոզարշավի ժամանակ ասել է Փաշինյանը:

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր երեկ փաստաթղթի նկարներ հրապարակել, որում իրավաբանա…

    📑 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր երեկ փաստաթղթի նկարներ հրապարակել, որում իրավաբանական անձի տվյալներ են, և դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է ՌԴ քաղաքացի:
    Ինքը Կարապետյանը արձագանքել է․ «Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից՝ ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում ՌԴ-ում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։
    Լուսանկարը՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից
    Հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը

  • Հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտա…

    📌 Հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը: 
    ⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):
    [ՔԿ]

  • Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 1…

    🗳 Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 12-րդ օրը եւս բուռն անցավ։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 12-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 12-րդ օրը — Infocom

    Հունիսի 7-ին կայանալիք խորհրդանշական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 12-րդ օրը եւս բուռն անցավ։ Նոր կոշտ հայտարարություններ, նոր քրեական գործեր եւ հանդիպումներ քաղաքացիների հետ։ Օրը առանց միջադեպերի չանցավ։ «Կալուգացի օլիգարխը մի 200 հազար տալիս ա…

  • Չնայած Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցային օրա…

    📌 Չնայած Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցային օրակարգում ադրբեջանցիների վերադարձի հարց չի քննարկվում, Ադրբեջանը շարունակում է այդ խոսույթը առաջ մղել։
    🗣 Այսօր Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Հիքմեթ Հաջիևը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող WUF13 միջազգային համաժողովի ընթացքում, պնդել է, թե անկախության առաջին տարիներին Ադրբեջանը բախվել է «Հայաստանից արտաքսված 300 հազար էթնիկ ադրբեջանցիների» տեղավորման խնդրին։
    ❗️Նշենք, որ մինչև 1939 թվականը Խորհրդային Միության տարածքում, այդ թվում՝ Հայաստանի, թյուրքախոսների համար «ադրբեջանցի» եզրույթը պաշտոնապես փաստագրված չէր։

    🔸 Այս ժողովրդի համար «ադրբեջանցի» եզրույթը՝ որպես էթնանվանում, առաջին անգամ օգտագործվել է միայն 1939 թվականին՝ ԽՍՀՄ համընդհանուր մարդահամարի ժամանակ։ 1939-ի մարդահամարի տվյալներով՝ Հայկական ԽՍՀ-ում ադրբեջանցիների թիվը կազմում էր 130 հազար, իսկ 1979-ի մարդահամարի տվյալներով՝ 160 հազար։ Այսինքն՝ Հայկական ԽՍՀ-ում երբեւէ 300 հազար «ադրբեջանցի» չի բնակվել։ Եվ ավելին՝ մարդահամարի ժամանակ մուսուլման այլազգիներին եւս գրանցում էին որպես ադրբեջանցի։
    📌 Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի ԱԴԾ գործակալ լինելու վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին․ 🗣 «Միջազգային և հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական…

  • Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կա…

    📣 Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գործակալ լինելու վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին
    🗣 «Միջազգային և հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված կալուգացի օլիգարխը, ոչ ավելի, ոչ պակաս Անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։
    🔸 Սա հաստատում է մեր պատկերացումները, որովհետև ես ընդամենը երկու օր առաջ ասում էի, որ այն մարդը, որն օրակարգ է բերում մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպն այլ կերպ, քան լրտեսի գործելակերպ, հնարավոր չէ անվանել»,- նշել է Փաշինյանը։ |armenpress.am|
    Ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը 🗳 ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական The Insider-ը հրապարակել է ծավալուն հետաքննություն, որտեղ անվանական ներկայացված են Կրեմլի «հայկական ուղղությունը»…

  • CTRL Z` Վաղարշակ Հարությունյանի հետ | Episode 15Ctrl Z-ի տասնհինգերորդ թողարկման…

    CTRL Z` Վաղարշակ Հարությունյանի հետ | Episode 15
    Ctrl Z-ի տասնհինգերորդ թողարկման հյուրը «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանն է։
    Դիտեք Infocom-ի YouTube-ի ալիքում

    CTRL Z` Վաղարշակ Հարությունյանի հետ | Episode 15

    #infocom #ինֆոքոմ #ctrl_z #ՎաղարշակՀարությունյան
    CTRL Z` Վաղարշակ Հարությունյանի հետ | Episode 15
    Ctrl Z-ի տասնհինգերորդ թողարկման հյուրը «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանն է։
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https…

  • Արթիկի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի հանրահավ…

    🚔 Արթիկի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համաքաղաքացիների իր «Նիսան» մակնիշի մեքենայով տարել է Երևան, ապա հանրահավաքի ավարտին՝ Արթիկ տեղափոխելուց հետո, տվել է խոստացված գումարը։
    📣 Երիտասարդը մայիսի 14-ին Արթիկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ իր համաքաղաքացին իրեն խոստացել է յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20 հազար դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Արթիկ վերադառնալուց հետո 34-ամյա համաքաղաքացին տվել է խոստացած 100 հազար դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համաքաղաքացիներին, ինչի վերաբերյալ նրանցից երկուսը նույնպես հաղորդում են ներկայացրել։
    ⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա և 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուներ…

    📄 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 6 մլրդ 559 մլն դրամ եկամուտ և 4 մլրդ 105 մլն դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը․ ՌԴ փոխվարչապետ Ա…

    📣 Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
    🗣 «Դա շատ բարդ հարց է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց և տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում»,- նշել է Օվերչուկը՝ հայտարարելով, թե այդ խնդիրները «գործնականում արդեն իսկ ծագում են։
    📌 Եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, մեզ մոտ հարցեր են ծագում։ Նախևառաջ՝ ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք դա»,- նշել է Օվերչուկը։ |azatutyun.am|
    🗣 Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին, հայկական կողմից կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 📌 Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քարոզարշավի պատճառով չի կարողանա մասնակցել միջոցառմանը, և դրա մասին…