Category: Infocom

  • Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբեր…

    🇫🇷 Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ 🔸 Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին, երբ տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։ 📌 Տաճարում հրդեհը բռնկվել էր 2019…

  • Վրաստանի մայրաքաղաքում հատուկջոկատայինները նախորդ գիշեր սկսել են ցրել Ռուսթավել…

    🇬🇪🇪🇺 Վրաստանի մայրաքաղաքում հատուկջոկատայինները նախորդ գիշեր սկսել են ցրել Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Տելեգրամյան Paper Kartuli-ն էլ գրում է, որ ոստիկանության կողմից ցույցը ցրելուց երկուսուկես ժամ անց Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանը, ակցիայի մասնակիցներից գրեթե մարդ չէր մնացել։
    📌 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքերը, ով հայտարարել է, որ Թբիլիսիի փողոցներում բռնությունները դադարել են: «Սուտ և ցինիզմ: Եթե «փողոցներում բռնությունները դադարել են», ապա որն է այսօրվա դաժան ցրման իմաստը: Երեխաների առևանգում մայրերի՞ց. կանանց նկատմամբ վրե՞ժ»,- գրել է նա։ |hetq.am|

  • 36 տարի առաջ այս օրը՝ 1988թ․ դեկտեմբերի 7-ին Հայաստանում խոշոր երկրաշարժ գրանցվե…

    36 տարի առաջ այս օրը՝ 1988թ․ դեկտեմբերի 7-ին Հայաստանում խոշոր երկրաշարժ գրանցվեց, որի հետևանքով լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական (Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
    Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս էր եկել Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Էպիկենտրոնում՝ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրաշարժից զոհերի թիվը 25 000 է։

  • Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բահ…

    🇦🇲🇧🇭 Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բահրեյն՝ մասնակցելու «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումին։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ռումինիայում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Քվեարկությ…

    🇷🇴 Ռումինիայում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Քվեարկությունը տեղի է ունենում վիճահարույց նախագահական ընտրություններից մեկ շաբաթ անց, որտեղ առաջատար էր թեկնածու Կալին Ջորջեսկուն հավաքած ձայների 23%-ով: Նա հայտնել է զրոյական նախընտրական…

  • Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը,…

    🇬🇪🇪🇺 Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը, բողոքի ցույցը վերսկսվել է: Պողոտայում երթևեկություննը կաթվածահար է:
    👮‍♂️ Խորհրդարանի հարակից Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում ոստիկանականները կենդանի պատ են կազմել, նշված հատվածում տեղաշարժը սահմանափակված է։ |aliq.ge|

  • Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է և չի համապատասխանում իրա…

    ❗️Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՊՆ
    🔸 Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում: Լուրը ՊՆ-ն հերքում է։

  • Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վճիռների կատարման վերահսկման շրջանակներում…

    ❗️ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վճիռների կատարման վերահսկման շրջանակներում հրապարակել է հերթական որոշումը, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։
    🔸 Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կարևորությունը՝ ԵԽ Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետևյալ պահանջները
    📝 ՄԻԵԴ-ի վճռից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել վճռի անհատական միջոցները։ Կոմիտեն կրկին կոչ է անում անհապաղ վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը։ Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նոր օրենսդրական փոփոխություններ՝ էթնիկ հիմքով ատելության և խտրականության դեմ պայքարի համար։ |armenpress.am|

  • Իդլիբ, Համա, Հոմս և թիրախը, իհարկե, Դամասկոսն է. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ …

    🇹🇷 Իդլիբ, Համա, Հոմս և թիրախը, իհարկե, Դամասկոսն է. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան
    🔸 «Սիրիայում ընդդիմության (զինյալների-խմբ.) երթը շարունակվում է: Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա առանց ցնցումների ու աղետների»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
    🔸 Նա հիշեցրել է, որ Անկարան դիմել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ համատեղ քննարկելու Սիրիայում կարգավորման հեռանկարները, սակայն դրական պատասխան չի ստացել․ «Մենք դիմել ենք Ասադին՝ միասին որոշելու Սիրիայի ապագան։ Ցավոք , այս կոչին դրական արձագանք չեղավ»,- ասել է Էրդողանը։ |tert.am|

  • Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական ան…

    🇦🇿 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին և վերջիններիս փոխանցել նրանց հարազատների կողմից պատրաստված ծանրոցները:
    🗣 Անազատության մեջ պահվող անձանց հնարավորություն է տրվել  կապ հաստատել իրենց հարազատների հետ։
    [Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունի] |armenpress.am|