Category: Infocom

  • Սեպտեմբերի 21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյա…

    🏫🔥 Սեպտեմբերի 21-ին,
    ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։
    ❗️Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է լաբորատորիայում։
    📌 Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին։ 🏥 Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Միացյալ Թագավորությունը, Կանադան և Ավստրալիան ճանաչեցին Պաղեստինի պետությունը: …

    🇵🇸 Միացյալ Թագավորությունը, Կանադան և Ավստրալիան ճանաչեցին Պաղեստինի պետությունը:

    🇬🇧 Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հայտարարեց, որ Լոնդոնը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը՝ հույս հայտնելով երկպետական լուծման կյանքի կոչմանը։
    🇦🇺 Նույն օրը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն և արտգործնախարար Փենի Ուոնգը հայտարարեցին, որ Ավստրալիան ևս պաշտոնապես ճանաչում է անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետությունը։ «Այս քայլով Ավստրալիան ճանաչում է պաղեստինյան ժողովրդի երկարամյա ու լեգիտիմ ձգտումը՝ ունենալ սեփական պետություն», — ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ։
    🇨🇦 Կանադայի վարչապետ Մարք Կարնին ևս հաստատեց, որ Օտտավան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը։ «Կանադան ճանաչում է Պաղեստինի պետությունը և առաջարկում է մեր գործընկերությունը խաղաղ ապագայի կառուցման գործում՝ թե՛ Պաղեստինի, թե՛ Իսրայելի համար», – գրել է Կարնին X հարթակում։

  • Նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ «Այս…

    ❗️Նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ։
    🗣️ «Այսօր մեր պետության առջև ծառացած ամենամեծ ու հրատապ խնդիրը խաղաղությունն է։ Խաղաղություն ոչ թե որպես կարճատև դադար կամ որպես փխրուն համաձայնություն, այլ որպես կայուն ու ամուր հիմք՝ Հայաստանի ապագան կառուցելու համար։
    📌 Սիրելի հայրենակիցներ,
    Անկախությունը շարժում է, շարունակվող ընթացք։ Այն չի ավարտվում որևէ տարեթվով կամ խորհրդանշական տարեդարձով։ Անկախությունն ամեն օր նորոգվող պատասխանատվություն է՝ մեր պետության հանդեպ, մեր հարևանների հանդեպ, մեր սերունդների հանդեպ։ Այն ապրելակերպ է, որը պետք է կյանքի կոչենք հետևողականորեն՝ մեր աշխատանքով, մեր գիտակցությամբ ու մեր միասնականությամբ։
    🔸 Այսօր մենք գիտենք, որ ուժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է։
    Խաղաղություն, որ թույլ կտա բացել նոր հնարավորություններ տնտեսության, կրթության, մշակույթի, գիտության համար, որ կապահովի մեր քաղաքացիների վստահությունը վաղվա օրվա հանդեպ, որը կդարձնի անկախությունը ոչ թե նվաճում, այլ մեր երկրի, մեր հասարակության ամենօրյա իրականություն»։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստան և Ալբանիա անվանումները՝ այս ա…

    🇦🇲🇺🇸🇦🇱 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստան և Ալբանիա անվանումները՝ այս անգամ Ալբանիան անվանելով Հայաստան։
    📌 Նա նշել է, որ Հայաստանը (նկատի ունենալով Ալբանիան) կռվել է Կամբոջայի հետ, բայց ինքը կանգնեցրել է այդ պատերազմը։
    🔸 Նշենք, որ վերջին շրջանում Թրամփը հաճախ է նման սխալներ թույլ տալիս։ Այդ մասին անգամ հարց է ուղղվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Ցանկացած մարդ և երկրի ղեկավար իր վրիպակներն ըստ պատեհության ուղղում է և ԱՄՆ նախագահը դա արդեն իսկ արել է, այդ թվում՝ իր թվիթերյան վերջին գրառման մեջ»,- Կառավարության վերջին նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ |factor.am|

  • ԱՄՆ պետքարտուղար Մակո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանին և հայ ժողովրդին՝ Անկախու…

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ պետքարտուղար Մակո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանին և հայ ժողովրդին՝ Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։

    🗣️ «[…] ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես մեր արժեքավոր գործընկեր, երբ մենք առաջ ենք մղում խաղաղության, բարօրության և կայունության մեր ընդհանուր նպատակները Հարավային Կովկասում։ Մեր ամուր հարաբերությունները հիմնված են մշակութային խոր կապերի, ընդհանուր սկզբունքների և տարածաշրջանային անվտանգության ու տնտեսական հնարավորությունների հանդեպ փոխադարձ ձգտման վրա։
    📌 Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը, առևտրի ընդլայնմանը և սահմանների անվտանգության ամրապնդմանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով մեր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մեր ռազմավարական գործընկերությունը և նախագահ Թրամփի ու վարչապետ Փաշինյանի ստորագրած երկկողմ հուշագրերը հիմք են ծառայում այս նպատակների առաջմղման համար։»

  • ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրառումը է ՀՀ Անկախության տոնի առիթով․ «Հի…

    ❗️ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրառումը է ՀՀ Անկախության տոնի առիթով․
    🗣️ «Հիշեք, կան մնայուն արժեքներ՝ հակառակ այս բոլոր դառնությունների ու սրտնեղությունների: Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն ու մեր պետականության վերականգնումն է, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ»։
    21․09․2012թ․

  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ․ «[…] Անձնիշխանո…

    ❗️ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ․
    🗣️ «[…] Անձնիշխանությունը ինքնիշխանություն չէ, բազմակախյալությունը՝ անկախություն։
    Գործող ռեժիմը, խոստանալով «իրական Հայաստան», մեզ մատուցում է կեղծ Հայաստան, անարժեք Հայաստան, անպատիվ Հայաստան:
    📌 […] Երրորդ Հանրապետությունը պարզապես համարակալված պետականության դրսևորում չէ, այլ հայ ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարի արդյունք: Պետությունը ձևավորվում է այդ պայքարի, շարունակականության, ճշմարտության, ժողովրդի պատմական հիշողության ու կամքի հիման վրա։
    🔸Մենք դեռ տոնելու ենք այս օրը, երբ վերականգնենք մեր արժանապատվությունը՝ որպես ազգ, պետություն և քաղաքացիներ՝ հեռացնելով պետականակործան կառավարիչներին: […] »:

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առ…

    ❗️Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով
    🗣️ «[…] Հանրաքվեին մասնակցած եւ անկախությանն «այո» ասած քաղաքացիներն ինչի՞ մասին էին երազում իրենց քվեարկության պահին։ Այսպիսի վիճակագրություն չկա, բայց վստահաբար, մեր այդ հայրենակիցներին առաջնորդել է ազատ, խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ պետություն կառուցելու բնական մղումը։
    📌 Երրորդ Հանրապետության կյանքը, ցավոք, այդպիսին չստացվեց․ շրջափակումը, պատերազմը, տնտեսական անկումը, արտագաղթը թույլ չտվեցին անկախության հանրաքվեի երազանքն իրականություն դարձնել։ […] 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությամբ այդ երազանքը կրկին իրենով լցրել է Հայաստանի Հանրապետությունը, եւ մեր պարտքն է նախ փայփայել, ապա եւ իրականություն դարձնել այն։
    🔸 Տառապանքների ու զոհողությունների միջով անցնելով՝ այսօր, ահա, մենք այս կետին ենք հասել եւ սրա մասին է Չորրորդ Հանրապետության հաստատման օրակարգը, երազանքի կատարման հնարավորությունն այլեւս երբեք բաց չթողնելու մասին»։

  • Երևանում սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը…

    🇦🇲🇪🇺 Երևանում սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատել են Եվրոպական միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը շարունակելու իրենց համատեղ հանձնառությունը և այս ուղղությամբ ծավալուն մտքերի փոխանակում են ունեցել։ Հայաստանը և ԵՄ-ն երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա։
    📌 […] Հանդիպման ընթացքում հանձնակատար Կոսը հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից 2024 թվականի ապրիլին հայտարարված՝ Հայաստանին աջակցելու համար նախատեսված 270 միլիոն եվրոյի «Դիմակայունություն և աճ» ծրագրի երկրորդ մասնաբաժնի (202,5 միլիոն եվրո) հաստատման մասին։ Այս երկրորդ մասնաբաժնի շրջանակներում ԵՄ-ն առաջ է բերում 90 միլիոն եվրոյի համապարփակ բազմաոլորտային բյուջետային աջակցություն:
    ⛓️‍💥 Կարդալ ավելին
    [ՀՀ կառավարություն]

  • Խուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ…

    ⚠️ Խուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց. ՆԳՆ
    📌 Եթե «Facebook» կամ «Instagram» սոցիալական ցանցերի ադմինիստրացիայի անունից ստացել եք ծանուցում ՝ Ձեր կողմից կայքի կանոնների խախտման, կամ Ձեր անհատական հաշվի վերաակտիվացման մասին, որով պահանջվում է ուղարկված հղումով տրամադրել Ձեր անհատական հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը՝ առաջացած խնդիրները լուծելու նպատակով, ՉՎՍՏԱՀԵՔ:
    🔸Իրականում հանցագործները, ստեղծելով սոցիալական ցանցերին նմանակող ֆիշինգային կայքեր, այդ կերպ փորձում են մուտք գործել Ձեր հաշիվ, զրկել Ձեզ հասանելիությունից և հետագայում կատարել նաև այլ հանցավոր գործողություններ՝ շորթում, խարդախություն և այլն։
    [ՆԳՆ ոստիկանություն]