Category: Infocom

  • Երևանում սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը…

    🇦🇲🇪🇺 Երևանում սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատել են Եվրոպական միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը շարունակելու իրենց համատեղ հանձնառությունը և այս ուղղությամբ ծավալուն մտքերի փոխանակում են ունեցել։ Հայաստանը և ԵՄ-ն երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա։
    📌 […] Հանդիպման ընթացքում հանձնակատար Կոսը հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից 2024 թվականի ապրիլին հայտարարված՝ Հայաստանին աջակցելու համար նախատեսված 270 միլիոն եվրոյի «Դիմակայունություն և աճ» ծրագրի երկրորդ մասնաբաժնի (202,5 միլիոն եվրո) հաստատման մասին։ Այս երկրորդ մասնաբաժնի շրջանակներում ԵՄ-ն առաջ է բերում 90 միլիոն եվրոյի համապարփակ բազմաոլորտային բյուջետային աջակցություն:
    ⛓️‍💥 Կարդալ ավելին
    [ՀՀ կառավարություն]

  • Խուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ…

    ⚠️ Խուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց. ՆԳՆ
    📌 Եթե «Facebook» կամ «Instagram» սոցիալական ցանցերի ադմինիստրացիայի անունից ստացել եք ծանուցում ՝ Ձեր կողմից կայքի կանոնների խախտման, կամ Ձեր անհատական հաշվի վերաակտիվացման մասին, որով պահանջվում է ուղարկված հղումով տրամադրել Ձեր անհատական հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը՝ առաջացած խնդիրները լուծելու նպատակով, ՉՎՍՏԱՀԵՔ:
    🔸Իրականում հանցագործները, ստեղծելով սոցիալական ցանցերին նմանակող ֆիշինգային կայքեր, այդ կերպ փորձում են մուտք գործել Ձեր հաշիվ, զրկել Ձեզ հասանելիությունից և հետագայում կատարել նաև այլ հանցավոր գործողություններ՝ շորթում, խարդախություն և այլն։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետո…

    ❗️«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք, կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 🗣️ «Այս նպատակով ՔՊ-ն առաջինը՝ 2026թ. խորհրդարանական…

  • Ըստ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության՝ ռուսական երեք MiG-31 տիպի ինքնաթիռ…

    🇪🇪🇷🇺 Ըստ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության՝ ռուսական երեք MiG-31 տիպի ինքնաթիռ առանց թույլտվության մուտք են գործել իրենց երկրի օդային տարածք։
    📌ՌԴ ՊՆ-ն հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքնաթիռները թռիչք են իրականացրել Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով՝ Կարելիայից դեպի Կալինինգրադ, և չեն խախտել որևէ երկրի սահման։
    🔸 Էստոնիան հայտարարել է, որ միջադեպի կապակցությամբ կդիմի ՆԱՏՕ-ի Հոդված 4-ի խորհրդակցությանը։ Դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթի խոսքով՝ Հյուսիսատլանտյան խորհուրդը կհավաքվի առաջիկա շաբաթվա սկզբին։ Հոդված 4-ը նախատեսում է, որ դաշինքի ցանկացած անդամ կարող է խորհրդակցություն հրավիրել, եթե վտանգված է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը կամ անվտանգությունը։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Սահմանադրությունը կընդունվի: «Որովհետև այ…

    ❗️Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Սահմանադրությունը կընդունվի:

    🗣️ «Որովհետև այս պրոցեսի հեղինակը ժողովուրդն է՝ ի դեմս ՀՀ սնուցող մայրերի», — այսօր կուսակցության համաժողովի ընթացքում ճեպազրույցին ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե 2026թ. ընտրություններից հետո նոր Սահմանադրություն չընդունվի, դա կվտանգի՞ Բաքվի հետ Երևանի կողմից հայտարարվող խաղաղությունը:
    📌 Հարցին, թե ինչո՞վ է խոչընդոտում Երրորդ Հանրապետությունը, Փաշինյանը պատասխանեց. «Երրորդ Հանրապետությունը մեզ ոչ մի բանով չի խանգարում և չի խանգարել, խնդիրն այն է, որ մենք արդեն երկար ժամանակ ապրում ենք չորրորդ հանրապետության պայմաններում»: |azatutyun.am|

  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է վերականգնել Իրանի դեմ 2015 թվականի միջու…

    🇺🇳🇮🇷 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է վերականգնել Իրանի դեմ 2015 թվականի միջուկային համաձայնագրից հետո կասեցված պատժամիջոցները։
    🇬🇧🇫🇷🇩🇪 Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան մեղադրեցին Իրանին հիմնական համաձայնագիրը խախտելու մեջ, որը երաշխավորում է, որ Իրանը երբեք չի ձգտի, ձեռք չի բերի կամ չի մշակի միջուկային զենք։ Նրանց աջակցեցին վեց այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, մինչդեռ Չինաստանը, Պակիստանը և Ռուսաստանը քվեարկեցին պատժամիջոցների կասեցումը երկարաձգելու օգտին։ Հետևաբար, պատժամիջոցները կրկին կկիրառվեն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 26-ին, եթե Իրանը և եվրոպական առաջնորդները մինչ այդ համաձայնության չգան։ |factor.am|

  • «Մենք Կտրիճ Ներսիսյանին (Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) կ…

    🗣️ «Մենք Կտրիճ Ներսիսյանին (Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի», — հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    📌 Վարչապետը հայտարարեց, թե Կտրիճ Ներսիսյանը չի հավատում Աստծուն, և նա պետք է հեռանա, «ինչքան շուտ, այնքան լավ, և առանց ժողովրդական ներգործության»: Եթե կաթողիկոսը չհեռանա, կլինի «ժողովրդական ներգործություն», ասել է նա: |azatutyun.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձ…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։
    🗣 Հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրագործմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը, որը կնպաստի համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը։
    📌 Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ԵՄ գործընկերության առաջնահերթությունները, առաջիկա անելիքները և փոխգործակցության խորացման հնարավորությունները։ [ՀՀ կառավարություն]

  • Դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը և թույլ տվեց Արծվիկ Մինասյանին …

    ⚖️ Դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը և թույլ տվեց Արծվիկ Մինասյանին մեկնել արտերկիր:

    📌Մինասյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց։

  • Ես չեմ տեսնում որևէ վերադարձի պրակտիկ իրականացման հնարավորություն, բայց ես կարծո…

    ❗️Ես չեմ տեսնում որևէ վերադարձի պրակտիկ իրականացման հնարավորություն, բայց ես կարծում եմ, որ վերադարձի իրավունքի շուրջ պետք է մենք տարբեր միջազգային կառույցներից, միջազգային դատական մարմիններից, տարբեր պետություններից ռեզոլյուցիաներ, վճիռներ, որոշումներ պոկենք և ունենանք մեր դարակում։
    📌 Այսինքն՝ խոսքը Արցախ վերադարձի իրավունքը ֆիքսելու մասին է, խոսքը էթնիկ զտման փաստը ճանաչելի դարձնելու մասին է, ոչ թե դրա իրագործելիության մասին այս ձուլում։
    [Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյան] |azatutyun.am|