Category: Infocom

  • Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և Միքայել Մարգարյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հա…

    ⚖️ Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և Միքայել Մարգարյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը:
    🔻 «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Մ.-ն իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:
    🔻 Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը»,- հայտնել են ՔԿ-ից:
    Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ այսօր միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի մոտակայքում, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ:

  • Երևանում ուղևորը դանակահարել է վարորդին: «Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է…

    ‼️ Երևանում ուղևորը դանակահարել է վարորդին:
    💬 «Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Ոստիկանությունից:

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության …

    🇦🇲🇧🇪 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի և զարգացման համագործակցության նախարար Մաքսիմ Պրևոյի հետ:
    🔸 Զրուցակիցները կարևորել են համագործակցության հետագա խորացումը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ ԵՄ շրջանակներում։
    📌 Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ենթակառուցվածքների զարգացման նախագծերի մասին։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ստամբո…

    🇦🇲🇹🇷 ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստի աշխատանքներին:
    📌 Նիստի շրջանակում Առաքելյանը գործընկերների հետ քննարկել է խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
    [ՀՀ ԱԺ]

  • Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Պ…

    🏋🏻‍♂️🥈 Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
    🔸 Պոկում վարժությունում Գրիգորյանը 4-րդն էր: Հրում վարժության ժամանակ նա բարձրացրեց 115 կգ ու 119 կգ և դարձավ բրոնզե մեդալակիր:
    🔸 Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:
    [ՀՀ ծանրամարտի ֆեդերացիա]

  • Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված առուվ…

    ⚖️📄 Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը անվավեր է ճանաչվել։
    📌 Ֆիզիկական անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ։
    [ՀՀ գլխավոր դատախազություն]
    ❗️Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ 📌 Հակակոռուպցիոն դատարանը բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի…

  • Ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, մեկնում է Ի…

    🇺🇸🇮🇷 Ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, մեկնում է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    🔸 Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության կարելի է հասնել գուցե արդեն այսօր երեկոյան։
    🔸 Թրամփը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է անձամբ հանդիպել Իրանի ղեկավարության հետ՝ հիշեցնելով, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ձեռք բերելուց։ |azatutyun.am|

  • Հաշվի առնելով մայիսի 4-ին և 5-ին Հայաստանում նախանշված մեծածավալ միջոցառումները…

    📌 Հաշվի առնելով մայիսի 4-ին և 5-ին Հայաստանում նախանշված մեծածավալ միջոցառումները՝ մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց և քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն և սպասարկում չի իրականացվի:
    🔸 Նշվածը վերաբերում է միայն քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներին, իսկ վարչական շրջանների՝ քաղաքացիներին սպասարկող բաժինները կաշխատեն բնականոն հունով:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Գյումրիի քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ: Վարդան Ղուկասյանի շահերի պաշտ…

    ⚖️ Գյումրիի քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ:
    📌 Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել քննել խափանման միջոցի հարցը և փոխել այն: Դատարանն այսօր մերժեց պաշտպանների միջնորդությունը: |azatutyun.am|
    ❗️ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։

  • Ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի…

    🚘 Ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի:
    📣 Երևանի քաղաքապետարանը հորդորում է Հ. Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ երթևեկթությունը շարունակելու համար նշված հատվածում կատարել աջ շրջադարձ դեպի Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարունակել երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ:
    🛑 Միաժամանակ Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարահատվածում կանգառը կարգելվի:
    Քաղաքապետարանը խնդրում է նաև Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել՝ իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար։