Category: Infocom

  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է իր զինվորականներին «ուժգնորեն…

    🇮🇱🇱🇧 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է իր զինվորականներին «ուժգնորեն հարվածել «Հեզբոլլահի» թիրախներին» Լիբանանում՝ հրադադարի ժամկետը երեք շաբաթով երկարաձգելուց երկու օր անց։ Այս մասին հայտնում է BBC-ն։
    📌 Շաբաթ օրը իսրայելական հարվածների հետևանքով զոհվել էր 6 լիբանանցի՝ համաձայն Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների։
    🔶 Իսրայելը շարունակում է օկուպացված պահել Հարավային Լիբանանի զգալի մասը՝ բնակավայրերում իրականացնելով զանգվածային ավերումներ։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է …

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։
    📌 Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:
    🔶 Ավելի ուշ մեկնաբանելով իրավիճակը՝ Թրամփը ասել է, որ «շատերին պարզապես դուր չի գալիս իր ձեռքբերումները նախագահի պաշտոնում»: |tert.am|

  • Բաքուն քննադատել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի` Հայոց ցեղասպանության տ…

    🇦🇿 Բաքուն քննադատել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի` Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունը։
    📌 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն այն անվանել է «կեղծ և սադրիչ»: Նա ընդգծել է, որ հանրային դեմքերը պետք է խուսափեն «ապատեղեկատվությունից և չխրախուսեն պառակտումը»: |azatutyun.am|
    🗽🇺🇸 Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում, մենք պետք է թույլ չտանք պատմության կրկնությունը։ Այս մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։…

  • Վնասել են «Բոլորին դեմ եմ» կուսակցության ավտոբուսը։ Այս մասին հայտարարություն է…

    ❗️ Վնասել են «Բոլորին դեմ եմ» կուսակցության ավտոբուսը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։
    📌 Նշվում է, որ անհայտ անձինք, որոնք ներկայացել են որպես քաղաքապետարանի աշխատակիցներ, ամբողջությամբ ջարդուփշուր են արել «Բոլորին դեմ եմ» գրվածը և «մեքենայի վրայի կպցրած տիպերը եղունգներով քերել պոկել»։
    🔶 Կուսակցությունը պահանջել է Երևանի քաղաքապետարանից հերքել կամ հաստատել միջադեպին իր մասնակցությունը։

  • Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունու…

    🥉 Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։
    📌 Նա 7:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ռաշիդ Բաբազադեին։ |news.am|

  • Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը դարձավ Եվրոպայի…

    🤼‍♀️ 🥉Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
    📌 Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խնձրցյանը մրցեց Սերբիան ներկայացնող Ազամատ Տուսկաևի հետ ու առավելության հասավ 18:6 հաշվով: |armenpress.am|

  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին արդեն հեռացել է Իսլամաբադից։ Այս մա…

    🇮🇷 🇵🇰 Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին արդեն հեռացել է Իսլամաբադից։ Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը։
    📌 Մինչ հեռանալն Արաղչին հանդիպել է Պակիստանի զինված ուժերի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։
    🔶 Իրանի ԱԳ նախարարի տարածած հայտարարությունում նշվում է, որ Արաղչին փոխանցել է Իրանի «տեսակետներն ու նկատառումները» պատերազմի դադարեցման վերաբերյալ։
    🇮🇷 Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չի պլանավորում հանդիպել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահ Ջարեդ Քուշների հետ Պակիստան կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ |shantnews.am|

  • Ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգ…

    🇫🇷 Ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել:
    🔶 Այն մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ։ Պատարագին ներկա էր նաև Պոնտուազի եպիսկոպոս Բենուա Բերտրանը, որը հանդես է եկել քարոզով:
    [Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն]

  • Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանը վերսկսել է աշխատանքը և սպասարկել առաջ…

    🇮🇷 Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանը վերսկսել է աշխատանքը և սպասարկել առաջին միջազգային չվերթները։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
    ✈️ Ուղևորների առաջին խումբը մեկնել է Մեդինա, Մասկատ և Ստամբուլ քաղաքներ։ |shantnews.am|

  • Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրու…

    🗽🇺🇸 Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում, մենք պետք է թույլ չտանք պատմության կրկնությունը։ Այս մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։
    🗣 «2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ»,- ասել է Մամդանին։ |news.am|