Category: Infocom

  • Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր։ Այս մասին…

    🗣 Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում Արցախի համալսարանում դիվանագիտական ​​կորպուսի առջև։
    📌 Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի խաղաղություն, և միջազգային գործընկերները չպետք է տարածաշրջանը վերադարձնեն հնացած նարատիվների։
    🔸 «Ադրբեջանի փոխվարչապետն այցելել է Հայաստան, որտեղ երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների մակարդակով քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր, այդ թվում՝ տնտեսական և առևտրային հարաբերություններ, քաղաքական երկխոսություն, ինչպես նաև սահմանների սահմանազատում և սահմանագծում, ինչպես սովորաբար լինում է հարևան երկրների միջև»,- ասել է Հաջիևը։ |factor.am|
    Այսօր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին Լեռնային Ղարաբաղ են տարել այն բանից հետո, երբ Ադրբեջանը ոչնչացրել է հայկական 2 եկեղեցիներ։

  • Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուց…

    🇦🇿 Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Ի թիվս այլնի՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները: Անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ գործադրվող ջանքերին:
    📌 Բայրամովը Կարմիր Խաչի պատվիրակությանը տեղեկացրել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: |1lurer.am|

  • Արդյոք որևէ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, միջազգային իրավունքի շրջանակում կա…

    Արդյոք որևէ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, միջազգային իրավունքի շրջանակում կարո՞ղ է իր ինքնիշխան տարածքում իրականացնել այնպիսի գործողություններ, ինչպիսին պատմամշակութային և կրոնական կոթողների քանդումն է, հատկապես խաղաղ ժամանակաշրջանում։
    📌 CivilNetCheck-ը գրում է, որ պետության ինքնիշխանությունը սահմանափակվում է մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային նորմերով։ Պետության ինքնիշխանությունը բացարձակ չէ և սահմանափակվում է միջազգային իրավունքի պարտավորություններով, այդ թվում՝ մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հարցում։
    🔸 Անգամ զինված հակամարտությունների ժամանակ կան հստակ արգելքներ։ Ըստ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի (վավերացված է Հայաստանի կողմից) 8-րդ հոդվածի՝ ռազմական հանցագործություն է համարվում միտումնավոր հարձակումը կրոնական շենքերի և պատմական հուշարձանների դեմ, եթե դրանք ռազմական թիրախ չեն։
    ☝️ Պատմամշակութային կոթողների քանդումը հակասում է նաև 1954-ի Հաագայի կոնվենցիային, որի կողմ է Ադրբեջանը։ Կոնվենցիան սահմանում է, որ մշակութային արժեքին հասցված վնասը վնաս է ողջ մարդկության ժառանգությանը, և պետությունները պարտավոր են հարգել դրանք թե՛ պատերազմի, թե՛ խաղաղ ժամանակ։ 
    Կարդալ ավելին
    Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում. Թորոսյանը՝ Ստեփանակերտի եկեղեցին քանդելուն չարձագանքելու մասին 🔸 Հանրային ՀԸ լրագրողի դիտարկմանը, որ ոչ մի երկրի ինքնիշխան տարածքում հայկական եկեղեցի չպետք է քանդեն, Արսեն Թորոսյանը արձագանքեց. 📌 «Այո…

  • Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման…

    🚰 Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ լուրերը ապատեղեկատվություն են․ Ջրային կոմիտե
    «Թյուրիմացությունը սկսվել է այն պահից, երբ Բալահովիտի բնակիչներից մեկը, բողոքելով ոռոգման ջրի խնդրից, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե կոյուղին ևս միացված է ջրատար համակարգին։ Իրականում խոսքը հեղեղատարի մասին է եղել։ Տվյալ հատվածով խմելու ջրի ջրատար չի անցնում, առկա է միայն կոյուղատար համակարգ։ «Ջրատար» բառի սխալ ընկալման հետևանքով թյուր կարծիք է ձևավորվել, թե խնդիրը կապված է խմելու ջրի հետ։
    🏗 Բալահովիտի հատվածում կոյուղատար համակարգը իսկապես գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում, սակայն պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Գևորգ Պապոյանը «Ջերմուկի» հետ կապված որևէ խնդիր չի տեսնում․ Լրագրողի հարցին, թ…

    💧 Գևորգ Պապոյանը «Ջերմուկի» հետ կապված որևէ խնդիր չի տեսնում
    🔸 Լրագրողի հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնու՞մ է, Պապոյանն ասաց, որ չի տեսնում։
    🗣 «Նորմալ ա, բոլոր հարցերն էլ կլուծվեն, էդպիսի հարցե՞ր ենք լուծել։ Ես ինքս հավատացած եմ, որ «Ջերմուկը» բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Կասկած չունեմ, որ հարցը լուծվել է, մենք շարունակելու են տասնյակ, միլիոն հատով «Ջերմուկ» արտահանել»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
    Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։

  • Ադրբեջանի խորհրդարանը կասեցնում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները։ Այս մ…

    📣 Ադրբեջանի խորհրդարանը կասեցնում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները։

    🗣 Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանը՝ նշելով, որ հարաբերությունները կասեցվում են բոլոր ուղղություններով։
    🇦🇿🇪🇺 Մայիսի 1-ին Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ Եվրախորհրդարանի՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով։ 🗣 «Բանաձևում նշված կոչերը՝ հայ բնակիչների Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ, բացարձակապես անհիմն են, և միջամտություն են Ադրբեջանի ներքին…

  • Մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված ԵՔՀ գագաթնաժողովի…

    🚙 Մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված ԵՔՀ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումներով։
    🛑 Մայիսի 2-ին՝ ժամը՝ 7։30-13։00, փակ են լինելու
    — Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
    — Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
    — Հանրապետության հրապարակը,
    — Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
    — Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
    — Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
    — Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
    — Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
    — պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։
    🛣 Մայիսի 3-5-ը փակվող փողոցների մասին՝ այստեղ։

  • Տեղեկությունը, թե զեբրը փախել է Կենդանաբանական այգուց և հայտնվել Մյասնիկյան պող…

    🦓 Տեղեկությունը, թե զեբրը փախել է Կենդանաբանական այգուց և հայտնվել Մյասնիկյան պողոտայում, «անհաջող կատակի» արդյունք է եղել։
    🗣 Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը։
    📣 «Քաղաքացին, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են», -նշել է Մադաթյանը ֆեյսբուքյան էջում։
    📸 Լուսանկարում՝ ներկված ավանակը | shamshyan.com

  • Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ վար…

    📣 Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ վարչապետը ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
    🔸 «Մեր համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ-ն վերափոխվել է և դարձել շատ ավելի լավ պետություն թե՛ կրթության, թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի, թե՛ ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։
    🔸 Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում՝ ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության և կրթության համար», — ասված է ուղերձում։

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը՝ ՔՊ նվիրատուների …

    «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը՝ ՔՊ նվիրատուների ցանկում

    💰💰Ըստ ՔՊ-ի՝ 2025 թվականի տարեկան հաշվետվության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը 2025 թվականին 2 մլն դրամի նվիրատվություն է կատարել կառավարող կուսակցությանը։
    Ավելի վաղը Factor.am-ը հայտնել էր նույնանուն կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի կատարած նույնքան նվիրատվության մասին։ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք փոխանցումը կատարել են «Իմ քայլը» հիմնադրամին և չի կարող մեկնաբանել՝ ինչպես է դա արտացոլվել ՔՊ-ի հաշվետվության մեջ։
    ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանը մեր զրույցում նշեց, որ անհնարին է, որ մարդը հասցեատեր բաժնում լրացնի այլ կառույցի անուն, բայց նվիրատվությունը հասնի մեկ այլ կառույցի։