Category: Infocom

  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չի պլանավորում հանդիպել ԱՄՆ նախագահ…

    🇮🇷 Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չի պլանավորում հանդիպել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահ Ջարեդ Քուշների հետ Պակիստան կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ |shantnews.am|
    🇺🇸🇮🇷 ԱՄՆ ներկայացուցիչները շուտով կմեկնեն Իսլամաբադ՝ Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ 🗣 «Կարող եմ հաստատել, որ հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և Ջարեդ…

  • ԱՄՆ ներկայացուցիչները շուտով կմեկնեն Իսլամաբադ՝ Իրանի հետ հակամարտության կարգավ…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ ներկայացուցիչները շուտով կմեկնեն Իսլամաբադ՝ Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
    🗣 «Կարող եմ հաստատել, որ հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն Պակիստան՝ պակիստանյան կողմի միջնորդությամբ ուղիղ բանակցություններ վարելու համար», – ասել է նա։ |1lurer.am|

  • Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 111-րդ…

    📌 Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում։
    🗣 «Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մաս է կազմում»,- գրել է նա։
    🔶 Քարդաշյանն ընդգծել է, որ ընտանիքի հետ Հայաստան այցելելն իր կյանքի ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, որը խորացրեց իր կապը արմատների հետ այնպես, որ նա այն ամեն օր կրում է իր հետ։ |armenpress.am|

  • Այսօր մենք ոգեկոչում ենք 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված…

    🇺🇸🇦🇲 Այսօր մենք ոգեկոչում ենք 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակը։ Այս մասին գրառում է կատարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին:
    🗣 «Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Փելոսին։
    📌 Նա ընդգծել է, որ պատմական ճշմարտության վերահաստատմամբ հնարավոր է աշխատել՝ թույլ չտալու նման ողբերգությունների կրկնություն։ |factor.am|

  • Այսօր աշխարհի հայ համայնքները նշում են 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությ…

    🇺🇸🇦🇲 Այսօր աշխարհի հայ համայնքները նշում են 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայ կանանց, տղամարդկանց և երեխաների համակարգված սպանության և տեղահանության 111-րդ տարելիցը, հայտրարել է ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը։
    🗣 «Ավելի քան մեկ դար անց մենք կրկին հաստատում ենք, որ հայ ժողովրդին ոչնչացնելու նրանց ջանքերը ձախողվել են, և նվիրվում ենք նրանց հիշատակը պահպանելուն:
    🔸 Հայերը շարունակում են մնալ ուժեղ և անսասան, և ես շարունակելու եմ աջակցել հայերին ամբողջ նահանգում և աշխարհում արդարության համար պայքարում»,- գրել է նա։ |1lurer.am|

  • Էմմա Պողոսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն։ Երկամարտի 248 կգ արդյունքո…

    🏋🏻‍♀️🥇 Էմմա Պողոսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն։
    📌 Երկամարտի 248 կգ արդյունքով` Պողոսյանը դարձավ ոսկե մեդալակիր:
    [Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա]

  • Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր հրապարակումը կայք դրվել, նկարներն ու տեքստի բո…

    ❗️ Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր հրապարակումը կայք դրվել, նկարներն ու տեքստի բովանդակությունն իրար հետ կապ չեն ունեցել, և այդ լուրն ընդհանրապես չպետք է հրապարակվեր, հայտարարել է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանը`անդրադառնալով կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու հարցին։
    🗣 «Մենք հրապարակում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը»,- ընդգծել է նա։ |arm.sputniknews.ru|
    🔸 Հայոց ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել են վեհափառի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ: Ժամեր անց և՛ կայքից և՛ սոցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ: 🔸 Այս պահին թանգարան ինստիուտի կայքում անդարադարձ…

  • Հայոց ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել ե…

    🔸 Հայոց ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել են վեհափառի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ:
    Ժամեր անց և՛ կայքից և՛ սոցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ:
    🔸 Այս պահին թանգարան ինստիուտի կայքում անդարադարձ կա միայն վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցին: |azatutyun.am|

  • Բաքվի գերությունից հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը դիմել է ՄԻԵԴ՝ իրեն ապօրին…

    ⚖️ Բաքվի գերությունից հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը դիմել է ՄԻԵԴ՝ իրեն ապօրինի Բաքու գերեվարելու ու իր նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու հարցով:
    🗣 «Եվրոպական դատարան դիմելով՝ ցույց եմ տալու, որ այնտեղ գտնվող մեր բոլոր քաղաքացիները բռնադատված են: Հայցի հիմքը իմ անձի հետ է կապված, որ ինձ անօրինական բռնել ու դատել են»,- նշել է Սուջյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում։ |aravot.am|

  • Վրաստանի հայ համայնքին չեն թույլատրել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ։…

    ‼️ Վրաստանի հայ համայնքին չեն թույլատրել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ։
    💬 Համայնքի վարչության անդամ Ժանետա Բաղդասարյանը փոխանցել է, որ հայ համայնքը հրաժարվում է ակցիան անցկացնել այլ վայրում, իրենք չեն դիտարկում ակցիայի անցկացումը Թուրքիայի դեսպանատան մոտի տարածքից բացի այլ հասցեում. «Այդ իսկ պատճառով ոչինչ անցկացնել չեն պատրաստվում»: |azatutyun.am|