Category: Infocom

  • «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը երեկ հրավիրվել է Քննչական կ…

    🔸 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը երեկ հրավիրվել է Քննչական կոմիտե որպես վկա հարցաքննվելու: Այդ մասին գրել է hraparak.am-ը:
    💬 ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես չի մեկնաբանում, թե ինչ վարույթի շրջանակում է Արմինե Օհանյանը կանչվել հարցաքննության և ինչ կարգավիճակ ունի:
    📌 «Հարապակ»-ի փոխանցմամբ՝ Օհանյանը հարցաքննության է կանչվել Քրեական օրենսգրքի 422 հոդվածի հրման վրա (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հարուցված վարույթի շրջանակում: Առիթը, ըստ ԶԼՄ-ի, 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է:

  • Եթե Իրանի դեմ հակամարտությունը չավարտվի, մեր տնտեսության վրա դա երկարաժամկետ վա…

    ‼️ Եթե Իրանի դեմ հակամարտությունը չավարտվի, մեր տնտեսության վրա դա երկարաժամկետ վատ ազդեցություն կունենա. ՀՀ էկոնոմիկայի նախարար
    🗣 «Վնասներ ակնհայտորեն հիմա էլ կան. որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով մենք տեսնում ենք, որ կան գնաճային ռիսկեր։ Նաև որոշ ապրանքների արտադրության համար Հայաստանը հումք է ստանում Իրանից, և այս դեպքում ևս գնաճային ռիսկեր հնարավոր է առաջանան»,- նշեց նախարար Գևորգ Պապոյանը։
    📌 Նա հույս հայտնեց, որ Իրանի շուրջ ռազմական զարգացումները կարճաժամկետ կլինեն, և միայն այդ դեպքում մեր տնտեսության մեջ վնասները կլինեն հնարավորինս քիչ։ |arm.sputniknews.ru|

  • Դատարանը թույլատրեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ներկա գտնվել պատարագներին,…

    👨‍⚖️ Դատարանը թույլատրեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ներկա գտնվել պատարագներին, սակայն մերժեց տնային կալանքը վերացնելու միջնորդությունը:
    📌 Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին էր ներկայացրել Շիրակի հավատացյալների դիմում խնդրանքը Սրբազանին ազատ արձակելու և, հետևաբար, պատարագներին մասնակցելու վերաբերյալ։ |azatutyun.am|

  • ԱՄՆ-ն խրախուսում է Սիրիային դիտարկել Լիբանանի արևելք ուժեր ուղարկելու հավանական…

    🇺🇸🇸🇾 ԱՄՆ-ն խրախուսում է Սիրիային դիտարկել Լիբանանի արևելք ուժեր ուղարկելու հավանականությունը՝ այնտեղ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու գործողությունների աջակցելու համար, սակայն Դամասկոսը չի ցանկանում նման առաքելություն ստանձնել՝ վախենալով Մերրձավոր Արևելքում պատերազմի մեջ ներքաշվելուց և կրոնական լարվածության սրումից:
    🌫 Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով լավատեղյակ 5 աղբյուրի, որոնք ցանկացել են անանուն մնալ:
    ԱՄՆ պետքարտուղարությունը չի ցանկացել մեկնաբանել «գաղտնի դիվանագիտական հաղորդակցությունները»՝ հորդորելով լրատվականին մեկնաբանություն ստանալ Սիրիայի և Լիբանանի կառավարություններից:
    Հոդվածի հրապարակումից հետո Սիրիայում ԱՄՆ պատվիրակ և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բերեքը X-ում գրել է, որ «տեղեկատվությունը, թե ԱՄՆ-ն խրախուսում է Սիրիային զորքեր ուղարկել Լիբանան, սուտ է և ոչ ճիշտ»:

  • ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախային սպանությունները չեն տապալի Թեհրանի «ամուր քաղաքական …

    🇮🇷 ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախային սպանությունները չեն տապալի Թեհրանի «ամուր քաղաքական կառուցվածքը»։
    🗣 Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
    💬 «Իհարկե, անհատները ազդեցիկ են, և յուրաքանչյուր ոք խաղում է իր դերը՝ ոմանք ավելի լավ, ոմանք ավելի վատ, ոմանք ավելի քիչ, բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ պինդ կառույց է: Մենք չենք ունեցել որևէ մեկին, ով ավելի կարևոր լիներ, քան հենց առաջնորդը, և նույնիսկ առաջնորդը նահատակվեց, սակայն համակարգը շարունակեց իր աշխատանքը և անմիջապես ապահովեց փոխարինողին»,- ասել է արտաքին գործերի նախարարը»,- ասել է Արաղչին։ |civilnet.am|
    Զոհվել է Ալի Լարիջանին՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը՝ Իրանի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը։

  • 1 տարեկան երեխայի նկատմամբ ֆիզիկական ներգործություն է եղել 2026թ. հունվարի 22-ի…

    ‼️ 1 տարեկան երեխայի նկատմամբ ֆիզիկական ներգործություն է եղել 2026թ. հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ:
    💬 «Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026թ. հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անօգնական վիճակում գտնվողի սպանությունը):
    ⚖️ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,- հայտնել են ՔԿ-ից:
    📌 Նշենք, որ երեխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ։ |1lurer.am|
    Տեղեկություններ էին տարածվել, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա։

  • ԵՄ-ից մինչև Չինաստան. ով և ինչպես արձագանքեց Հորմուզի նեղուցը բացելու Թրամփի խնդ…

    ԵՄ-ից մինչև Չինաստան. ով և ինչպես արձագանքեց Հորմուզի նեղուցը բացելու Թրամփի խնդրանքին
    🇬🇧 Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարարը վստահեցրել է, «որ նեղուցի վերաբացմանը աջակցելու ցանկացած տարբերակ քննարկվում է դաշնակիցների հետ»՝ ընդգծելով, որ «նեղուցը վերաբացելու լավագույն և հստակ ճանապարհը հակամարտությանը վերջ դնելն է»:
    🇩🇪 Գերմանիայի պաշտպանության նախարարն ասել է. «Ի՞նչ է Թրամփը ակնկալում եվրոպական մի քանի ֆրեգատներից, ինչը չի կարող անել ամերիկյան հզոր նավատորմը»։
    🇪🇺 ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նշել է՝ «ոչ մեկը չի պատրաստվում իր ժողովրդին վտանգի ենթարկել Հորմուզի նեղուցում»:
    🇺🇸 Թրամփն այսօր արդեն հայտնել է, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ աջակիցների «մեծ մասը» տեղեկացրել է, որ չի ցանկանում ներգրավվածություն ունենալ, և ինքը զարմացած չէ արձագանքից:
    Թրամփը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին «շատ մռայլ» ապագա է սպառնում, եթե Վաշինգտոնի դաշնակիցները չօգնեն ապաշրջափակել Հորմուզի նեղուցը:

  • Միջազգային իրավունքի համաձայն որեւէ պետություն իրավունք չունի իր տարածքն ու հն…

    🗣 Միջազգային իրավունքի համաձայն որեւէ պետություն իրավունք չունի իր տարածքն ու հնարավորությունները տրամադրել այլոց՝ ագրեսիվ գործողությունների համար։
    🇮🇷🇦🇿 Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին՝ Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
    🔸 Նա նշել է, որ «Իրանի պաշտպանական գործողությունները ուղղված են միայն ագրեսորների, ինչպես նաև այն բազաների եւ օբյեկտների դեմ, որոնք օգտագործվում են Իրանի դեմ գործողությունների համար»։
    📌 Միաժամանակ, ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ ասված է, որ Բայրամովն ընդգծել է Նախիջեւանի վրա դրոններով հարձակման դեպքի քննությունն անհապաղ ավարտին հասցնելու կարեւորությունը։

  • Զոհվել է Ալի Լարիջանին՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար…

    ‼️ Զոհվել է Ալի Լարիջանին՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը՝ Իրանի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը։
    📌 Տեւական լռությունից հետո Իրանը պաշտոնապես հաստատում է տեղեկությունը, որ ցերեկվանից շրջանառում էին Իսրայելի բարձրագույն օղակները։
    🔸 Զոհվել են նաեւ նրա որդին՝ Մորտեզա Լարիջանին եւ Ալի Լարիջանիի անվտանգության պետ Սեյեդ Վահիդ Փաթեմի-Նեժադը (լուսանկարում՝ ձախից աջ

  • 93 տարեկանում մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը: Այսօր…

    🇬🇪 93 տարեկանում մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը:
    📌 Այսօրվանից մինչև նոր Պատրիարքի ընտրությունը, Վրաց Ուղղափառ Եկեղեցին կկառավարվի Մետրոպոլիտ Շիո Մուջիրիի կողմից։
    Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ առողջական վիճակի վատթարացման պատճառով Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը հոսպիտալացվել է: |aliq.ge|