Category: Infocom

  • Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, մոտ 700-ը՝ վիրավո…

    📣 Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, մոտ 700-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են Վենեսուելայի կառավարությունից։
    👨‍🚒 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ անմիջապես որոնողա-փրկարարական խմբեր, բժշկական և մարդասիրական օգնություն են ուղարկում։
    📹📸 Տեսանյութում՝ Կարակասի միջազգային օդանավակայանը, լուսանկարները՝ Reuters-ի
    🇻🇪 Ուժգին երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում։ 📌 7.2 և 7.5 մագնիտուդով ցնցումներից հետո Կարակասում բնակելի շենքեր են փլուզվել. մասնագետները մեծաթիվ զոհեր են կանխատեսում։ 🗣️ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է…

  • Ուժգին երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում։ 7.2 և 7.5 մագնիտուդով ցնցումներից հ…

    🇻🇪 Ուժգին երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում։

    📌 7.2 և 7.5 մագնիտուդով ցնցումներից հետո Կարակասում բնակելի շենքեր են փլուզվել. մասնագետները մեծաթիվ զոհեր են կանխատեսում։
    🗣️ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10,000-ից մինչև 100,000 մարդ:
    📣 Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրություն մտցնելու մասին: Նա նաև տեղեկացրել է, որ փակվել է Կարակասի միջազգային օդանավակայանը։ | hetq.am|

  • Մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու մեր …

    🇮🇳🇦🇲 Մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու մեր ջերմ և բազմակողմանի գործընկերությունը առանցքային ոլորտներում, ներառյալ առևտուրը, պաշտպանությունը, տեխնոլոգիաները և մարդկանց միջև կապերը:
    📌 Այս մասին X-ի իր էջում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։
    📣 «Ակնկալում ենք սերտ համագործակցություն՝ Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,- նշել է նա։ |arm.sputniknews.ru|
    🇦🇲🇮🇳 Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել։ 📣 Փաշինյանն ու Նարենդրա Մոդին ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական…

  • CTRL Z՝ Արսեն Թորոսյանի հետ | Episode 17Ctrl Z-ի տասնյոթերորդ թողարկման հյուրը Հ…

    CTRL Z՝ Արսեն Թորոսյանի հետ | Episode 17
    Ctrl Z-ի տասնյոթերորդ թողարկման հյուրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն է։

    CTRL Z` Արսեն Թորոսյանի հետ | Episode 17

    #infocom #ինֆոքոմ #ctrl_z
    CTRL Z` Արսեն Թորոսյանի հետ | Episode 17
    Ctrl Z-ի տասնյոթերորդ թողարկման հյուրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն է։
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ htt…

  • ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է՝ Մոլդովան և Հա…

    🇷🇺🇦🇲 ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է՝ Մոլդովան և Հայաստանն այժմ գնում են նույն ճանապարհով, որն ընտրել է Ուկրաինայի խամաճիկային ռեժիմը։
    🔸 Նա նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ի դաշինքը որպես հարվածային ուժ Ռուսաստանի դեմ օգտագործել է խամաճիկային ռեժիմները։
    🗣 «Այդպես եղավ Վրաստանի հետ, այդպես պատահեց Ուկրաինայի հետ, որը 2014 թվականին վերածվեց ռուսատյացության բնօրրանի։ Ցավոք, այդպես է այժմ տեղի ունենում Մոլդովայի և նույնիսկ, ավաղ, Հայաստանի հետ»,- ասել է Մեդվեդևը։ |news.am|

  • Դատարանը որոշեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանք` 2…

    ❗️Դատարանը որոշեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանք` 2 ամիս ժամկետով:
    📌 Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
    ⚖️ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): 🗣 Այս մասին գրել է պաշտպան Վարազդատ Հարությունյանը՝…

  • Իրանը պատրաստ է քննարկելու ԱԷՄԳ-ի մուտքը միջուկային օբյեկտներ միայն պատժամիջոցն…

    🇮🇷 Իրանը պատրաստ է քննարկելու ԱԷՄԳ-ի մուտքը միջուկային օբյեկտներ միայն պատժամիջոցների վերացումից հետո․ Իրանի ԱԳ փոխնախարար
    📣 «Ներկայում չկան հարձակման ենթարկված օբյեկտներ և միջուկային նյութեր մուտքի տրամադրման ծրագրեր։ Այդ հարցերը կքննարկվեն և կլուծվեն բացառապես վերջնական համաձայնագրի (խմբ․՝Վաշինգտոնի հետ) շրջանակներում և միայն, երբ մյուս կողմը գործնական քայլեր կատարի բոլոր պատժամիջոցների լիակատար վերացման և մյուս պարտավորությունների կատարման ուղղությամբ», – գրել է Քազեմ Ղարիբաբադին X սոցիալական ցանցի իր էջում։ |armenpress.am|
    📣 Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը նաև համաձայնության են հասել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների՝ Իրան վերադառնալու հարցի շուրջ։

  • «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, ըստ հետա…

    🧀 «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, ըստ հետազոտության արդյունքների` արտադրվել է վտանգավոր սննդամթերք։ «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել սահմանված նորմերին: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:
    🍽 Կասեցվել է նաև «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք: Փորձաքննության ներկայացված «Պանիր Մոցարելլա», «Պանիր Բուրատտա», «Պանիր Գաուդա» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր, «Յոգուրտ դեղձի», «Յոգուրտ ելակի» արտադրատեսակների նմուշները՝ խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել պահանջներին: Գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
    [ՀՀ ՍԱՏՄ]

  • Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյանն ու Նա…

    🇦🇲🇮🇳 Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել։
    📣 Փաշինյանն ու Նարենդրա Մոդին ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական դինամիկան։
    📌 Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
    🗣 Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և նոր նախաձեռնությունների առաջմղման համար։
    [ՀՀ կառավարություն]

  • Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծա…

    ⚖️ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։
    📌 Պրոբացիայի ծառայությունը միջնորդել էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված՝ ՏԻՄ մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժն ազատազրկմամբ փոխարինել։ |armenpress.am|
    🔗 Կարդալ ավելին
    ⚖️ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է խստացնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը։ 📌 Հանցանքների համակցման կանոններով վերջնական պատիժ սահմանվել է 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը: Սա նշանակում է, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր…