Category: Infocom

  • Այսօր ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քա…

    🇦🇲🇮🇳 Այսօր ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին: Քննարկել ենք պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։
    [ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյան]

  • Թավրիզ–Երևան ուղիղ չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո կվերսկսվեն հինգշաբթի…

    🇦🇲 🇮🇷 Թավրիզ–Երևան ուղիղ չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո կվերսկսվեն հինգշաբթի։
    ✈️ Pouya ավիաընկերությունը թռիչքները կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ |factor.am|

  • Օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քա…

    ❗️ Օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։
    🔸 Վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    [Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]
    📌 Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ։ 🔹 Նախարարությունը ստացված ահազանգերը կփոխանցի իրավասու գերատեսչություններին և իր լիազորությունների շրջանակում հետամուտ կլինի խնդրի կարգավորմանը։ …

  • Եվրամիությունը պատրաստվում է աշնանը զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջ…

    🇷🇺🇪🇺 Եվրամիությունը պատրաստվում է աշնանը զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գերմանական WELT-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը։
    📌 Կալլասի խոսքով՝ նախատեսվողը Ռուսաստանի դեմ պատերազմի սկզբից ի վեր պատժամիջոցների ամենալայն ցանկն է լինելու։
    🔹 Եթե այն հաստատվի ԵՄ բոլոր 27 երկրների կողմից, պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների թիվը միանգամից մոտ մեկ երրորդով կավելանա։
    🔸 Թե կոնկրետ ինչ նոր սահմանափակումներ են նախատեսվում, Կալլասը չի մանրամասնել։ |azatutyun.am|

  • Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի ու…

    📌 Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Համլետի Սահակյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
    🏠 Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք.
    🚙 4 տրանսպորտային միջոց.
    📃 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
    💰 183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
    💰 10 միլիոն 566 հազար դրամ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ամա…

    🛣 ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ամառային սպասարկման աշխատանքները։
    [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել Քարի լճի հարակից տ…

    📌 Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ։
    🔹 Նախարարությունը ստացված ահազանգերը կփոխանցի իրավասու գերատեսչություններին և իր լիազորությունների շրջանակում հետամուտ կլինի խնդրի կարգավորմանը։
    🔸 Միաժամանակ ևս մեկ անգամ ավելորդ չենք համարում մեր քաղաքացիներին հիշեցնել, որ բնության գրկում հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել շրջակա միջավայրին։
    Տեսանյութը՝ Աշոտ Թոփուզյանի
    [ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն]

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Ջարեդ Քուշները Եգ…

    🇺🇸 🇵🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Ջարեդ Քուշները Եգիպտոսում հանդիպել է «Համաս»-ի նոր առաջնորդ Խալիլ ալ-Հայայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է BBC-ն։
    🔹 Ըստ հաղորդումների՝ կողմերը քննարկել են Գազայի համար ԱՄՆ-ի աջակցությամբ մշակված խաղաղության ծրագրի իրագործումը։ Բանակցությունների առանցքում եղել են «Համաս»-ի զինաթափման, իսրայելական զորքերի դուրսբերման և Գազայում հումանիտար իրավիճակի հարցերը։
    📌 Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի հրապարակվել։ |azatutyun.am|

  • Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինցիների նկատմամ…

    ⛪️ 🇵🇸 Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինցիների նկատմամբ, հայտնում է Reuters-ը:
    🗣«Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել Արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ կրկնվող բռնությունները», – ասել է Հռոմի պապը՝ առանց կոնկրետ բախումների կամ հարձակումների մասին խոսելու։ |azatutyun.am|

  • Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր…

    ⚖️ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ որոշումից։
    📌 Լիազորությունների դադարեցման հիմքը եղել է Ալեքսանյանի հրաժարականի դիմումը։ Մինչ այդ նրա լիազորությունները կասեցված էին։ |civilnet.am|
    👩‍⚖️ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։ Այս տեղեկությունը հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Մերի Գևորգյանը։ Տնային կալանքը համակցված է այլ խափանման միջոցի հետ, թե ոչ, այս պահին հայտնի…