Category: Infocom

  • 8-րդ գումարման խորհրդարանի օրենսդրական ճանապարհը․ ովքեր են ձեռնպահ մնացել նախագծ…

    8-րդ գումարման խորհրդարանի օրենսդրական ճանապարհը․ ովքեր են ձեռնպահ մնացել նախագծեր ներկայացնելուց
    Ութերորդ գումարման Ազգային ժողովն իր հնգամյա գործունեության ընթացքում ընդունել է 2144 օրենքի նախագիծ։ Եվս 43-ն օրակարգում են, 61-ը՝ դեռևս օրակարգում ընդգրկված չեն, իսկ 41 նախագիծ խորհրդարանը չի ընդունել։ Ընդհանուր 2289 օրենսդրական նախագծից միայն 279-ի հեղինակներն են պատգամավորները, 34-ը ներկացրել են խմբակցությունները, իսկ մնացած 1976-ը՝ Կառավարությունը։ Այլ կերպ ասած՝ Ազգային ժողով մտած օրենսդրական նախագծերի շուրջ 87%-ի «մատակարարը» եղել է Կառավարությունը։
    Պատգամավորի առանցքային իրավունքներից է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը, սակայն 64 պատգամավոր այդ իրավունքից չի օգտվել։ Ներկայացված 279 նախագծերը հեղինակել են 70 պատգամավորներ։
    Մանրամասները՝ այստեղ

    ԱԺ 8-րդ գումարման օրենսդրական ճանապարհը․ ովքեր ձեռնպահ մնացին նախագծեր ներկայացնելուց — Infocom

    8-րդ գումարման խորհրդարանի օրենսդրական ճանապարհը․ ովքեր են ձեռնպահ մնացել նախագծեր ներկայացնելուց Ութերորդ գումարման Ազգային ժողովն իր հնգամյա գործունեության ընթացքում ընդունել է 2144 օրենքի նախագիծ։ Եվս 43-ն օրակարգում են, 61-ը՝ դեռևս օրակարգում ընդգրկված…

  • ԱՄՆ փոխնախագահ Վենսը քննարկել է Իրանի շուրջ բանակցությունները Իսրայելի վարչապետ…

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ փոխնախագահ Վենսը քննարկել է Իրանի շուրջ բանակցությունները Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ:
    🗣️ Վենսը և Նեթանյահուն քննարկել են Իրանի հետ պատերազմը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի բաղադրիչները։ |tert.am|

  • Մարտի 28-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ը, մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոց…

    💡 Մարտի 28-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ը, մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։
    🔸 Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութ և…

    🇦🇲🇦🇿 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութ և հնդկացորեն։
    🫘 Նշվում է, որ ուղարկվելու է չորս վագոն պարարտանյութ և մեկ վագոն հնդկացորեն։

  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերա…

    🇦🇲🇷🇺 Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով։

    [ՀՀ կառավարություն]
    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

  • Իրանական «Ֆարս» և «Թասնիմ» լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, …

    🇮🇷 Իրանական «Ֆարս» և «Թասնիմ» լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ ոչ ընթանում են, ոչ էլ եղել են։
    🇺🇸 🗣 «Ֆարս»-ը նաև հայտնել է, որ Թրամփը հրաժարվել է իրանական էլեկտրակայանները թիրախավորելուց, այն բանից հետո, երբ Իրանը զգուշացրել է, որ ի պատասխան կհարվածի Արևմտյան Ասիայի էլեկտրակայաններին։
    Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են շատ լավ և արդյունավետ բանակցություններ՝

  • Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտ…

    🛣 Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա. Ավետիսյան — Վ. Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան — Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը՝ հիմնանորոգման նպատակով:
    [Երևանի քաղաքապետարան]

  • ԱՄՆ-ն 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների…

    🇺🇸 🇮🇷 ԱՄՆ-ն 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները․ Թրամփ
    🗣 «Ես ուրախ եմ հայտնել, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են շատ լավ և արդյունավետ բանակցություններ՝ Մերձավոր Արևելքում մեր թշնամական գործողությունների լիակատար և վերջնական կարգավորման վերաբերյալ։
    📌 Հաշվի առնելով այս խորքային, մանրամասն և կառուցողական քննարկումների ոճն ու տրամադրությունը, որոնք շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները՝ պայմանով, որ ընթացող հանդիպումներն ու քննարկումները հաջող ընթանան»,- Truth սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։ | azatutyun.am |

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՔՊ-ն ընտրություններում սահմանադրական մեծամ…

    ‼️ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՔՊ-ն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չունենա, «սեպտեմբերին պատերազմ է լինելու»:
    🗣 «Լինելու է պատերազմ սեպտեմբերին, ընդ որում՝ աղետաբեր պատերազմ, եթե Քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն… Չեմ ասում ընտրություններում հաղթի… (…) Նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ՝ դա իրողություն է՝ ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն»,- ասել է Փաշինյանը երեկ ՔՊ քարոզարշավն ամփոփող տեսանյութում:
    💬 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը շանտաժ չի համարում. «Շանտաժն այստեղ ո՞րն է: Մենք առաջարկում ենք խաղաղություն, ասում ենք՝ մեր երկրին պետք է խաղաղություն: Այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, ՀՀ գոյությունը՝ որպես անկախ պետություն, կհայտնվի մեծ կասկածի տակ: Եվ կա զուգահեռ առաջարկը՝ «չէ, այս Հայաստանը մեզ ընդհարապես պետք չէ»:

  • Դիտարկմանը, որ հիբրիդային հարձակումների վերաբերյալ պնդումների սլաքները ուղղվում…

    🇦🇲🇷🇺 Դիտարկմանը, որ հիբրիդային հարձակումների վերաբերյալ պնդումների սլաքները ուղղվում են Ռուսաստանի կողմ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց.
    🔻 «Երկրի անուն եք տալիս (ՌԴ՝ խմբ.), կարո՞ղ ենք սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր, այո կարող ենք: Եվ դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից ամեն ինչ կազմակերպվում և կառավարվում է:
    🔻 Կարո՞ղ եք տեսնել ՌԴ խորհրդարանի պատգամավորներ, որոնք ՀՀ ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որոնք ասելու իրավունք չունեն, որովհետև ներքին քաղաքականությանը խառնվել է:
    🔻 Կարո՞ղ եք տեսնել տարբեր տրամաչափի պաշտոնյաների գործողությունների մեջ, փորձագիտական շրջանակներից էդպիսի բաներ, մի փոքր Google անելուց հետո կարող եք տեսնել»:
    Եթե ՌԴ-ն ունի սեփական փորձը հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու և պատրաստ է կիսվել, մենք դեմ չենք, թող կիսվեն, մենք էլ կտեսնենք՝ դա ինչ փորձ է: