Category: Infocom

  • Այսօր Ազգային ժողովի հերթական ընտրություններն են։ Ժամը 08։00-ին Հանրապետության …

    🗳 Այսօր Ազգային ժողովի հերթական ընտրություններն են։
    🕗 Ժամը 08։00-ին Հանրապետության ողջ տարածքում տեղամասերը կբացվեն 2 մլն 485 հազար 851 ընտրողների առաջ․ թե նրանցից քանիսը կմասնակցի քվեարկությանը, կիմանանք դրա ավարտից հետո։
    📈 Իսկ մինչ այդ Infocom-ն, ի թիվս այլնի, ձեզ պարբերաբար կներկայացնի մասնակցության ընթացիկ ցուցանիշները եւ նախնական արդյունքները։
    📃 Այս տարվա ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։
    Երբ ընտրատեղամասում ձեզ տրամադրեն 18 քվեաթերթիկ, եւ դրանցում 13 համարը բացակայի, չզարմանաք․ այդ համարի տակ եղած «Ալյանս» կուսակցությունը ինքնաբացարկ է հայտնել։
    📌 Քվեարկությունը կավարտվի 20:00-ին։
    📱 Հետեւեք մեր armVote ալիքին՝ բացառապես ընտրությունների ընթացքին հետեւելու համար, ինչպես նաեւ մեր մյուս հարթակներին՝ բաց չթողնելու օրվա զարգացումներն ու ստանալու ստուգված տեղեկություններ. մենք ողջ օրվա ընթացքում աշխատելու ենք ձեզ համար։

  • Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մա…

    📌 Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն՝ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել է շտապօգնության ծառայությունից և բժշկական միջամտությունից:
    🐑 🐴 Ստեփանավանի համայնքապետաարանից հայտնում են, որ նախնական տվյալներով կարկտհարության հետևանքով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ: |factor.am|

  • Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու …

    ⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։
    📌 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:
    🔻 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • ALT SHIFT 3 | ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐALT SHIFT-ի երրորդ թողարկման թեման ընտրություններն ե…

    ALT SHIFT 3 | ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    ALT SHIFT-ի երրորդ թողարկման թեման ընտրություններն են։

    ALT SHIFT 3 | ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    ALT SHIFT 3 | ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    ALT SHIFT-ի երրորդ թողարկման թեման ընտրություններն են։
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
    00:00 — Ընտրակեղծիքների թողած տրավմաները
    05:47 — Պե՞տք է քվեարկության գնալը դարձնել պարտադիր
    09:05 — Մեկ…

  • «Ինֆոքոմը» մշակել է գործիք, որով հունիսի 7-ին կարող եք հետևել քվեարկության ընթաց…

    «Ինֆոքոմը» մշակել է գործիք, որով հունիսի 7-ին կարող եք հետևել քվեարկության ընթացքի վերաբերյալ թարմացվող տվյալներին․
    🔵 ընտրախախտումները և միջադեպերը՝ ըստ ընտրատեղամասերի,
    🔵 մասնակցության ցուցանիշները՝ ըստ ընտրատեղամասերի և համայնքների,
    🔵 մասնակցության ցուցանիշի ընդհանուր միտումներից շեղվող ընտրատեղամասերը,
    🔵 քվեարկության նախնական արդյունքները։
    ԱԺ ընտրություններ 2026․ տվյալների թարմացվող ամփոփագիր

  • Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝ ձերբակ…

    🗳 Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝
    🔹ձերբակալվել է 194 անձ,
    🔸 քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ,
    🔻 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:
    📑12 վարույթով նախաքննությունը 45 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:
    📌52 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Այսօր տեղացած կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ, ստեղծ…

    🌧 Այսօր տեղացած կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ, ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։
    📌Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։

    [Ստեփանավանի համայնքապետարան]

  • Կիևի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 8-ին արտակարգ նիստ կգումար…

    🇺🇦🇺🇳 Կիևի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 8-ին արտակարգ նիստ կգումարի՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա վերջերս իրականացված զանգվածային հարձակման։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան։
    📢 «Ռուսական վերջին հարվածների ալիքը ևս մեկ հիշեցում է այն մասին, որ Մոսկվան շարունակում է նախընտրել սրացումը, այլ ոչ թե խաղաղությունը»,-ասել է նա։ |armenpress.am|

  • Քելբաջարի շրջանի Օմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայողներ ընկել են ձորը…

    📌 Քելբաջարի շրջանի Օմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայողներ ընկել են ձորը, հայտնում է ադրբեջանական APA-ն՝ հղում անելով Պաշտպանության նախարարությունը: |azatutyun.am|

  • Եվրահանձնաժողովից հայտարարում եմ, որ պատրաստվում են առաջարկել միջոցներ՝ Ռուսաստ…

    🇪🇺 Եվրահանձնաժողովից հայտարարում եմ, որ պատրաստվում են առաջարկել միջոցներ՝ Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաների տրամադրումն ավելի խստացնելու համար։
    📌 Ավելի վաղ նման պահանջով հանդես էին եկել Շենգենյան գոտու 11 երկրներ, որոնք դժգոհ են այն հանգամանքից, որ, չնայած Ուկրաինայի դեմ պատերազմին և արդեն իսկ եղած սահմանափակումներին, ԵՄ որոշ երկրներ շարունակում են ռուսաստանցիներին տրամադրել զբոսաշրջային Շենգենյան վիզաներ։ |azatutyun.am|