Category: Infocom

  • Երևանի Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ …

    🏮 Երևանի Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ մեկնարկել է ավանդական Ջահերով երթը։

  • 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ԿԸՀ առաջադրմ…

    🗳 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ԿԸՀ առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝
    🔸 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — Նիկոլ Փաշինյան
    🔸 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — Գագիկ Ծառուկյան
    🔸 Հայաստանի Հանրապետական կուսակցություն — Գուրգեն Սիմոնյան
    🔸 «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն — Սպարտակ Կյուրեղյան
    🔸 «Ուժեղ Հայաստան» դաշինք — Նարեկ Կարապետյան
    🔸 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն — Սուրեն Պետրոսյան
    🔸 «Միասնության թևեր» կուսակցություն — Արման Թաթոյան
    🔸 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն — Էդմոն Մարուքյան
    🔸 «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն — Գևորգ Կարապետյան
    🔸 «Հայաստան» կուսակցությունների դաշինք — Ռոբերտ Քոչարյան
    🔸 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն — Լևոն Շիրինյան
    🔸 Հայ ազգային կոնգրես կուսակցություն — Լևոն Զուրաբյան
    🔸 «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն — Հայկ Մարության
    🔸 «Հանրապետություն» կուսակցություն — Արամ Սարգսյան
    🔸 «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն — Տիգրան Ուրիխանյան
    🔸 Ռեֆորմիստների կուսակցություն — Վաղարշակ Հարությունյան
    🔸 «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն — Վարդան Ղուկասյան
    🔸 Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն — Արտակ Սարգսյան
    🔸 «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն — Արման Բաբաջանյան
    [Կենտրոնական ընտրական հանձնաժողով]

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և…

    📣 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը։
    🗣 Մայր Աթոռը կոչ է արել ՀՀ իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը հրատապ քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Արցախում մշակութային ոճրագործությունները։
    📌 «Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները», — ասված է հայտարարության մեջ։
    ❗️ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է․ այս մասին փաստում են արբանյակային լուսանկարները։ ⛪️ Լուսանկարներում պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ այսօր արդեն՝ ոչ․ եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է: 📸 Զբոսաշրջիկներից…

  • «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր հայտարարեց, որ այն ըն…

    📣 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր հայտարարեց, որ այն ընդդիմադիր ուժի վարչապետի թեկնածուն, որը կստանա առավել շատ ձայներ, կստանա իրենց աջակցությունը, և իրենք նույն մոտեցումն են ակնկալում մյուս ուժերից։
    🗣 Նա նշեց, որ վստահություն ունի՝ հիմնված բնակչության հետ շփման վրա, որ ընտրությունները կհանգեցնեն իշխանափոխության: Մինասյանը հավելեց, որ ընդդիմությունը, այս նպատակը հետապնդելով, պետք է հետընտրական շրջանում ձգտի համագործակցություն․ «Սա վերաբերում է բոլոր այն ընդդիմադիր ուժերին, ովքեր մերժում են գործող կառավարությունը և ցանկանում են վերականգնել Հայաստանի անվտանգությունը, պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և այլն», — նշեց Մինասյանը։

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Դատարանը երկար…

    ⚖️ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
    ⚖️ Դատարանը երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը ևս 3 ամսով: 📣 Գալստանյանի ու մյուսների պաշտպաններն այսօր բոյկոտեցին դատական նիստն ու ներս չմտան: Հայտարարեցին, որ երեկվա նիստը ոտքից գլուխ խախտումներով էր, արդարադատություն այսպես հնարավոր չէ…

  • Անկախ դիտորդը «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ մեկ դիմում է ուղարկել Վարչական դ…

    ⚖️ Անկախ դիտորդը «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ մեկ դիմում է ուղարկել Վարչական դատարան և ևս մեկ հաղորդում` Քաղաքացու օրվա վերաբերյալ, ուղարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
    📣 Վարչական դատարան ներկայացված դիմումի հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Հանրահայտ փաստ է, որ «Իմ քայլը« հիմնադրամի անվանումն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և ըստ այդմ Հիմնադրամի կողմից ընտրությունների նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան։
    📌 Քաղաքացու օրվա կապակցությամբ տեղի է ունենալու «Խաղաղության ձայնը» խորագրով համերգ, որի հովանավորը գործարար Վիգեն Բադալյանն է։ Հաշվի առնելով, որ համերգի խորագիրը համապատասխանում է ՔՊ նախընտրական կարգախոսին՝ այս միջոցառումները կարելի է ընկալել որպես բնեղենով նվիրատվություն կուսակցությանը։ Անկախ դիտորդը նշել է նաև, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե արդյոք նվիրատվությունը կատարվել է ֆիզիկական անձի (Վիգեն Բադալյանի), թե՞ իրավաբանական անձի (Վիգեն Բադալյանին պատկանող Ֆասթ բանկի) անունից կամ այլ ապօրինի աղբյուրներից։
    🗣 Անկախ դիտորդը նաև ուսումնասիրում է ՀՅԴ կողմից կազմակերպվող Ջահերով երթի ծախսերը։
    [«Անկախ դիտորդ» դաշինք]

  • Սուրեն Պապիկյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է ներկայացրել փոխգործակցու…

    🇦🇲🇬🇪 Սուրեն Պապիկյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է ներկայացրել փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:
    🔸 Նրանք անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, այդ համատեքստում ընդգծել որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Չեմ կարծում, թե մենք դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակար…

    ❗️ Չեմ կարծում, թե մենք դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով:
    🗣 Այս մասին ասացՆիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է մեկնաբանում Ստեփանակերտի եկեղեցու ավերումը խաղաղության տրամաբանության մեջ:
    💬 «Փորձում ենք ամբողջացնել տեղեկությունը: Կնայենք, կվերլուծենք: Չեմ կարծում, թե մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով, և սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամոբղջությամբ և ամբողջական հասկանանք»,- նշեց նա:
    Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է․ այս մասին փաստում են արբանյակային լուսանկարները։

  • Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018թ. վարչապետի պաշտո…

    Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018թ. վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր. Սերժ Սարգսյան
    🔻 «Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր, որովհետև չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։
    🔻 Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ինձ համար ակնհայտ էր, որ բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանք են ունենալու. մի բան, որը տեղի ունեցավ։ […]
    🔻 Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին»:

  • Մակրոնի այցի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փա…

    🤝 Մակրոնի այցի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:
    🗣 Այս մասին Հանրային ՀԸ-ին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
    📌 Նրա խոսքով՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, ռազմատեխնիկական համագործակցության, արհեստական բանականության:
    Ֆրանսիայի նախագահը պետական այց կկատարի Հայաստան: