Category: Infocom

  • Իրանը Իսրայելի ու ԱՄՆ-ի հարձակման ֆոնին շարունակում է ինտենսիվ հարվածները Ծոցի …

    🇮🇷 Իրանը Իսրայելի ու ԱՄՆ-ի հարձակման ֆոնին շարունակում է ինտենսիվ հարվածները Ծոցի երկրների տարածքներին։
    🇰🇼 Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթի միջազգային օդանավակայանի օբյեկտներին՝ վնասելով օդանավակայանի ռադարային համակարգի մի մասը։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով Քուվեյթի իշխանություններին։
    🛫 Միջադեպի հետեւանքով ուղեւորներից կամ օդանավակայանի անձնակազմից ոչ ոք չի տուժել։ |news.am|

  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզու…

    🛣 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
    📌 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
    🚚 Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, Լուսաշող-Լանջառ, Սարավան-«Զանգեր» և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
    🏔 Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    📌 Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում տեղում է ձյուն։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Բրոնզեդարյան տեխնոլոգիաները ժամանակակից մարդու ձեռքերում․ Փորձարարական հնագիտութ…

    Բրոնզեդարյան տեխնոլոգիաները ժամանակակից մարդու ձեռքերում․ Փորձարարական հնագիտության լաբորատորիայից ներս
    🏺 Երբեմն հնագիտության մեջ միայն գտածոների հայտնաբերումը, թվագրումն ու արտաքին զննությունը բավարար չեն որևէ ժամանակաշրջանի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար։
    ⛏️ Նման դեպքերում գործի են դրվում փորձարարական հնագիտության մեթոդները․ գիտնականները փորձում են նույնությամբ կրկնել հնագույն հասարակությունների փորձառությունն ու վերակազմել նրանց ստեղծածը։
    🏹 Փորձրարարական հնագիտության լաբորատորիայի գիտնականները հենց այս մեթոդով են ուսումնասիրում Բրոնզի դարը՝ վերստեղծելով բրոնզեդարյան զենքեր ու այլ առարկաներ։
    🔗 Կարդալ ավելին

  • Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով այս պահի դրությամբ Կատարում է գ…

    🇦🇲🇶🇦 Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի, այդ թվում` 8 ուսանող և 8 մարզիկ, ում հետ Դոհայում ՀՀ դեսպանությունը կապ է պահպանում:
    ✈️ Նախատեսվում է ՀՀ մարզիկների վերադարձը ՀՀ Սաուդյան Արաբիայի ճանապարհով, ուսանողների համար դիտարկվում են այլ տարբերակներ:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով: Դեսպանության …

    🇦🇲🇮🇷 ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով:
    📌 Դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը:
    🔸 Այս պահի դրությամբ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի։ Ն…

    ✈️ 🇴🇲🇦🇲 Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի։
    🇸🇦🇶🇦 Նրանց թվում էին Կատարից Սաուդյան Արաբիայով տեղափոխված ՀՀ 10 քաղաքացիները, որոնք Կատարում էին մնացել իրենց թռիչքների չեղարկման հետևանքով:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռային հարձակման է ենթարկվել, ինչից հետո շենքից ծու…

    🇺🇸🇮🇶 Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռային հարձակման է ենթարկվել, ինչից հետո շենքից ծուխ է բարձրացել։
    📌 ԱՄՆ դեսպանատնից անմիջապես մեկնաբանություն չի եղել։ Դեռ չի հաղորդվում, թե արդյոք հարձակման հետևանքով կան զոհեր։ Հասցված վնասի ճշգրիտ չափը ևս հայտնի չէ։ |azatutyun.am|

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Կենտրոնական Ասիայի հարցերով…

    🇦🇿🇪🇺 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Էդուարդ Ստիպրայսի հետ:
    📌 Ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել՝ հատուկ ուշադրություն դարձնելով հաղորդակցությունների զարգացման, Տրանսկասպյան միջանցքի և TRIPP-ի նախագծերին: |1lurer.am|

  • Իրանի զինված ուժերը հրթիռներ չեն արձակել բարեկամ և հարևան Թուրքիայի ուղղությամբ։…

    🇮🇷🇺🇸🇹🇷Իրանի զինված ուժերը հրթիռներ չեն արձակել բարեկամ և հարևան Թուրքիայի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակը։
    📌 «Հաշվի առնելով ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի առաջնորդների անցյալի սադրանքները, ենթադրելի է, որ այդ գործողությունը ձեռնարկվել է նրանց կողմից՝ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները խաթարելու նպատակով»,– ասվում է հայտարարության մեջ։ |1lurer.am|
    🇹🇷🇮🇷Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է արձագանքել իր հասցեին ուղղված բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվի Իրանի շուրջ ծավալվող հակամարտության մեջ։ 🗣«Մենք ձեռնարկում ենք անվտանգության անհրաժեշտ միջոցներ`…

  • ՀԱԿ-ը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան»-ի և այլ ընդդիմա…

    🗣 ՀԱԿ-ը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան»-ի և այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին։ Այս մասին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ հայտարարել է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը։
    📌 Համագումարին հրավիրված են «Ուժեղ Հայաստան», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», «Հաղթանակ», «Նոր ուժ» կուսակցություններն ու «Նժար» սահմանադրական շարժման անդամները:
    🔸 Կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր համագումարին, բայց դահլիճում հնչեց նրա ուղերձը, որում ասված է․ «Իմ նախազգացումով՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»։ |azatutyun.am|