Category: Infocom

  • Վլադիմիր Վարդանյանը դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կու…

    📣 Վլադիմիր Վարդանյանը դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
    🗣️ «ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունս»,- գրել է Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան էջում։
    👨‍⚖️ ՀՀ նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: 📣 Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

  • Ինչ վերաբերում է արցախցիների վերադարձին, եկեք իրար հետ ազնիվ լինենք. Ադրբեջանի …

    ❗️ Ինչ վերաբերում է արցախցիների վերադարձին, եկեք իրար հետ ազնիվ լինենք. Ադրբեջանի այս ղեկավարը հնարավորություն չի տալու, որ արցախցիներն անվտանգ այնտեղ ապրեն։
    🗣 Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը:
    💬 «Ադրբեջանի այս ղեկավարը 10 հայի հետ յոլա չգնաց այնտեղ, ո՞նց եք պատկերացնում՝ մեր մյուս հայրենակիցները ինչպես են ապրելու։ Երբ լինի այդ երաշխավորությունը, որ մարդիկ անվտանգ կլինեն, այդ ժամանակ հարցը կբարձրացնենք։ Դրա համար պետք է աշխատել, միջազգային աշխատանք, նաև հարաբերությունների կարգավորման շրջանակներում աշխատանք, որպեսզի կարողանան մեր հայրենակիցները իրենց հայրենիք անվտանգ վերադառնալ։ Բայց դա մեծ հարց է, պետք է մենք շատ լուրջ վերաբերվենք»,- ասաց Կարապետյանը: |news.am|

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշա…

    ‼️ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը։
    📣 Այս մասին տեղեկացնում են ինստիտուտից՝ նշելով, որ որոշումը կայացվել է Հոգաբարձուների խորհրդի՝ օրերս տեղի ունեցած արտահերթ նիստին, և Թաշչյանը այսօրվանից անցել է պարտականությունների կատարմանը:
    Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանի ցուցումով:

  • Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է նկատել Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խո…

    🔻 Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է նկատել Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։ Հայտնում են Մայր Աթոռից:
    📌 Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «Որոշ հոգեւորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով՝ իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար […], ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը […]: Ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և/կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար՝ հատելով ՀՀ օրենսդրության սահմանները»:
    🔗 Կարդալ ավելին

  • ՀՀ նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է Սահմանադրական դատարա…

    👨‍⚖️ ՀՀ նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
    📣 Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

  • Հայ-իրանական սահմանին իրանցիների մեծ հոսք չկա Տաքսու վարորդները, որ սովորաբար զբ…

    Հայ-իրանական սահմանին իրանցիների մեծ հոսք չկա
    🔸 Տաքսու վարորդները, որ սովորաբար զբաղված են լինում իրանցի զբոսաշրջիկներին Երևան հասցնելով, հավաքված են հենց անցակետի առաջ՝ սպասելով մի քանի ժամը մեկ սահմանը հատող մի քանի իրանցիների։
    💬 Սահմանը հատելիս իրանցիները խիստ զգուշավոր են լրատվամիջոցների հետ խոսելիս։ «Եթե դուք հիմա անգամ կոշիկներս նկարեք, մեզ մեր երկրում կնույնականացնեն ու հետագայում այնտեղ վերադառնալու դեպքում ինչ ասես մեզ հետ կարող է պատահել»,- ասաց ընտանիքի հայրը՝ չցանկանալով նշել անունը։
    🔸 Իրանում կատարվող իրադարձությունների ֆոնին Հայաստանի հարավային քաղաքները՝ Մեղրին ու Ագարակը, շարունակում են ապրել բնականոն կյանքով, միայն թե այս պահին տեղացիները Իրան առևտրի չեն գնում։

    Հայ-իրանական սահմանին իրանցիների մեծ հոսք չկա — Infocom

    Հայաստան-Իրան սահմանին, տեղացիների բնորոշմամբ, անսովոր պասիվություն կա [մարտի 12-ի դրությամբ]։ Տաքսու վարորդները, որ սովորաբար զբաղված են լինում իրանցի զբոսաշրջիկներին Երևան հասցնելով, հավաքված են հենց անցակետի առաջ՝ սպասելով մի քանի ժամը մեկ սահմանը հատող…

  • Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը: «Հայ…

    🇦🇲🇨🇭 Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը:
    💬 «Հայաստանը հանձնառու է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, խթանել տնտեսական զարգացումը և նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Կարծում եմ, որ սա նաև մեր երկու երկրների ընդհանուր տեսլականն է՝ հիմնված պատմական զարգացումների, մեր ընդհանուր արժեքների և, գուցե ամենակարևորը՝ մեր քաղաքացիների բարեկեցիկ ապագային միտված մոտեցման վրա: Ավելորդ է նշել, որ բազմաթիվ բարդ մարտահրավերների առջև կանգնած աշխարհում համախոհ գործընկերների հետ ավելի սերտ համագործակցությունը դարձել է առավել կարևոր, քան երբևէ»,- իր ելույթում ասել է նախարար Միրզոյանը:
    🔗 Կարդալ ավելին
    Փետրվարի 23-24-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանությ…

    🇦🇲🇪🇺 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
    [ՀՀ ՊՆ]

  • Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեմ բողոքի հարցով դատական նիստին ընդ…

    🔸 Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեմ բողոքի հարցով դատական նիստին ընդառաջ նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ակցիա են իրականացնում կառավարության դիմաց:
    🗣 Ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում են վերջ տալ «անօրինական գործողություններին, որ Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ»: «Ազատություն Սամվել Կարապետյանին», «ազատություն Հայաստանի Հանրապետությանը»՝ այս կարգախոսներով են նրանք եկել Հանրապետության հրապարակ: |azatutyun.am|

  • ԱՄՆ-ն փաստորեն ընդունում է ակնհայտը. առանց ռուսական նավթի գլոբալ էներգետիկ շուկ…

    🇷🇺💬 ԱՄՆ-ն փաստորեն ընդունում է ակնհայտը. առանց ռուսական նավթի գլոբալ էներգետիկ շուկան չի կարող կայուն մնալ:
    🗣 Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
    📌 Նա նշել է՝ աճող էներգետիկ ճգնաժամի ֆոնին ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումների հետագա մեղմացումն ավելի ու ավելի անխուսափելի է թվում, «չնայած բրյուսելյան բյուրոկրատիայի մի հատվածի դիմադրությանը»: |armenpress.am|
    ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է ծովում մնացած ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ շուկայում էներգակիրների պակասը լրացնելու և գների կտրուկ աճը զսպելու համար: