Category: Infocom

  • Վենեսուելայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, հայտնել է Ազգային …

    ▪️Վենեսուելայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, հայտնել է Ազգային ժողովի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
    📣 Նրա խոսքով՝ 3360 մարդ վնասվածքներ է ստացել, ավելի քան 4000 մարդ կորցրել է իր տունը և ճանաչվել բնական աղետից տուժած։ |arm.sputniknews.ru|
    ▪️ Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի, 4300 մարդ վիրավորվել է։ 📣 Նշվում է, որ մայրաքաղաք Կարակասում և մոտակա Լա Գուայրա ծովափնյա քաղաքում շենքերի փլատակներում մնացած մարդիկ կան։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ …

  • «Ինֆոքոմը» պաշտոնական տվյալների վերլուծությամբ փորձել է ԱԺ հերթական ընտրություն…

    📄 «Ինֆոքոմը» պաշտոնական տվյալների վերլուծությամբ փորձել է ԱԺ հերթական ընտրությունների ընդհանուր արդյունքներից զատ ցույց տալ նաև ձայների բաշխվածությունն ու միտումները տարբեր դիտանկյուններից։
    👉 Թերթեք ինֆոքարտերը՝ արդյունքը տեսնելու համար։
  • Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ ն…

    ‼️ Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    📌 Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ:
    [ՀՀ քննչական կոմիտե]

  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություն…

    🇮🇱🇱🇧 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն:

    🤝 Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։ |tert.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհա…

    🇦🇲🇮🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։
    🔸 Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես, երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
    🔸 Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։
    [ՀՀ կառավարություն]

  • Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադիին։ Երևանի «Զվարթնո…

    🇦🇲🇮🇷 Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադիին։
    🔸 Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
    [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]

  • Ձերբակալվել է Գյումրու համայնքապետի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը։ «Քր…

    ⚖️ Ձերբակալվել է Գյումրու համայնքապետի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը։
    📣 «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Հ.Վ.-ն ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար»,-1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

  • Մանդատների հետ կապված վերջնական որոշում մեր կուսակցությունը չունի, մեր հայրենակ…

    📣 Մանդատների հետ կապված վերջնական որոշում մեր կուսակցությունը չունի, մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները ոչ մի բան՝ բացի բռնաճնշումներից չեն տալիս, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
    🗣 «Բոլորն ԱԱԾ մեկուսարանով անցնելու են, նոր այդ մանդատն ունենան, ոչ մի լավ բան չի տալիս, աշխատավարձ, բան, մենք դրա հետաքրքրությունը, կարիքը չունենք, հիմնական կարիքը էս մարդուն փոխելն է»,-ասել է նա։
    📌 Կարապետյանը նշել է, որ պայքարի այս փուլում՝ Սամվել Կարապետյանի կոնսոլիդացիայի կոչից հետո, նախատեսվում է հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ։ |tert.am|
    ⚖️ Սահմանադրական դատարանում շարունակվում է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությունը: 🔸 Զուգահեռ՝ ընդդիմադիր ուժերն ակցիա են անում ՍԴ դիմաց:

  • ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները,…

    ‼️ ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան
    🗣 «Եթե վերցնում ենք, ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտեզ ենք պատկերացնում, և գնալու դեպքում ինչ քայլերով, ինչ ռեժիմով ինչ ենք անելու և չգնալու դեպքում ինչ ենք անելու»,- ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:
    Սահմանադրական դատարանում շարունակվում է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությունը:

  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը՝ Արթուր Աբրահամյ…

    ⚖️ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը՝ Արթուր Աբրահամյանը, հայտնաբերվել է և կալանավորվել:
    🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ ՔԿ-ից:
    Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։