Category: Infocom

  • Հուլիսի 19-ին Երևան-Սևան մայրուղում VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խո…

    🚨 Հուլիսի 19-ին Երևան-Սևան մայրուղում VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը։
    📌 Ջրափրկարարները գետից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
    🔻 Հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել գետից։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Իսրայելի բանակն այսօր հայտնել է, որ հայտնաբերել է Իրանից դեպի Հորդանանի՝ Իսրայել…

    🇮🇱🇮🇷Իսրայելի բանակն այսօր հայտնել է, որ հայտնաբերել է Իրանից դեպի Հորդանանի՝ Իսրայելի սահմանին հարակից Աքաբա քաղաք արձակված հրթիռներ։
    📌 Իսրայելի բանակը նաև նախազգուշացրել է, որ հրթիռների կամ դրանց բեկորների ընկնելու վտանգ կա Իսրայելի հարավում։
    🇯🇴 Միաժամանակ, Հորդանանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, երկրի տարբեր շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ |azatutyun.am|
    🇮🇷🇺🇸 Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են Իրանի Խուզեստան նահանգում կառուցվող «Դարխովին» ատոմային էլեկտրակայանին։ 🔹 Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հաղորդագրության…

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են Իրանի Խուզեստան նահանգո…

    🇮🇷🇺🇸 Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են Իրանի Խուզեստան նահանգում կառուցվող «Դարխովին» ատոմային էլեկտրակայանին։
    🔹 Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հաղորդագրության հաղորդագրությանը։
    📢 «Այսօր ԱՄՆ-ն հարձակվել է ատոմային էլեկտրակայանի շինհրապարակի վրա՝ արձակելով մի քանի արկ», — գրել է լրատվամիջոցը։ |armenpress.am|
    🇺🇸 ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ նոր օդային հարվածներ են հասցրել Իրանին: 🔸 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարության մեջ նշել է, որ ավիահարվածները սկսվել են շաբաթ օրը՝ ժամը 18:00-ին: 📢 «Հարվածները նպատակ ունեն Հորմուզի նեղուցում առևտրային…

  • Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի հարավային Ստավրոպոլի երկրամա…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի հարավային Ստավրոպոլի երկրամասում գտնվող երեք նավթային պահեստների և մեկ վառելիքային օբյեկտի, այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
    🗣 «Անվտանգության ծառայության ստորաբաժանումները միաժամանակ հարվածել են Ստավրոպոլի երկրամասի երեք նավթային պահեստների, իսկ մեր զինված ուժերի ստորաբաժանումները նույն շրջանում խոցել են ևս մեկ վառելիքային օբյեկտ»,- հայտնել է Զելենսկին՝ նկատի ունենալով Կիևի անվտանգության ծառայությունը։ |azatutyun.am|
    🇷🇺 Տամբովի մարզում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժած 22 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Նրանցից ութը ծանր, ևս 14-ը՝ միջին ծանրության վիճակում են։ |arm.sputniknews.ru| 📌 Հիշեցնենք, որ հուլիսի…

  • Հուլիսի 19-ի առավոտյան Facebook և Instagram սոցիալական ցանցերը խոշոր խափանում ե…

    📌 Հուլիսի 19-ի առավոտյան Facebook և Instagram սոցիալական ցանցերը խոշոր խափանում են ունեցել ամբողջ աշխարհում։
    🔸 Խափանման պատճառները դեռևս անհայտ են։

  • Տամբովի մարզում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակ…

    🇷🇺 Տամբովի մարզում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժած 22 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Նրանցից ութը ծանր, ևս 14-ը՝ միջին ծանրության վիճակում են։ |arm.sputniknews.ru|
    📌 Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ էին դարձել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները Տամբովի և Մոսկվայի մարզերում։ Ըստ ՌԴ պաշտոնական տվյալների՝ զոհվել էր 7 մարդ։
    🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ գործողությունն իրականացրել են ի պատասխան ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված ռուսական հարվածների։
    ◼️ Այսօր՝ հուլիսի 19-ին, Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իրականացրել է բալիստիկ հրթիռային հարձակում․ առնվազն մեկ մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել։

  • 2007 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական լուսանկարահանման ժամանակ Լիոնել Մեսսին նկա…

    📍2007 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական լուսանկարահանման ժամանակ Լիոնել Մեսսին նկարվել է մի քանի ամսական Լամին Յամալի հետ:
    Գրեթե 20 տարի անց՝ հուլիսի 19-ին, նրանք հանդիպում են Աշխարհի առաջնության եզրափակչում: Յամալի Իսպանիան պայքարում է 16 տարի անց գավաթը վերադարձնելու համար, իսկ Մեսսիի Արգենտինան ձգտում է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։
    🇪🇸🇦🇷 Այս անգամ մեր ինֆոքարտերը ֆուտբոլային են։ Թերթիր դրանք` ծանոթանալու, թե թիմերն ինչ վիճակագրությամբ են մոտենում այս պատասխանատու խաղին և մեկնաբանություններում գրիր հաղթողի քո ֆավորիտի անունը։
    🔗 Ֆուտբոլային հետաքրքիր այլ փաստերի ծանոթանալու համար անցեք հղումով՝ https://infocom.am/10043324/
  • Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է հուլիսի 19-ի գիշերը Կիևի ուղղ…

    🇦🇿🇺🇦 Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է հուլիսի 19-ի գիշերը Կիևի ուղղությամբ ռուսական ուժերի իրականացրած զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական trend.az-ը։

  • «Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձե…

    📌 «Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- հայտնում են Քննչական կոմիտեից։ |factor.am|
    Մուրացան փողոցում միջադեպ է եղել, հայտնաբերվել է դի։ 🔸 Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ 🚔 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ…

  • Իրանում՝ Հորմոզգան նահանգում, տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդո…

    🇮🇷 Իրանում՝ Հորմոզգան նահանգում, տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է Fars-ը։
    📌 Ավելի ուշ Խուզեստան նահանգի Սալենդի շրջանում գրանցվել են 5,0 մագնիտուդով ցնցումներ։ |news.am|