Category: Infocom

  • 2022 թվականին ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է աշխատեցին, բայց չաշխատեցին, ՌԴ նախագահ…

    🔸 2022 թվականին ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է աշխատեցին, բայց չաշխատեցին, ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    🗣 «Մենք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, որովհետև մենք 2022-ին ունեցել ենք կոնկրետ իրավիճակ, իմ կարծիքով՝ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին»,– ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սա բերեց այն իրավիճակին, որը հիմա կա ՀԱՊԿ-ի հետ կապված:
    📌 «Մենք հիմա չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով, քանի որ ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել՝ չնայած համաձայնագրով ունեցած պարտավորություններին»,- նշել է Փաշինյանը։ |azatutyun.am|

  • Պուտինի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ «Երևանը որո…

    ❗️Պուտինի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ «Երևանը որոշել է չշարունակել ղարաբաղյան շարժումը»։
    🗣 Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «փոխադարձաբար ընդունել են, որ անկախ Հայաստանը 100 տոկոսով նույնական է Խորհրդային Հայաստանին», իսկ անկախ Ադրբեջանը՝ Խորհրդային Ադրբեջանին։
    🔸 «Մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունն ու ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռակագրի հիման վրա»,- ասել է Հայաստանի վարչապետը։ |civilnet.am|

  • Հայաստանի անդամակցությունը միաժամանակ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Ե…

    🇷🇺🇪🇺 Հայաստանի անդամակցությունը միաժամանակ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը (ԵՄ) պարզապես անհնար է, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
    🔸 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ թեեւ հասկանում է միաժամանակ երկու միություններին անդամակցելու անհամատեղելիությունը, սակայն այս պահին առկա երկու օրակարգերն էլ համատեղելի են․
    🗣 «Այն օրակարգերը, որ մենք ունենք, ամեն դեպքում այս պահին դրանք համատեղելի են, դա փաստ է։ Ու քանի դեռ կա հնարավորություն համատեղելու այդ օրակարգերը, մենք կհամատեղենք, իսկ երբ գործընթացները կզարգանան՝ հասնելով այն կետին, որտեղ պետք կլինի կայացնել որեւէ որոշում, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները կընդունեն այդ որոշումը։ Այդ համատեքստում ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել եւ չեն լինի հարցականի տակ»,- նշել է Փաշինյանը։

  • Հանրային ՀԸ տնօրենը պնդում է՝ որևէ ֆիլմ չի արգելվել, և խոսքը պայմանագրային պարտ…

    💬 Հանրային ՀԸ տնօրենը պնդում է՝ որևէ ֆիլմ չի արգելվել, և խոսքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու մասին է:
    🔻 «Պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ, և ֆիքսվել է եթերի օր, սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում: Չնայած դրան՝ որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ՝ Հանրայինի թույլտվության։

    🔻 Եվ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել Հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։
    Այդ պատճառով Հանրայինը դիմել է դատարան՝ պաշտպանելու իր իրավունքները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Մովսիսյանը:
    Արգելվել է անկախության շարժման մասին ֆիլմի ցուցադրությունը:

  • Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Նիկոլ Փաշի…

    🇦🇲🇷🇺 Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։
    📹 Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել։
    🇦🇲🇷🇺 Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն այսօր դեմ առ դեմ բանակցություններ կանցկացնեն․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով 🗣 «Այսօր կկայանան ռուս-հայկական բանակցություններ։ Այնուհետև երկու առաջնորդները կշարունակեն իրենց անձնական շփումը դեմ առ դեմ…

  • Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց․ Sputnik Արմենիային հայտնել է …

    🏥 Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց․ Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը
    🗣 «Դավիթը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է։ Երեխային ծանր վիճակում շտապօգնությունով տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն, հիմա փաստաբաններով գնում ենք այնտեղ։ Այս երեխայի համար գիտակցության ամեն կորուստը մահ կարող է արժենալ։ Նա ունի չբացահայտված ալերգիա, նույնիսկ վալերիանկայից կարող է մահանալ։ Մենք հիմա նույնիսկ չգիտենք` այդ մասին վկայող թղթերը նրանց մոտ է»,– ասել է փաստաբանը։ |arm.sputniknews.ru|
    18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։

  • Համայնքի ղեկավարի կողմից որևէ միտումնավոր խոչընդոտում կամ սուբյեկտիվ մոտեցում ա…

    ⛪️ Համայնքի ղեկավարի կողմից որևէ միտումնավոր խոչընդոտում կամ սուբյեկտիվ մոտեցում առկա չէ․ Վաղարշապատի համայնքապետարանը արձագանքել է Մայր Աթոռի հայտարարությանը
    📌 Համայնքապետարանից նշել են, որ նախկինում Մայր Աթոռին տրամադրված տարածքները փոխանցվել են հստակ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման նպատակով, սակայն դրանք գտնվում են խիստ անմխիթար և անբարեկարգ վիճակում, նախատեսված համայնքի համար կենսական նշանակություն ունեցող նախաձեռնությունները մինչ օրս կյանքի չեն կոչվել։
    🗣 «Ստեղծված իրավիճակը համայնքապետարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից առավելապես դիտարկվում է տարածքների փաստացի սեփականացման տարբերակը, այլ ոչ թե դրանց նպատակային օգտագործումը համայնքի զարգացման համար»,- նշված է հայտարարության մեջ։
    Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն։

  • Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն այսօր դեմ առ դեմ բանակցություններ կանցկացնե…

    🇦🇲🇷🇺 Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն այսօր դեմ առ դեմ բանակցություններ կանցկացնեն․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
    🗣 «Այսօր կկայանան ռուս-հայկական բանակցություններ։ Այնուհետև երկու առաջնորդները կշարունակեն իրենց անձնական շփումը դեմ առ դեմ աշխատանքային նախաճաշի ընթացքում»,- ասել է Պեսկովը։ | factor.am|

  • Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություն է կատարում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վար…

    🔍 Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություն է կատարում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում՝ տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին պատշաճ արձագանք տալու համար։
    🗣 Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
    Երևանի թիվ 94 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա են անում. նրանք պնդում են, որ նորանշանակ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ճնշում է գործադրում աշխատակիցների վրա, սաների ներկայությամբ ստորացնում նրանց:

  • 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Նա ձերբակալվել էր կիրակի Սուրբ Ան…

    👨‍⚖️ 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Նա ձերբակալվել էր կիրակի Սուրբ Աննա եկեղեցումմիջադեպից հետո:
    📌 Միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթով 3 անձի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:
    Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված քաղաքացիներից Դավիթ Մինասյանին տեղափոխում են դատարան. կալանքի միջնորդություն է ներկայացվել: