🚌🚇 Apple Pay-ն ու Google Pay-ը արդեն հասանելի են վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտում։ 📣 Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
🇪🇦 Անդրես Ինիեստայի պատմական գոլից 16 տարի անց պատմությունը կրկնվեց․ լրացուցիչ ժամանակ, գոլազուրկ ոչ-ոքի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստի վճռորոշ հարված։ Ֆերան Տորեսի գոլը Իսպանիային պարգևեց Աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ 65-ամյա Լուիս դե լա Ֆուենտեն դարձավ պատմության ամենատարեց չեմպիոն մարզիչը: 💔 Հավանաբար, այս առաջնությունը վերջինը դարձավ 2000-ականներին ծնվածների ֆուտբոլասերների հերոսներ համար՝ Մեսսիի, Ռոնալդուի, Նոյերի, Նեյմարի, Դե Բրյունեի, Սալահի ու Մոդրիչի համար։ ⚽ 2026 թվականի Աշխարհի առաջնությունն ամփոփող նյութը՝ այստեղ
💧Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։ 📌 Այն կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում։ [Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն]
🦠 Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով այս պահի դրությամբ 13 քաղաքացի է բուժօգնություն ստանում մարզային բուժկենտրոնում: 🔸 Այս պահին պացիենտների վիճակը գնահատվում է բավարար և միջին ծանրության: |factor.am|
🛍 Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում վաղ առավոտից քննչական գործողություններ են կատարվել, 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ 🗣 Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։ ⚡️ Տոնոյանը նշել է, որ այդ տաղավարների գործունեության կասեցման համար որպես հիմնավորում նշվել է, թե դրանք գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում․ «Փաստաբաններն արդեն զբաղվում այս հարցերով` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ»։ |arm.sputniknews.ru|
📣 Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Փաշինյանին։ 📌 «Այս պահին խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին։ Մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկը՝ այդ երկրի քր․ օրենսգրքի հոդվածների համաձայն, վերաբերում է 2020 թ․ սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորմանն ու նախապատրաստմանը։ 🗣 Չնայած մեր ներկայացրած բոլոր անհերքելի ապացույցներին, քանի որ դուք եղել եք ՀՀ վարչապետն ու գերագույն հրամանատարը, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների վերաբերյալ ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Չարձագանքելը կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին», — հրապարակված ուղերձում ասել է Մանուկյանը։ |pastinfo.am|
⚖️ Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
📣 Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը 2005 թ․ առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը: 📃 Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: [ՀՀ քննչական կոմիտե]
🪧Արցախյան պատերազմներում անհետ կորածների հարազատները կրկին կառավարության շենքի դիմաց են. նրանք հայտարարեցին` իշխանությանը 1 շաբաթ ժամանակ են տալիս իրենց հարազատների մասին որևէ տեղեկություն տալու համար։ 📣 «Մենք ավտոերթով կգնանք մինչև Տեղ գյուղ, իսկ այնտեղից էլ` քայլերթով դեպի Հակարիի կամուրջ` չնայած նրան, որ մեզնից շատերն առողջական խնդիրներ ունեն։ Մի բան կարող ենք հստակ ասել` այսպես ալևս հնարավոր չէ ապրել, որևէ պետական կամ միջազգային կառույցից այլևս հույս չունենք։ Մենք պետք է զբաղվենք մեր երեխաների հարցով, իրանց по жизни պետք չէ»,– ասաց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։ |arm.sputniknews.ru|
‼️ Բաղրամյան պողոտան ԱԺ դիմացի հատվածում դեպի Բարեկամության մետրո ամբողջությամբ փակ է, իսկ հակառակ ուղղությամբ՝ դժվարանցանելի: Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորածների ծնողները՝ պահանջելով ԱԺ-ում լսումներ իրականացնել:
🍑❌ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է և պիտանի չէ իրացման համար: 🗣«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- գրել է Խոջոյանը։
🇷🇺🇺🇦 Անցած գիշեր Ուկրաինան ու ՌԴ-ն փոխադարձ հարձակումներ են իրականացրել։ 🔥Ուկրաինան հարձակում է իրականացրել Մերձմոսկվայի ուղղությամբ: ASTRA-ի տվյալներով՝ Պոդոլսկում հարվածի տակ է հայտնվել նավթաբազան։ Ուկրաինական ալիքները հայտնում են Կոլեդինո ավանի Wildberries-ի պահեստի և Դոմոդեդովոյի «Հարավային դարպասներ» պարկի վրա հարձակման մասին։ 🏙 Ռուսական բանակը ավիառումբերով հարված է հասցրել Զապորոժիեին և Զապորոժիեի մարզին։ Մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը նշել է, որ հարվածի հետևանքով զոհվել են 11-ամյա մի աղջիկ և երկու կին։ Ըստ նրա՝ վերջին 24 ժամվա ընթացքում շրջանում վիրավորվել է ավելի քան 47 մարդ։