Category: Infocom

  • Հուլիսի 21-ին արձանագրվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպք։ Քննչական կոմ…

    Հուլիսի 21-ին արձանագրվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպք։
    🔹 Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    📌 Կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

  • «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում։ Երև…

    🛒 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում։

    🔎 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևանի թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։
    📌 Արդյունքում արձանագրվել են իրավախախտումներ, մասնավորապես՝
    🔸 39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
    🔸 6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
    🔸 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
    🔸 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
    🔸1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգ…

    🤼 Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
    [Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա]

  • Հուլիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անրի Վեռնոյի փողո…

    🚧 Հուլիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անրի Վեռնոյի փողոցում` մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով:
    📌 Մասնավորապես`  Պապ թագավորի – Անրի Վեռնոյի  փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Բաքուն և Բեռլինը «Երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի մասին» հռչակա…

    🇩🇪🇦🇿 Բաքուն և Բեռլինը «Երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Իլհամ Ալիևի՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում։
    📣 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ալևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ունենալն անհրաժեշտություն է։
    🗣 Մերցը նշել է, որ Գերմանիան և Եվրամիությունը լիովին հանձնառու են այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Մերցը նաև շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ։

  • ԿԸՀ-ն 3 կուսակցությունների ընտրական ցուցակներից 105 անձի պատգամավորի մանդատ է տ…

    🗳 ԿԸՀ-ն 3 կուսակցությունների ընտրական ցուցակներից 105 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել:
    📌 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավորական մանդատ է ստացել 64 թեկնածու, «Ուժեղ Հայաստան» դաշինքից՝ 29, «Հայաստան» դաշինքից՝ 12 թեկնածու։
    🔗 ԿԸՀ-ն հրապարակել է մանդատ ստացած թեկնածուների անունները։

  • Իրավիճակը վառելիքի ներքին շուկայում մասամբ կայունացել է․ Ռուսաստանի փոխվարչապետ…

    🇷🇺 Իրավիճակը վառելիքի ներքին շուկայում մասամբ կայունացել է․ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակ
    📣 «Մենք տեսնում ենք, որ մեր կողմից ձեռնարկված քայլերը սկսել են արդյունք տալ, շուկան մասնակիորեն կայունանում է, նախկինում ներդրված սահմանափակումները մի շարք շրջաններում վերացվում են։ Դա են վկայում նաև աշխատող բենզալցակայանների թվի աճն ու հերթերի նվազումը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

    📌 Ռուսաստանում բենզինի սուր դեֆիցիտը ծագել էր ուկրաինական կողմի՝ նավթավերամշակման գործարաններին վերջին մի քանի շաբաթներին հասցված հարվածների հետևանքով։
    |azatutyun.am|
    🇷🇺🇺🇦 Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի ինտենսիվ դարձած հարձակումների ֆոնին՝ ՌԴ-ն սկսել է բենզին ներկրել այլ երկրներից, մասնավորապես Բելառուսից, Հնդկաստանից, ինչպես նաև քննարկում է Ղազախստանից մատակարարումների հնարավորությունը։…

  • Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին։[ԿԸՀ …

    🗳 Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին։
    [ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան]

  • Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել Կ…

    ⚖️ Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ. Արամ Վարդևանյան
    🗣 «Հիմա պատկերացրեք 15։00-ին Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, այսինքն՝ անձեռնմխելիության ամենաբարձր աստիճանը, բայց ԿԸՀ-ն իր վերաբերյալ միջնորդությունը պետք է քննարկման առարկա դարձնի»։
    📌 Վարդևանյանի խոսքով՝ սա հերթական «հետապնդման, միջամտության, խոչընդոտման» դրվագն է․ «Սա մեղմ ասած իրավունքի հանդեպ ծաղր է», — նշեց նա։
    ❗️ Վարևանյանը նշեց՝ տեղեկություն չունի, թե Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ կա։

  • Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դադարեցնում է ավագանո…

    Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դադարեցնում է ավագանու անդամի լիազորությունները:
    🗣 «Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին»,- գրել է նա: