Category: Infocom

  • Չնայած հրադադարի ռեժիմին՝ Իսրայելը ուժգնացրել է «Հեզբոլլահ»-ի խմբավորման դեմ ռա…

    🇮🇱🇱🇧 Չնայած հրադադարի ռեժիմին՝ Իսրայելը ուժգնացրել է «Հեզբոլլահ»-ի խմբավորման դեմ ռազմական գործողությունները, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
    📌 Նախօրեին Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով 31 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել է 40 մարդ՝ հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ |azatutyun.am|

  • Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կրկին կալանավո…

    ⚖️ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կրկին կալանավորել են առանց պաշտպանների մասնակցության։
    📌 Նրա խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել, և երեկ կալանավորելու որոշում է կայացվել, երեկոյան նրան կալանավայր են տեղափոխել:

    💬 «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,- հայտնել է պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը՝ նշելով, որ փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը:

    |arm.sputniknews.ru|

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Նոր …

    📣 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Նոր Հաճնում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարել է՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն համաձայնեցրել են TRIPP նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի տեքստը, և այն պատրաստ է վերջնական ստորագրման։
    🗣 «TRIPP նախագիծը դառնում է իրականություն։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը և կոնֆիլկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի»,- ասել է նա: |armenprss.am|

  • Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավո…

    ❌ Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը, գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
    🔸 Փաստաբանը որոշումը «պատմական խայտառակություն» է որակել։
    🗣 «Որոշումը կբողոքարկեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»,– նշել է նա։

  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնած…

    📄 «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 131 մլն 986 հազար դրամ եկամուտ և 34 մլն 460 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայտվել, 2 անձ կալանավորվե…

    ⚖️ Ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայտվել, 2 անձ կալանավորվել է, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։
    📌 Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք, ԱԺ ընտրություններին նույն կուսակցության օգտին քվեարկելու և նախընտրական քարոզչություն իրականացնելու պայմանով մի շարք քաղաքացիների տվել են ընտրակաշառք` գործընթացը քողարկելով կուսակցության տարածքային գրասենյակներում նշված անձանց կաշառք–գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ:

  • Պաշտպանության և անվտանգության ոլորտում կողմերը մտադիր են՝ ամրապնդել իրենց համագ…

    🤝 Պաշտպանության և անվտանգության ոլորտում կողմերը մտադիր են՝
    🔹 ամրապնդել իրենց համագործակցությունը,
    🔹 անցկացնել երկկողմ կանոնավոր պաշտպանական խորհրդակցություններ,
    🔹 ուսումնասիրել համագործակցության ընդլայնման հնարավորությունը,
    🔹 իրականացնել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի ուղղությամբ նախաձեռնություններ,
    🔹 խթանել համագործակցությունը՝ Հայաստանի անկախ ու արդյունավետ անվտանգային գործակալությունների ամրապնդման և բարելավման ուղղությամբ՝ այդ գործակալությունների կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ամբողջական պատասխանատվությունը ստանձնելու նպատակով,
    🔹 աշխատել նորարարական, անվտանգ և դիամակայուն թվային միջավայրի ուղղությամբ,
    🔹 ստեղծել անվտանգ և գործուն մեխանիզմներ զգայուն տեղեկատվության փոխանակման համար։
    📌 Նշվում է, որ ԱՄՆ-ն խրախուսում է Հայաստանի ջանքերը՝ զարգացնելու ներքին ռազմաարդյունաբերական կարողությունները և համագործակցությունը ԱՄՆ և Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրների միջև։
    📌 Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության համաձայն՝ տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներում կողմերը մտադիր են՝ 🔸 ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության ու մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները, 🔸 ամրապնդել էներգետիկ…

  • Ըստ ԹՐԻՓՓԻ վերաբերյալ համաձայնագրի «Արտակարգ իրավիճակներին արձագանքումը և ենթակ…

    📌 Ըստ ԹՐԻՓՓԻ վերաբերյալ համաձայնագրի «Արտակարգ իրավիճակներին արձագանքումը և ենթակառուցվածքների անվտանգությունը» հոդվածի՝
    🔸 Կողմերը հաստատում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար իշխանություն Հայաստանի ինքնիշխան տարածքում, և որ Հայաստանի իշխանությունները գործելու նախապատվություն ունեն ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում արտակարգ բոլոր իրավիճակների առաջացման դեպքում։
    🔸 Կողմերը մտադիր են, որ Հայաստանն ունենա ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների ենթակառուցվածքների անվտանգության պլանները հաստատելու իրավունք։ Եթե այդ պլանները ներառեն մասնավոր անվտանգության աշխատակիցներին աշխատանքի ընդունում, ապա այդ աշխատակիցները պետք է ենթակա լինեն Հայաստանի կողմից լիցենզավորման։
    📌 Ըստ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրի՝ կողմերը մտադիր են ԹՐԻՓԻԻ զարգացման ընկերություն (ԹԶԸ) ԱՄՆ-ի և Հայաստանի կողմից հիմնադրել համատեղ ձեռնարկություն՝ ԹԶԸ անվանմամբ, որում ԹԶԸ ԱՄՆ-ին պատկանում է 74% վերահսկող բաժնեմասնակցություն, իսկ Հայաստանին՝ 26% բաժն…

  • ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է այսօր ստորագրված փաստաթղթերի տեքստերը: Ըստ ԹՐԻՓՓ-ի վերաբե…

    📄 ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է այսօր ստորագրված փաստաթղթերի տեքստերը:
    📌 Ըստ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրի՝ կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ։
    📌 Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության համաձայն՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցությունը։ Կողմերը մտադիր են ուսումնասիրել համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ Հայաստանի փոխգործակցելիությունը զարգացնելու ու պաշտպանական կարողությունները ամրապնդելու ուղղությամբ։
    📌 Ըստ կարևորագույն հանքանյութերի արդյունահանման վերաբերյալ հուշագրի՝ մասնակիցները մտադիր են ուսումնասիրել համագործակցության խորացման ուղիները, որպեսզի արագացնեն առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության համար անհրաժեշտ կարևորագույն հանքանյութերի ապահով մատակարարումը իրենց համապատասխան արդյունաբերական բազաների համար։
    🇦🇲🇺🇸 Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն նախաստորագրեցին «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը»: ✍️ Ստորագրվեցին նաև «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության…

  • ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթե…

    ⚖️ ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները։
    📣 ««Սանիթեք»-ը Երևանում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել էր ընկերության հետ կնքված պայմանագրերը՝ պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ինչը քաղաքում հանգեցրել էր աղբահանության ճգնաժամի։ Հայցվորները 2021 թվականին նախաձեռնել էին արբիտրաժային վարույթ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է համաձայնագիրը, և պահանջել էին շուրջ 36 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։
    🗣 Արբիտրաժային տրիբունալը միաձայն վճիռ է կայացրել հօգուտ ՀՀ-ի՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները։ Տրիբունալը արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում։