Category: Infocom

  • ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիս…

    🔶 ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:
    📌 Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։
    [ԿԳՄՍՆ]

  • Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի վրա ԱՄՆ-ի հարվածները խաթարել են մոտ 30 …

    🇮🇷 Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի վրա ԱՄՆ-ի հարվածները խաթարել են մոտ 30 գյուղերի խմելու ջրի մատակարարումը: Այս մասին հայտնում է Իրանի խորհրդարանի անդամ Աբդուլքարիմ Հաշեմի Նահլ Էբրահիմին։
    🗣 «Ջասկ շրջանի արևմտյան հատվածին ջուր մատակարարող ջրամաքրման կայանը հարձակման է ենթարկվել։ Սա խաթարել է տարածքի՝ մոտ 30 գյուղ ջրամատակարարումը», — ասել է նա Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ |armenpress.am|
    🇺🇸 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իր ուժերը «յոթերորդ անընդմեջ գիշերն իրականացրել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը։ Հարվածները նպատակ ունեն շարունակել թուլացնել Իրանի ռազմական կարողությունները»: 🇮🇷 Reuters-ը հայտնել է, որ իր կողմից…

  • Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ տեղեկություններ են ստացվել հուլիսի 14-ի…

    🇫🇷 Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ տեղեկություններ են ստացվել հուլիսի 14-ին երկրի ազգային օրվա առիթով կազմակերպված ընդունելությունից հետո հյուրերի սննդային թունավորման մասին:
    📢 «Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի, դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն»,- ասվում է հայտարարության մեջ։
    Ավելի լավ՝ լրատվամիջոցները հայտնել էին, որ դեսպանատանը միջոցառումից հետո հյուրերից շատերը բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով։

  • Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով այս պահի դրությամբ 13 քաղաքացի է բ…

    🦠 Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով այս պահի դրությամբ 13 քաղաքացի է բուժօգնություն ստանում մարզային բուժկենտրոնում:
    🔸 Այս պահին պացիենտների վիճակը գնահատվում է բավարար և միջին ծանրության: |factor.am|

  • eLogi Fest26․ Հայաստանի լոգիստիկ ոլորտը՝ մեկ հարկի տակՀուլիսի 17-ից 19-ը Մարզահա…

    eLogi Fest26․ Հայաստանի լոգիստիկ ոլորտը՝ մեկ հարկի տակ
    Հուլիսի 17-ից 19-ը Մարզահամերգային համալիրը հանդիպման վայր է դարձել բեռնափոխադրողների, ներմուծողների, արտահանողների և օնլայն առևտրի ոլորտում գործող ընկերությունների համար։
    Այս տարի eԼogi Fest-ին մասնակցում են 40-ից ավելի ընկերություններ։ Նրանք ներկայացնում իրենց ծառայություններն ու բիզնես լուծումները, քննարկումներ ունենում միմյանց և այցելուների հետ։
    Այցելուներն այս օրերին հնարավորություն ունեն մեկ վայրում ծանոթանալու տարբեր ընկերությունների առաջարկներին, համեմատել և գտնել իրենց բիզնեսին համապատասխան գործընկերներ։
    #վճարովի_բովանդակություն

    eLogi Fest26․ Հայաստանի լոգիստիկ ոլորտը՝ մեկ հարկի տակ

    #infocom #ինֆոքոմ
    Հուլիսի 17-ից 19-ը Մարզահամերգային համալիրը հանդիպման վայր է դարձել բեռնափոխադրողների, ներմուծողների, արտահանողների և օնլայն առևտրի ոլորտում գործող ընկերությունների համար։
    Այս տարի eԼogi Fest-ին մասնակցում են 40-ից ավելի ընկերություններ։…

  • Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է 5069 մարդ։ Այ…

    🇻🇪 Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է 5069 մարդ։ Այս մասին ուրբաթ՝ հուլիսի 17-ին, Telegram-ի իր ալիքում հայտնել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
    🔸 Բացի այդ, այս պահին հայտնի է 16 740 վիրավորի և անօթևան մնացած 17 907 մարդու մասին։ |factor.am|
    🇻🇪 Ուժգին երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում։ 📌 7.2 և 7.5 մագնիտուդով ցնցումներից հետո Կարակասում բնակելի շենքեր են փլուզվել. մասնագետները մեծաթիվ զոհեր են կանխատեսում։ 🗣️ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է…

  • 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելյան Մալաթիա նահանգում։ …

    🇹🇷 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելյան Մալաթիա նահանգում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, շաբաթ օրը հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
    📢 «5.0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6:20-ին, էպիկենտրոնը գտնվել է Բաթալգազի շրջանի մոտակայքում, իսկ օջախը՝ 15.5 կիլոմետր խորության վրա», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ |shantnews.am|

  • 2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարությունը հատկացրել է 12,720 տե…

    👩‍🎓 2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարությունը հատկացրել է 12,720 տեղ, որից 2,133-ը՝ անվճար, 10,587-ը՝ վճարովի։ Այս մասին հայտնել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
    📢 «Բուհ է ընդունվել 9 620 մարդ, որից անվճար հիմունքներով, ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը, 1 875 հոգի, վճարովի տեղերը զբաղեցրել է 7 799 դիմորդ։
    📌 Ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին՝ ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում»,- նշել է նա:

  • Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր տեղի է ունեցել հայ գերիների բողոքների վերաբերյ…

    🔸 Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր տեղի է ունեցել հայ գերիների բողոքների վերաբերյալ «նիստ»։
    📣 Ելույթ են ունեցել մեղադրյալ Մադաթ Բաբայանի ու Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «պաշտպանները», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
    🔸 Խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդություններ են ներկայացրել։
    🔸 Ընդմիջումից հետո «դատարանը» հայտարարել է, որ միջնորդությունները «մասնակիորեն բավարարվել են»։
    📌 Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 21-ին։ |arm.sputniknews.ru|

  • Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր անցել է ամերիկյան ընկերության․ այն ղեկավար…

    🇦🇲🇺🇸 Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր անցել է ամերիկյան ընկերության․ այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը, որը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվել էր նաև «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։
    Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։ |azatutyun.am|
    🇺🇸 Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլովը. The Guardian 📌 Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ. «Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Սոկոլովը կնախագահի…