Category: Infocom

  • «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել …

    📣 «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանից հնչող զգուշացումներին։
    🗣 «Այս մարդը [ Նիկոլ Փաշինյանը- խմբ.] չի հասականում, որ իշխանությանը լսում են նաև դրսում։ Եվ երբ դու խոսում ես, Ռուսաստանի պես երկիրն անմիջապես արձագանքում է: Երեկվա արձագանքն ուղղակի շատ վատ նշան է: Այդ երկիրը լավ գիտեմ ու տողերի արանքում կարդում եմ՝ ինչ են ասում:
    🔸 Ասում են՝ դուք, ժողովուրդ ջան, պրոբլեմ ունեք այս իշխանության հետ: Լավ, մտել ես քարոզարշավի մեջ, չես կարող լեզուդ քեզ պահես, մեծ պետություններին չկպնես»,- Ապարանում ելույթի ընթացքում ասել է Ռոբերտ Քոչարյանը։|azatutyun.am|
    🇦🇲🇷🇺 Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ 🔸 Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային հարթակներում պարբերաբար…

  • «Ուժեղ Հայաստանի» Ալավերդիի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ մի շարք …

    ⚖️ «Ուժեղ Հայաստանի» Ալավերդիի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ մի շարք ընտրողների ընտրակաշառք է տվել․ Հակոկոռուպցիոն կոմիտե
    📌 Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության տարբեր գրասենյակներում որևէ հաստիքի ձևակերպված լինելու պայմաններում վճարվող աշխատավարձ։ Այնինչ, հիշյալ քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակից, այլ նաև իրենց կամ իրենց ընտանիքի անդամների քվեներն ապահովելուց զատ, որևէ աշխատանք չեն կատարել։
    📌 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

  • Նախիջևանում կազմակերպվելու է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրե…

    🇦🇿 Նախիջևանում կազմակերպվելու է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական report.az-ը:
    📣 Ըստ աղբյուրի՝ միջոցառումն անցկացվելու է հունիսի 18-19-ը Օրդուբադում՝ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետհամալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համատեղ կազմակերպմամբ:

    📌 Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։
    |azatutyun.am|

  • Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել դատարան…

    ⚖️ Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել դատարան։
    🗣 Նա հեղինակությանը հասցված վնասի դիմաց փոխհատուցում է պահանջել ՔԿ-ից՝ սիմվոլիկ 1 դրամ ։ Այս մասին հատնել է նրա փաստաբան Վարդան Ալոյանը։
    📣 «Քննչական մարմինը միանշանակ նշում է, որ Նարեկ Կարապետյանը հանցանք է գործել` թաքցնելով այլ երկրի քաղաքացիություն ունենալու փաստը։ Մենք հայցադիմում ենք ներկայացրել, որ հրապարակային հերքում տարածեն և ներողություն խնդրեն»,– ասել է փաստաբանը։ |arm.sputniknews.ru|
    💬 Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ դիմել են ՌԴ-ին, որ թղթեր ներկայացնի. «Կապացուցենք, որ ես միայն ՀՀ քաղաքացի եմ»: ‼️ Փաստաբան Վարդան Ալոյանն էլ ՔԿ-ից պահանջում է հերքում հրապարակել՝ նշելով. «Քննչական կոմիտեն ստացված տեղեկությունների հիման վրա վարույթ հարուցելու…

  • «Բոլորին դեմ եմ» կուսակցության 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։ «Հաշվ…

    ‼️ «Բոլորին դեմ եմ» կուսակցության 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։
    📣 «Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։
    📌 ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, խոստացված ժամկետներում»,- պարզաբանել է «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը:

  • Այս տարի Հայաստանում 12-րդ դասարանն ավարտում է ավելի քան 22 հազար երեխա, իսկ 9-…

    🎒 Այս տարի Հայաստանում 12-րդ դասարանն ավարտում է ավելի քան 22 հազար երեխա, իսկ 9-րդ դասարանը՝ ավելի քան 39 հազար երեխա։ 
    📣 Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ վաղը՝ մայիսի 22-ին, Հայաստանի հանրակրթական դպրոցներում հնչելու է «Վերջին զանգը»:
    🗣 «Հուսով եմ, որ օրն իսկապես կանցնի տոնական, դրական տրամադրություններով և առանց որևէ միջադեպի»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ վաղն ակտիվ համագործակցելու են ՆԳՆ-ի հետ։ |arm.sputniknews.ru|

  • Մայիսի 25-ին, 26-ին և 28-ին տասնյակ փողոցներում երթևեկության սահմանափակումներ ե…

    🚧 Մայիսի 25-ին, 26-ին և 28-ին տասնյակ փողոցներում երթևեկության սահմանափակումներ են լինելու՝ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով:

  • Նախօրեին Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, ուր հայտնում է, որ ՌԴ ռեգիստրո…

    ‼️ Նախօրեին Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, ուր հայտնում է, որ ՌԴ ռեգիստրում փաստաթղթի մեջ փոխփոխություն են կատարել, ըստ որի՝ Նարեկ Կարապետյանը ՀՀ քաղաքացի է։
    🗣 «Երբ մեր ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, այդ ինֆորմացիան ուղղակի պահի տակ չեղարկվեց, փակվեց և անհասանելի դարձավ։ Եվ հիմա մի շատ ծիծաղելի բան է տեղի ունեցել. այդ ինֆորմացիան նորից հասանելի է՝ նույն փաստաթուղթն է, և այդ փաստաթղթի մեջ նույն անուն-ազգանունն է, ամեն ինչ նույնն է՝ բացի մի բանից. ուրեմն այնտեղ հիմա գրված է, որ Նարեկ Կարապետյանը ՀՀ քաղաքացի է՝ նույն փաստաթուղթն է, ու ամենածիծաղելին՝ 20.05.2026թ․, այսինքն՝ այսօրվա օրով»,- նշել է Սիմոնյանը:
    🇷🇺 ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ևս անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին շրջանառվող տեղեկությանը՝ նշելով. «Հայ քաղաքական գործիչներին վերագրվում են բաներ, որոնք երբեք տեղի չեն ունեցել: Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն, սակայն պնդում են, որ նա ունեցել է և ունի»: |factor.am|

  • Վերջին օրերին լայնածավալ կիբերհարձակման են ենթարկվել Հանրային հեռուստաընկերությ…

    📺 Վերջին օրերին լայնածավալ կիբերհարձակման են ենթարկվել Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները:
    🔻 Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային ՀԸ ալիքների բնականոն հեռարձակումը։
    🔻 Ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։ Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները:
    [Հանրային ՀԸ]

  • Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ…

    ‼️ Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց:
    📣 ՊՆ-ից հայտնում են, որ գործողություններն իրականացվում են Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում: