Category: Infocom

  • Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգ…

    🔸 Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
    📌 Անդրադարձ է կատարվել 2026 թ․-ի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը անհայտ կորած անձանց հարցերի համակարգային կարգավորման տեսանկյունից, ինչպես նաև օրենքի կիրարկմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներին։
    [ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն]

  • ԱՄՆ-ն և Իրանը մեծ առաջընթաց են գրանցել բանակցություններում և ամուր հիմք դրել հա…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն և Իրանը մեծ առաջընթաց են գրանցել բանակցություններում և ամուր հիմք դրել հակամարտությունը դադարեցնելու շուրջ վերջնական պայմանավորվածության համաձայնեցման համար․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս
    📣 Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը նաև համաձայնության են հասել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների՝ Իրան վերադառնալու հարցի շուրջ։
    🗣 «Իրանցիները համաձայնել են ԱԷՄԳ-ի տեսուչներին հետ կանչել իրենց երկիր։ Սա կարևոր հանգրվան է ամերիկյան ժողովրդի համար և առաջին քայլը դեպի լիակատար ապամիջուկայնացում կամ Իրանի միջուկային զենքի ստեղծման ծրագրի մշտական ​​դադարեցում», — հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ |armenpress.am|
    🇺🇸🇮🇷 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Թեհրանի հետ բանակցությունների, նախօրեին ուշ երեկոյան տեղեկացրել է փոխնախագահի խոսնակը։ 🔸 Ակնկալվում է, որ ամերիկացի բանակցողների շարքում կլինեն նաև ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսա…

  • «Շանգրի Լա»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ Այս մասի…

    🎰 «Շանգրի Լա»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։
    🗣 Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հրապարակելով նախարարության համապատասխան հրամանը։
    📣 «2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների (մասնավորապես՝ Bet (խաղադրույք), Win (շահում), In (գումարի մուտք), Out (գումարի ելք)) միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ», — նշված է փաստաթղթում։

  • «Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ընտրությունների վեր…

    ⚖️ «Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ընտրությունների վերաբերյալ դատավարությանը անհնարին ճանաչելու պահանջով։
    📣 Դաշինքից նշել են, որ ՍԴ դատավոր Սաֆարյանը պետք է չմասնակցի դատավարությանը կողմնակալության հիմքով: Նա 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում:
    📌 Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս Սահմանադրական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, իսկ 2021-ին Բաբաջանյանը Սաֆարյանի հետ նույն դաշինքում էր: |azatutyun.am|
    🖇 Սահմանադրական դատարանի երկու դատավոր չեն մասնակցի հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությանը։ 👤 ՍԴ-ն որոշել է, որ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն կարող մասնակցել գործի քննությանը…

  • Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը։ ՆԳՆ փրկարար ծառայության ջրա…

    ❗️ Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը։
    📣 ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։
    📌 Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
    📌 Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ ◼️Հիշեցնենք…

  • Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում (Դաղստան)։ Այս…

    🛩 Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում (Դաղստան)։ Այս մասին, ինչպես հայտնում է «TASS»-ը, տեղեկացրել են «Պոբեդա» ավիաընկերությունից։
    📣 Քաղավիացիայից ArmeniaSputnik-ին հայտնել են, որ ինքնաթիռը Մախաչկալայից որոշ ժամանակ անց կթռչի Մոսկվա։ Գերատեսչությունից նշել են, որ Մախաչկալայում վայրէջքը տեխնիկական պատճառներով է եղել։

    📌 Ավելի վաղ, ըստ Flightradar-ի, ինքնաթիռը թռիչքի սկսվելուց մեկ ժամ չանցած բարձրացրել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան։

  • Կատարի Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքում երկրի գլխավոր հեղուկացված բնական գազի…

    🇶🇦🔥 Կատարի Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքում երկրի գլխավոր հեղուկացված բնական գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, ևս 18-ը անհետ կորած է։
    📍 Դոհայից մոտ 80 կմ հյուսիս գտնվող Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքում է գտնվում աշխարհի ամենամեծ հեղուկացված բնական գազի արտահանման օբյեկտը, որն արտադրում է համաշխարհային մատակարարման մոտ մեկ հինգերորդը։ |armenpress.am|

  • Սահմանադրական դատարանի երկու դատավոր չեն մասնակցի հունիսի 7-ին խորհրդարանական …

    🖇 Սահմանադրական դատարանի երկու դատավոր չեն մասնակցի հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությանը։
    👤 ՍԴ-ն որոշել է, որ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
    📌 Սահմանադրական դատարանը որոշել է ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումները միավորել և քննել մեկ նիստում, որը կկայանա հունիսի 26-ին։ |armenpress.am|

  • «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածունները նույն դաշինքի համակիրների և այլ ան…

    🎞 «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածունները նույն դաշինքի համակիրների և այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստակամ անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։
    ⚖️ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [Հակակոռուպցիոն կոմիտե]

  • Վերահսկողությունը Կիևյան կամուրջի վերանորոգման աշխատանքի ժամկետների և որակի հետ…

    ‼️ Վերահսկողությունը Կիևյան կամուրջի վերանորոգման աշխատանքի ժամկետների և որակի հետ կապված պետք է ինտենսիվ լինի. Տիգրան Ավինյան
    🗣 «Տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը։ Որքան էլ այս աշխատանքները կարևոր են և երևանցիների անվտանգությանն են միտված, այնուամենայնիվ, այս աշխատանքները բավականին խնդիրներ են ստեղծում՝ խցանումների հետ կապված։ Մեր վերահսկողությունը աշխատանքի ժամկետների և որակի հետ կապված պետք է ինտենսիվ լինի»,- գործակարգավարական նիստին ասել է Երևանի քաղաքապետը: |aravot.am|