Category: Infocom

  • 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք: Էպիկ…

    ❗️ 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում (2-3 բալ ուժգնությամբ):
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում ավարտվել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև բա…

    🇮🇷🇺🇸 Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում ավարտվել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, հայտնում է Reuters-ը:
    🔸 Բանակցությունները տևել են 1 ժամ 20 րոպե։ Բանակցություններին որպես միջնորդ կողմեր մասնակցել են նաև Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները:
    🔹 Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պատվիրակության անդամները հանդիպման ընթացքում հրաժարվել են ձեռքսեղմումներից և համատեղ լուսանկարվելու արարողությունից: |civilnet.am|
    🇮🇷 Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի մասնակցությունը Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլին միտված է ապահովելու Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի կատարումը՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կարող…

  • Իսրայելցի զինվորականները ազատ են գործել առանց որևէ սահմանափակման՝ Լիբանանում ս…

    🇮🇱 🇱🇧 Իսրայելցի զինվորականները ազատ են գործել առանց որևէ սահմանափակման՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
    🔻 Նա վերահաստատել է, որ ՑԱՀԱԼ-ը չի պատրաստվում լքել Լիբանանի հարավում 10 կիլոմետր ձգվող «անվտանգության գոտու» դիրքերը։
    📌 Հրադադարի մասին համաձայնությունից ժամեր անց իսրայելական հարձակումից Լիբանանում նախօրեին առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: |azatutyun.am|
    🇮🇷 Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի մասնակցությունը Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլին միտված է ապահովելու Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի կատարումը՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կարող…

  • Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկուշաբթի հրաժարական կտա…

    🇬🇧 Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկուշաբթի հրաժարական կտա։ Տեղեկությունը հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, այդ թվում՝ «The Observer»-ը։
    🔹 Այս մասին արդեն գրառում է կատարել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    🗣 «Քիր Սթարմերը հրաժարական կտա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից։ Նա ձախողվել է երկու շատ կարևոր հարցերում՝ ներգաղթ և էներգետիկա (Բացե՛ք հյուսիսային ծովի նավթը)։ Նրան հաջողություն եմ մաղթում»,- նշել է նա «Truth Social»-ում։

  • Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել…

    ⚖️ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի:
    📌 Հիշեցնենք, որ Խումարյանը պահանջում էր 29.07.2024 թվականին Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհրդի նիստի շրջանակներում Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը ճանաչել ոչ իրավաչափ: |aravot.am|
    ⚖️ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ Քննչական կոմիտե 🔸 «Գ․Խ․-ն (Գարեգին Խումարյան — խմբ․), ցանկանալով դատական կարգով վիճարկել Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի…

  • Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի մասնակցություն…

    🇮🇷 Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի մասնակցությունը Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլին միտված է ապահովելու Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի կատարումը՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կարող սկսվել, քանի դեռ փաստաթղթի հինգ առանցքային կետերը չեն կատարվել, հայտնում է Tasnim-ը։
    🔻 Նա նշել է, որ դա ներառում է առաջին կետը, որը վերաբերում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի դադարեցմանը։ |news.am|
    🇺🇸🇮🇷 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Թեհրանի հետ բանակցությունների, նախօրեին ուշ երեկոյան տեղեկացրել է փոխնախագահի խոսնակը։ 🔸 Ակնկալվում է, որ ամերիկացի բանակցողների շարքում կլինեն նաև ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսա…

  • Գիշերը ուկրաինական զինուժը անօդաչու թռչող սարքերով գրոհել է Ղրիմի արևելքում գտն…

    🇺🇦🇷🇺 Գիշերը ուկրաինական զինուժը անօդաչու թռչող սարքերով գրոհել է Ղրիմի արևելքում գտնվող Կերչ քաղաքը, որտեղ նավթաբազա է հրդեհվել:
    📌 Բռնակցված Ղրիմի Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հաղորդել է Կերչում չորս մարդու զոհվելու մասին, տուժել են 28-ը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Ղրիմում հոսպիտալացվել է ուկրաինական գրոհի հետևանքով տուժած 14 մարդ, նրանց թվում երկուսը՝ երեխաներ: |azatutyun.am|

  • Վրաստանն այս տարվա մայիսին Հայաստանից 218․2 տոննա ծաղիկ է գնել, ինչը ռեկորդային…

    🇬🇪🇦🇲 Վրաստանն այս տարվա մայիսին Հայաստանից 218․2 տոննա ծաղիկ է գնել, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշ է։
    🌺🌼 Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա մայիսին Վրաստանի կողմից  Հայաստանից ծաղիկների ներմուծման ծավալներն ավելացել են 2․9 անգամ՝ կազմելով 218․2 տոննա։ 2026 թվականի ապրիլի համեմատ մայիսին Հայաստանից ծաղիկների ներմուծումն աճել է 89 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։
    🔸 Նշվում է, որ Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվում։ |armenpress.am|

  • Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան հ…

    🌧 Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։
    📌 Առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։
    🔻 Ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով` վարչական կենտրոններում իրականացվում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ։
    [Նոյեմբերյանի համայնքապետարան]

  • 2026 թ.-ի հունիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային …

    ☀️ 2026 թ.-ի հունիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
    📢 «Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե։ Համեմատության համար, ձմեռային արևադարձի օրը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանում ցերեկվա տևողությունը ընդամենը 9 ժամ 19 րոպե է»,-նշել է Ազիզյանը։