Category: Infocom

  • Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է հուլիսի 19-ի գիշերը Կիևի ուղղ…

    🇦🇿🇺🇦 Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է հուլիսի 19-ի գիշերը Կիևի ուղղությամբ ռուսական ուժերի իրականացրած զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական trend.az-ը։

  • «Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձե…

    📌 «Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- հայտնում են Քննչական կոմիտեից։ |factor.am|
    Մուրացան փողոցում միջադեպ է եղել, հայտնաբերվել է դի։ 🔸 Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ 🚔 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ…

  • Իրանում՝ Հորմոզգան նահանգում, տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդո…

    🇮🇷 Իրանում՝ Հորմոզգան նահանգում, տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է Fars-ը։
    📌 Ավելի ուշ Խուզեստան նահանգի Սալենդի շրջանում գրանցվել են 5,0 մագնիտուդով ցնցումներ։ |news.am|

  • #ԱԱ_2026 «Ֆրանսիան տխուր է, Դեշամը՝ ավերված»․ Անգլիան 6-4 հաշվով ջախջախեց Ֆրանս…

    🇫🇷🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 #ԱԱ_2026 «Ֆրանսիան տխուր է, Դեշամը՝ ավերված»․ Անգլիան 6-4 հաշվով ջախջախեց Ֆրանսիայի հավաքականին՝ գրավելով 3-րդ տեղը այս Մունդիալում։
    ℹ️ Որքան էլ մեզ փորձում էին համոզել, որ բրոնզե մեդալի համար պայքարը լինելու է պարզապես «գնդակ, ուդառ, գոլ», անգլիացիներն ու ֆրանսիացիները խելագար գոլառատ ու դիտարժան խաղ ապահովեցին։ Առաջին խաղակեսն ավարտվեց անգլիացիների 3 անպատասխան գնդակով, իսկ երկրորդ խաղակեսում մեզ սպասվում էին ֆրանսիացիների քամբեքի փորձ, Բուկայո Սակայի հեթթրիկ ու Բելինգեմի գոլ 90+8-րդ րոպեին։
    ⚽️ Իսկ մենք հուսանք, որ մեզ նույնպիսի հրաշալի եզրափակիչ է սպասվում։ Իսկ դուք ո՞ւմ հաղթանակի մասին եք երազում՝ Իսպանիայի՞, թե՞ Իսպա․․․ Արգենտինայի։
  • Մուրացան փողոցում միջադեպ է եղել, հայտնաբերվել է դի։ Հուլիսի 18-ին` ժամը 21։18-…

    Մուրացան փողոցում միջադեպ է եղել, հայտնաբերվել է դի։
    🔸 Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
    🚔 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։
    📌 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • Հորդանանում Իրանի հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի 2 զինծառայող: ԱՄՆ Կենտր…

    🇺🇸🇮🇷Հորդանանում Իրանի հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի 2 զինծառայող:
    📌 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն այսօր հայտարարել է՝ ուրբաթ օրը Հորդանանում ամերիկացի 2 զինծառայող է զոհվել՝ իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու ընթացքում։ |azatutyun.am|
    🇺🇸 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իր ուժերը «յոթերորդ անընդմեջ գիշերն իրականացրել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը։ Հարվածները նպատակ ունեն շարունակել թուլացնել Իրանի ռազմական կարողությունները»: 🇮🇷 Reuters-ը հայտնել է, որ իր կողմից…

  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտնել է, որ փոխըմբռնման հուշագրի խա…

    🇮🇷🇺🇸 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտնել է, որ փոխըմբռնման հուշագրի խախտումը ևս մեկ անգամ ապացուցել է ԱՄՆ նախագահի ստորագրության անարժեքությունն ու անվավերությունը, հաղորդել է Tasnim-ը։
    📢 «Այժմ, երբ ամերիկյան թշնամին ձգտում է պատերազմ սանձազերծել, նա պետք է հաշվի առնի, որ Իրանը և դիմադրության առանցքն արդեն նրան անմոռանալի դասեր են տվել»,- ասված է Խամենեի գրավոր հայտարարությունում։ |news.am|
    🇮🇷Իրանում առնվազն 50 մարդ զոհվել է, ավելի քան 500-ը վիրավորվել են վերջին երեք շաբաթում երկրի տարածքին ԱՄՆ զինուժի հասցրած հարվածների հետևանքով։ X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության մամլո խոսնակ Հոսեյն…

  • «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ։ Այս գործը «գլուխ բերելո…

    🌷«Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ։ Այս գործը «գլուխ բերելու» համար հատուկ շնորհակալություն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական գծով խորհրդական Հայկ Մխիթարյանին», — այս մասին Ֆեյսբուքում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

  • ALT SHIFT 9 | ՊԵՏՈՒԹՅՈՒՆ.պատերազմի գործիք, թակարդ եւ անվտանգության երաշխավորALT …

    ALT SHIFT 9 | ՊԵՏՈՒԹՅՈՒՆ.
    պատերազմի գործիք, թակարդ եւ անվտանգության երաշխավոր

    ALT SHIFT-ի իններորդ քննարկման թեման պետությունն է։
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչպես են ստեղծվել պետությունները, որն է եղել դրանց սկզբնական նպատակը և որն է այժմեականը, և թե ինչպես են կապված պատերազմներն ու պետությունը։

    ALT SHIFT 9 | ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. պատերազմի գործիք, թակարդ և անվտանգության երաշխավոր

    #infocom #ինֆոքոմ #altshift
    ALT SHIFT-ի իններորդ քննարկման թեման պետությունն է։
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչպես են ստեղծվել պետությունները, որն…

  • Երևանում հուլիսի 18-ի և 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հն…

    Երևանում հուլիսի 18-ի և 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
    ☀️Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    🌧Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի ցերեկը, 19-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
    🌥Հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    🔥 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]