Category: Infocom

  • Ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր ե…

    ❗️Ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում։
    🚒 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Ռուսական «Յաբլոկո» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է, որ շարունակելու է …

    🇷🇺 Ռուսական «Յաբլոկո» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է, որ շարունակելու է պայքարը՝ չնայած Ռուսաստանի իշխանությունների կողմից աճող ճնշմանը, որի հետևանքով կուսակցությունը զրկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
    📌 Հիշեցնենք, որ Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշել էր սեպտեմբերյան ընտրություններին արգելել հետխորհրդային լիբերալ «Յաբլոկո» կուսակցության մասնակցությունը։
    ⚖️ «Յաբլոկո»-ն բողոքարկել է դատարանի որոշումը։
    🗣 «Մեզ համար այժմ գոյություն ունեցող ժողովրդի աջակցությունը շատ ավելի կարևոր է, քան դատարանի որոշումը», – Reuters-ին ասել է կուսակցության ղեկավար Նիկոլայ Ռիբակովը՝ պատմելով, որ դատարանի վճռից հետո հարյուրավոր կողմնակիցներ փողոցում այնքան բարձր են գոռացել «ամոթ», որ նրանց ձայնը հստակ լսվել է դատարանի ներսում։ |azatutyun.am|

  • 1.7 մլն դրամ տուգանք է սահմանվել տնտեսվարողների նկատամամբ՝ Երևանի շինհրապարակնե…

    ❗️ 1.7 մլն դրամ տուգանք է սահմանվել տնտեսվարողների նկատամամբ՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար։
    🏗 Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպություններում արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ։
    [ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]

  • Օգոստոսի 13-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, …

    🌳 Օգոստոսի 13-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի հատվածում ծառը կողաշրջվել է, ինչի հետևանքով ճանապարհը մասնակի փակվել է։
    📌 Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի գոտուց․ երթևեկությունը վերականգնվել է։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայում Մայրաքաղաքում տր…

    📍 Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայում
    🚙 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես`Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա — Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • «Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում»,- ասաց ԱԺ նա…

    🗣 «Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում»,- ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր «անդաստիարակ» արտահայտության համար:
    📢 «Որպեսզի լինենք արդար, ես, մեր խմբակցությունը ինչ-որ չափով կիսում ենք գործընկերների մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվի հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղյակ կպահենք: Դրանից հետո ձեր որոշումը ձեր որոշումն է»,- արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
    📌 Ռուբեն Ռուբինյանը խնդրեց գնահատական տալ տեղի ունեցածի վերաբերյալ, Նարեկ Կարապետյանը նշեց. «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր»: |1lurer.am|
    🔶 Իրավիճակն այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում լարվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո: 🔹 Իր ելույթում սուր քննադատելով «Քաղաքացիական պայմանագրին»՝ Ղազարյանն ամփոփեց. — «Սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր…

  • Իրավիճակն այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում լարվեց «Ուժեղ Հայաստան» խմբակց…

    🔶 Իրավիճակն այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում լարվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո:
    🔹 Իր ելույթում սուր քննադատելով «Քաղաքացիական պայմանագրին»՝ Ղազարյանն ամփոփեց. — «Սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ»:
    🗣 Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Հայկ Կոնջորյանը տեղից հակադարձեց. — «Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում ձեր ոչ կոռեկտ և ամբարտավան պահվածքի պատճառով, և ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և Ազգային ժողովի շենքից»:
    🔻Այնուհետև ընդդիմադիր և իշխանական պատգամավորները սկսեցին դուրս գալ դահլիճից, և որոշակի քննարկում արդեն դրսում տեղի ունեցավ: |azatutyun.am|

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրա…

    🔶 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստին։
    🔹Նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և թվային գյուղատնտեսության զարգացումը։
    [էկոնոմիկայի նախարարություն]

  • Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքի…

    📌 Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
    🔶 Խանդանյանը հստակեցրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է առանց նախապայմանների: Նա հերքել է այն լուրերը, թե Թուրքիան պահանջներ է ներկայացրել Ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու կամ Արարատ լեռը պետական խորհրդանիշներից հանելու վերաբերյալ:
    🗣 «Բանակցությունների որևէ փուլում նման պահանջ, նման նույնիսկ ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբևէ չի եղել»,- շեշտել է նա: |factor.am|
    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջարկել Սարգիս Խանդանյանին:

  • Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ Կուրիլյան կղզիները …

    🇯🇵 Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ Կուրիլյան կղզիները պատմականորեն և ըստ միջազգային օրենքի ճապոնական տարածքներ են, և երկրի կառավարությունը խիստ բողոք է հայտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ: |1lurer.am|
    🇷🇺 🇯🇵 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև վիճարկվող Կուրիլյան կղզեխմբի Իտուրուպ կղզի, հայտնում է Reuters-ը։ 📌 Երկու հարևանները Երկրորդ աշխարհամարտից հետո այդպես էլ պաշտոնապես խաղաղության պայմանագիր չստորագրեցին։ Հիմնական խոչընդոտը…