Category: Infocom

  • Վարչապետը հաջողություն է մաղթել ներկաներին առաջիկա գործունեության մեջ՝ միաժաման…

    🔶 Վարչապետը հաջողություն է մաղթել ներկաներին առաջիկա գործունեության մեջ՝ միաժամանակ ընդգծելով նախորդող շրջանում կատարված կարևոր աշխատանքը։
    🗣 «Առաջիկայում նույնպես նույնքան մեծ և կարևոր աշխատանք պիտի կատարվի։
    📌 Կարծում եմ, առաջին բանը, որ պետք է անենք, նախ՝ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը և որոշելն այն առաջնահերթությունները, որոնց վրա Անվտանգության խորհրդի գրասենյակը և ԱԽ քարտուղարն առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ կոնկրետ պատկերացումներ։
    🔹 Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին։ Առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք, և ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ»,- ասել է Փաշինյանը։
    📌 «Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,- այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Հակակոռուպցիոն դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Գնդեվազ բնակավայրում գտնվող 0….

    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Գնդեվազ բնակավայրում գտնվող 0.3 հա մակերեսով հողամասի աճուրդը:
    🔹 Որպես աճուրդի անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել հողամասի նկատմամբ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
    📌 Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողատարածքը:

    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Ազգային ժողովում այսօր եզրափակիչ ելույթով հանդես եկավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագ…

    🔶 Ազգային ժողովում այսօր եզրափակիչ ելույթով հանդես եկավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սարգիս Խանդանյանը։
    🔹 Նրա ելույթի ավարտից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ հարցնելով, թե արդյոք վերջինս «ունի ասելիք»։
    🗣 «Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- արձագանքեց Ղազարյանը։
    📌 Ռուբինյանը նույն հարցը ուղղեց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Բացասական պատասխան ստանալուց հետո Ռուբինյանը հայտարարեց․ «Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»։
    🗣 «Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում»,- ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր «անդաստիարակ» արտահայտության համար: 📢 «Որպեսզի լինենք արդար, ես, մեր խմբակցությունը…

  • Ռուսական ուժերը օգոստոսի 13-ի երեկոյան մի շարք հարվածներ են հասցրել Ուկրաինայի …

    🇷🇺🇺🇦 Ռուսական ուժերը օգոստոսի 13-ի երեկոյան մի շարք հարվածներ են հասցրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքին և հարակից Բելենկոյե բնակավայրին։ Մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել:
    📌 Նախնական տվյալներով՝ ռուսական ուժերը ավիառումբեր են կիրառել։ |azatutyun.am|

  • Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է։ Այս մասին Ֆեյսբուքու…

    📍 Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

  • Դատարանը ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառել…

    ⚖️ Դատարանը ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառել է կալանք երկու ամիս ժամկետով: Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
    «Ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու…

  • ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապ…

    ⚖️ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է Աջապահյանի պաշտպանների թիմը։
    📌 Հիշեցնենք, որ հունիսի 25-ի որոշմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Միքայել Աջապահյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Այդպիսով, դատարանը Աջապահյանի պաշտպանների բողոքը բավարարել էր մասնակի։

  • էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը …

    🇦🇲🇷🇺 էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը Ալմաթիում քննարկել են ՌԴ տարածք արտադրանքի մատակարարման և Ռուսաստանի տարածքով այլ երկրներ տարանցման ընթացքում առկա սահմանափակումները։
    📌 Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև համագործակցությունը։
    [ՀՀ էկոնոմիկայի նախարարություն]
    🇦🇲🇷🇺 ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները։ 📣 «Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վ…

  • ALT SHIFT 12 | ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. Գոդոյին սպասելիս կամ արդյոք հնարավոր կլ…

    ALT SHIFT 12 | ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. Գոդոյին սպասելիս կամ արդյոք հնարավոր կլինի փրկել Աքիլեսին
    ALT SHIFT-ի տասներկուերորդ քննարկման թեման է պատերազմն ու խաղաղությունը։
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչու են սկսվում եւ շարունակվում պատերազմները, կա՞ հարատեւ խաղաղություն, կարո՞ղ են պետությունները գոյաբանորեն անհամատեղելի լինել, ինչպես փրկել Աքիլսին պատերազմից, եւ ինչու չեն գալիս բարբարոսներն ու Գոդոն։

    ALT SHIFT 12 | ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ․ Գոդոյին սպասելիս կամ արդյոք հնարավոր կլինի փրկել Աքիլեսին

    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչու են սկսվում եւ շարունակվում պատերազմները, կա՞ հարատեւ խաղաղություն, կարո՞ղ են պետությունները գոյաբանորեն անհամատեղելի…

  • ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգ…

    🇦🇲🇷🇺 ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները։
    📣 «Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջների պահպանումը ներկայումս սահմանափակումների տակ գտնվող ապրանքների ներմուծումը վերականգնելու կարևորագույն պայմանն է», — «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը՝ նախարար Օքսանա Լուտի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո։
    📌 Լուտը որպես անվերապահ առաջնահերթություն նշել է Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին։ |azatutyun.am|
    🔶 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստին։ 🔹Նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնա…