Category: Infocom

  • ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե ՀՀ արտաքին հետախուզ…

    ⚖️🗳 ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հայտարարության վերաբերյալ։ Ծառայությունը հայտնել էր «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։ 
    📣 «Տեղեկատվության հիման վրա՝ ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում՝ նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե», — ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։
    ‼️ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։  📣 «Հետախուզական տեղեկություններ [են ստացվում], որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ…

  • Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքա…

    🇦🇲🇮🇷 Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը:
    📞 ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն ամեն օր միջինում ստանում է շուրջ 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանը հատելու հնարավորությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումներն իրականացվել են բնականոն ռեժիմով։
    📣 Կապի սահմանափակումների պատճառով Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակաբար օժանդակում է այնտեղ գտնվող հայերին վերաբերող տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։

    ❗️ Իրանում զարգացումների հետևանքով զորհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան:

    [ՀՀ ԱԳՆ]

  • Թաթոյանի պնդումները և Պապիկյանի հերքումը. ինչ են ցույց տալիս արբանյակային պատկեր…

    Թաթոյանի պնդումները և Պապիկյանի հերքումը. ինչ են ցույց տալիս արբանյակային պատկերները
    🔸 «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը խոսել է Վարդենիսի հատվածում Ադրբեջանի կառուցած «հատուկ թաքստոցների» մասին՝ նշելով, որ մինչև հուլիսի 31-ը (2025 խմբ.) սրանք գոյություն չեն ունեցել․ «Օգոստոսի մինչև 19-ը արդեն արբանյակային լուսանկարներում նրանք կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ»։
    🔸 Իրականում Թաթոյանի նշած ամրաշինական կառույցները գոյություն են ունեցել նաև մինչև 2025-ի հուլիսը։ Դրանք հստակ տեսանելի են, օրինակ, 2025-ի հունիսի 19-ի արբանյակային լուսանկարներում։ |civilnet.am|

  • Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովիը։ Այս մասին հայ…

    🔸 Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովիը։
    🔸 Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ։
  • Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել։ «Մ…

    👨‍⚖️ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել։
    💬 «Մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով, բավարարվել է այն և կիրառել կալանքը:
    📌 Սարգսյանին հայտնաբերելու և ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քննարկվելու է դատարանի կողմից»,- հայտնել է Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը: |arm.sputniknews.ru|

  • Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը չի կարողանում վերադ…

    ‼️ Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից, ուր մեկնել էր ուսումնամարզական հավաքին մասնակցելու համար։
    🔸 Այդ պատճառով հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը։
    [ՀՀ մարմնամարզության ֆեդերացիա]

  • ԻՀՊԿ-ն հայտարարել է Իրաքյան Քրդստանում ամերիկյան ռազմաբազային հարված հասցնելու …

    🇮🇶 ԻՀՊԿ-ն հայտարարել է Իրաքյան Քրդստանում ամերիկյան ռազմաբազային հարված հասցնելու մասին։
    🇺🇸 Թրամփը հայտնել է, որ պատերազմը կավարտվի «շատ շուտով»։
    📉 Սրա ֆոնին նավթի գները նվազել են՝ 1 բարելի դիմաց 120 դոլարից հասնելով 93 դոլարի։
    🔸 Ծոցի երկրները, Լիբանանը, Թեհրանը, Թել Ավիվը շարունակում են լինել օդային հարվածների ներքո։

  • ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է «այլ երկրում ՀՀ քաղաքացների …

    ‼️ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։ 
    📣 «Հետախուզական տեղեկություններ [են ստացվում], որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»,- ասվում է հայտարարությունում։ |armenpress.am|

  • Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով»։ Այդ մասի…

    🇹🇷 Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով»։
    ☎️ Այդ մասին Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում՝ ընդգծելով, որ Անկարան հավանություն չի տալիս Իրանի դեմ «անօրինական միջամտություններին» և Իրանի կողմից տարածաշրջանի երկրների թիրախավորմանը։
    🇮🇷 Իրանի նախագահը ասել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են անհամաձայնություն ստեղծել Թեհրանի և տարածաշրջանային պետությունների միջև։

  • Թրամփի վարչակազմը դիտարկում է ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները…

    🇺🇸 🇷🇺 Թրամփի վարչակազմը դիտարկում է ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը՝ համաշխարհային էներգակիրների գների կտրուկ աճը զսպելու նպատակով։
    🗣 Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր երեք աղբյուրներին։