Category: Infocom

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանությ…

    🇦🇲🇪🇺 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
    [ՀՀ ՊՆ]

  • Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեմ բողոքի հարցով դատական նիստին ընդ…

    🔸 Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեմ բողոքի հարցով դատական նիստին ընդառաջ նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ակցիա են իրականացնում կառավարության դիմաց:
    🗣 Ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում են վերջ տալ «անօրինական գործողություններին, որ Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ»: «Ազատություն Սամվել Կարապետյանին», «ազատություն Հայաստանի Հանրապետությանը»՝ այս կարգախոսներով են նրանք եկել Հանրապետության հրապարակ: |azatutyun.am|

  • ԱՄՆ-ն փաստորեն ընդունում է ակնհայտը. առանց ռուսական նավթի գլոբալ էներգետիկ շուկ…

    🇷🇺💬 ԱՄՆ-ն փաստորեն ընդունում է ակնհայտը. առանց ռուսական նավթի գլոբալ էներգետիկ շուկան չի կարող կայուն մնալ:
    🗣 Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
    📌 Նա նշել է՝ աճող էներգետիկ ճգնաժամի ֆոնին ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումների հետագա մեղմացումն ավելի ու ավելի անխուսափելի է թվում, «չնայած բրյուսելյան բյուրոկրատիայի մի հատվածի դիմադրությանը»: |armenpress.am|
    ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է ծովում մնացած ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ շուկայում էներգակիրների պակասը լրացնելու և գների կտրուկ աճը զսպելու համար:

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կգործուղվի …

    ✈️🇹🇷 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար:
    📌 Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից:

  • Ձյուն և ձնախառն անձրև. մարտի 14-ին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ …

    ❄️🌧 Ձյուն և ձնախառն անձրև. մարտի 14-ին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
    🌫 Մարտի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի՝ ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Գիշերը Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ հաղ…

    🇹🇷 Գիշերը Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ հաղորդել է թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը։
    🇦🇪 Դուբայում ԱԹՍ-ների հարվածների է ենթարկվել առևտրային օդանավակայանին կից ֆինանսական ենթակառուցվածքը: Ըստ տեղի լրատվականների՝ օդային հարձակումը հաջողությամբ կասեցվել է, սակայն բեկորները փոքր միջադեպի պատճառ են դարձել, և տուժածներ չկան:
    🇮🇶 Իրաքյան Էրբիլում հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվորական է զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել են՝ հայտնել է Մակրոնը:
    🇶🇦 Կատարը դատապարտել է Լիբանանի հյուսիսում Իսրայելի հարվածները՝ դրանք բնութագրելով որպես «միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում»:
    🇮🇷🇮🇱 Օդային հարվածները շարունակվում են Իրանում, Իսրայելում և Ծոցի երկրներում:

  • Պակիստանը ռմբակոծել է Kam Air մասնավոր ավիաընկերության վառելիքի պահեստը Աֆղանստ…

    🇵🇰🇦🇫 Պակիստանը ռմբակոծել է Kam Air մասնավոր ավիաընկերության վառելիքի պահեստը Աֆղանստանի Կանդահար օդանավակայանի մոտակայքում՝ հայտնել են թալիբները:
    🗣 «Ընկերությունը վառելիք է մատակարարում քաղաքացիական ավիաընկերություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի ինքնաթիռներին»,- հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը: |azatutyun.am|

  • Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի, որոնց Կատարում ՀՀ դեսպանը ուղե…

    🇶🇦🇦🇲🇴🇲 Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի, որոնց Կատարում ՀՀ դեսպանը ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման:
    🔸 Դեսպան Տիգրան Գևորգյանի մասնակցությամբ երկու անգամ կազմակերպվել է հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ։ ԱԳՆ-ի կողմից որոշում է կայացվել Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար ապահովել Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր։
    🔸 Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի համար ևս տրամադրվել են Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր՝ Հայաստան վերադարձի համար։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Քաղաքական տարբեր հարցերի շուրջ ի՞նչ են մտածում 18–35 տարեկանները։ Գալիք ընտրութ…

    🤔 Քաղաքական տարբեր հարցերի շուրջ ի՞նչ են մտածում 18–35 տարեկանները։
    🗳 Գալիք ընտրություններին մասնակցությունից մինչև քաղաքականությամբ հետաքրքրվածություն. #ինֆոքարտ|երում ներկայացնում ենք երիտասարդների պատասխանները` ՄՀԻ հանրային կարծիքի ուսումնասիրությունից։
  • Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնու…

    🇦🇲🇪🇺 Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։
    📣 Բրունները շեշտել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի հետևողական քայլերը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների առաջմղման նպատակով ԵՄ կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
    🗣 Բրունները հանդիպել է նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Համատեղ ասուլիսում Սարգսյանը նշել է, որ ԵՄ գործընկերների կողմից տրամադրված գործողությունների ծրագրում որևէ ժամկետային սահմանափակում չկա և հայկական կողմից է կախված, թե դրանք ինչ ժամկետում արագ և որակով կիրականացնի։