Category: Infocom

  • Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է նախատեսվող «Թրամփի ուղու» վրա:  Այս…

    🇦🇲 Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է նախատեսվող «Թրամփի ուղու» վրա: 
    🗣 Այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
    💬 «Վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունն այդտեղ գործելու է: Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում»,- նշեց Հակոբյանը: |armenpress.am|

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիա…

    🇦🇲🇺🇸Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը:
    📌 Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է.
    🗣️ «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է՝ ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:
    [ՀՀ կառավարություն]

  • Արա Նռանյանը ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:…

    📌 Արա Նռանյանը ընտրվեց
    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:

  • Այսօր առավոտյան ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտ…

    ‼️ Այսօր առավոտյան ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ Տեղեկությունը news.am-ի հետ զրույցում հաստատել են ՆԳՆ Ոստիկանությունից։
    🗣 «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են ՔԿ-ից:
    📌 Ավելի վաղ Aravot.am-ն էր իր տեղեկություններով գրել, որ Ղուկասյանը բերման է ենթարկվել:

  • Երկհերթ դասեր՝ Նոյեմբերյանի դպրոցում, միահերթ՝ ԿԳՄՍՆ պատասխանում Նոր ուսումնական…

    Երկհերթ դասեր՝ Նոյեմբերյանի դպրոցում, միահերթ՝ ԿԳՄՍՆ պատասխանում
    🏫 Նոր ուսումնական տարին Նոյեմբերյան համայնքի դպրոցականների համար բարդություններով է սկսվել։ Բանն այն է, որ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցն այս տարի հիմնահատակ քանդվել է՝ վերակառուցման նպատակով, եւ դպրոցի աշակերտական ու ուսուցչական կազմերը կրթության գործընթացը ժամանակավորապես պիտի կազմակերպեն Նոյեմբերյանի վարժարանի տարածքում։ Նոյեմբերյանի վարժարանի նախատեսված լիցենզիոն հզորությունը 640 աշակերտ է, փաստացի սովորողների քանակը՝ 169։ Հիմա, երբ հիմնական դպրոցի աշակերտները տեղափոխվել են վարժարան, սովորողների ընդհանուր թիվը կազմում է 693։
    ☝️Առաջին հայացքից թվում է, որ վարժարանը գրեթե ամբողջությամբ ունակ է սպասարկել այս քանակի աշակերտների դասապրոցեսը, մինչդեռ հիմնական դպրոցի աշակերտների ծնողները «Ինֆոքոմին» հայտնել են, որ աշակերտների մի մասը այժմ ստիպված է մի քանի հերթով գնալ դպրոց՝ բավարար քանակի դասասենյակների բացակայության պատճառով։ Այս խնդրի վերաբերյալ կողմերի մեկնաբանությունները տարբեր են։

    Երկհերթ դասեր՝ Նոյեմբերյանի դպրոցում, միահերթ՝ ԿԳՄՍՆ պատասխանում — Infocom

    Նոր ուսումնական տարին Նոյեմբերյան համայնքի դպրոցականների համար բարդություններով է սկսվել։ Բանն այն է, որ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցն այս տարի հիմնահատակ քանդվել է՝ վերակառուցման նպատակով, եւ դպրոցի աշակերտական ու ուսուցչական կազմերը կրթության գործընթացը…

  • Խորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի …

    ⚖️ Խորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: ԲԴԽ-ն առաջարկել է Լուսինե Աբգարյանի , Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:
    🔸 Լուսինե Աբգարյանն իր ելույթում բարձրացրել է քրեական արդարադատություն իրականացնող դատարանների, հատկապես՝ Վերաքննիչ քրեական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի գերծանրաբեռնվածության հարցը:
    🔸 Թեկնածու Արմեն Դանիելյանը խոսել է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի իրացման կարեւորությունից, հանցագործությունների դեմ պայքարում առկա իրավական կառուցակարգերից եւ ոլորտում առկա այլ խնդիրներից:
    🔸 Թեկնածուներից Նելլի Բաղդասարյանի խոսքով էլ դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման կարեւորագույն նախապայման է ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովումը:

  • Երևան-Սևան ճանապարհի 19.8-րդ կմ-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պ…

    ‼️ Երևան-Սևան ճանապարհի 19.8-րդ կմ-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կիրականացվեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։
    ↗️ Այսօրվանից երթևեկությունը նշված հատվածում ձախ գոտուց տեղափոխվում է աջ երթևեկելի գոտի։
    [«Ճանապարհային դեպարտամենտ»]

  • Վաղ առավոտյան ուժեղ անձրևի հետևանքով Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսք է տ…

    ‼️ Վաղ առավոտյան ուժեղ անձրևի հետևանքով Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսք է տեղի ունեցել (Թբիլիսի-Վերին Լարս ավտոճանապարհին:
    🚧 Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Տրանսպորտի շարժը տվյալ ուղղությամբ ժամանակավորապես սահմանափակված է երկու կողմերից։
    [ՀՀ ՆԳՆ]

  • Լեհաստանի ԶՈՒ-ն օդ է բարձրացրել կործանիչներ և ՀՕՊ համակարգերը բերել է բարձր պատ…

    🇵🇱 Լեհաստանի ԶՈՒ-ն օդ է բարձրացրել կործանիչներ և ՀՕՊ համակարգերը բերել է բարձր պատրաստվածության այն բանից հետո, երբ Ուկրաինային ռուսական հարվածների ժամանակ ԱԹՍ-երը հատել են Լեհաստանի օդային տարածքը, հայտնում են լեհական իշխանությունները։
    🗣 Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ ինքնաթիռները «օգտագործել են զենք թշնամական օբյեկտների դեմ»։ Վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես ասել է, որ զինվորականները կրակ են բացել օբյեկտների վրա։
    ‼️ Լեհական զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ ռուսական ԱԹՍ-ները մի քանի անգամ խախտել են Լեհաստանի օդային տարածքը Ուկրաինայի վրա հարձակման ընթացքում։ |azatutyun.am|

  • Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան-Իռլանդ…

    ⚽️ Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան-Իռլանդիա հանդիպումն ավարտվեց
    🇦🇲 Հայաստան — 2
    🇮🇪 Իռլանդիա — 1