Category: Infocom

  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում այս պահին իրավապա…

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում այս պահին իրավապահները խուզարկություն են իրականացնում:

  • Այսօր Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանն ընկել են քաղաքացու վրա: Փրկարար…

    🌳 Այսօր Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանն ընկել են քաղաքացու վրա:

    🏥 Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

    🪵Կոտրված ծառի ճյուղերը մասնատվել և հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ստեփանակերտ են ժամանել Իրանի նախագահ…

    🇮🇷🇹🇷 Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ստեփանակերտ են ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
    🔸 Ստեփանակերտում տեղի է ունենալու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը:

  • «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում քննչական գործողություններն իրականացվում են …

    🔍 «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում քննչական գործողություններն իրականացվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում։…

  • 30 000 դրամով կտուգանվեն 2 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի այն վարորդները, որ…

    💰 30 000 դրամով կտուգանվեն 2 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի այն վարորդները, որոնք 20 րոպեում չեն հեռացնի տրանսպորտային միջոցը պատահարի վայրից:
    Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը:
    🔸 Բացառություն են այն դեպքերը, երբ պատահարի հետևանքով ավտոմեքենան ունի տեխնիկական այնպիսի անսարքություն, որի դեպքում արգելվում է ավտոմեքենայի շահագործումը:
    Հարցին, թե վարորդը ինչպես պետք է որոշի՝ իր մեքենան շահագործման ենթակա է, թե ոչ, զեկուցող Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ այդ դրույթը առաջարկել է ՆԳՆ-ն, քանի որ օրենքով նախատեսված են բոլոր այն դեպքերը, երբ մեքենայի շահագործումն արգելվում է:

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազր…

    🇦🇲🇮🇷 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
    💬 Արաղչին գնահատել է ՀՀ կառավարության ջանքերն ու օգնությունը՝ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի քաղաքացիների հյուպատոսական հարցերը հեշտացնելու համար։ 
    ❗️Միրզոյանը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության և լարվածության նվազմանը՝ հերթական անգամ դատապարտելով Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները։ Հայտնում է իրանական Tasnim-ը։ |armenpress.am|

  • Ադրբեջանի իրավապահները գործողություններ են իրականացնում «Sputnik Ադրբեջան»-ի գր…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանի իրավապահները գործողություններ են իրականացնում «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում։
    🗣 Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին ասել են Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից։
    📌 Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, 2025 թվականի փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր երկրի տարածքում Sputnik-ի գործունեությունը դադարեցնելու մասին։ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռուսական լրատվամիջոցը կարող է միայն մեկ հավատարմագրված լրագրող ունենալ։ Այդուհանդերձ, գործակալությունն ու դրա կայքը շարունակում էին աշխատանքն Ադրբեջանում։  |armenpress.am|
    📸 Լուսանկարը՝ ադրբեջանական APA-ի

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվր…

    🇦🇲🇪🇺 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:
    🗣 «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով ԵՄ հետ համագործակցությունը շատ կարևոր է», — նշել է նախագահը։
    📌 «Մենք կարևորում են Հայաստան ԵՄ սերտ համագործակցությունը և շահագրգռված ենք Ձեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
    🔸 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ համագործակցության հարցերի լայն շրջանակ։
    [ՀՀ նախագահի աշխատակազմ]
  • «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյս…

    ❗️«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2024 թ․ ապրիլի 25-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված հանցագործության մասին հաղորդման գրությունը, որը կապված է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի «Օրագիր նյուզ» լրատվականին տված հարցազրույցի հետ։
    📌 Ի պատասխան՝ դատախազությունից նշել են․ «[.․․] հաղորդման մեջ նկարագրված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով տրված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

  • ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոննե…

    🇦🇲🇷🇺 ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին։
    📌 Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին։
    🗣 «Մենք հետևում ենք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Եվրամիության միջև մերձեցման շրջանակներում», — նշել է Օվերչուկը։