Category: Infocom

  • ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացվեց մոտ 325 մլն դ…

    💰 ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացվեց մոտ 325 մլն դրամ՝ միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների իրականացման համար:
    Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

  • ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ …

    ‼️ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ:
    🔸 Վերջինս հայտնել է, որ իր նկատմամբ դատարանի կիրառած հաղորդակցության սահմանափակման հետևանքով չի կարողանում հաղորդակցվել դստեր հետ։ Հարցը ՄԻՊ-ը հասցեավորել է անձի կողմից խնդիրը բարձրաձայնելուց անմիջապես հետո։
    🔸 «Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման
    հնարավորությունը քննարկելու ուղղությամբ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
    Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է:

  • Եմենի հութիները հայտարարում են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիայից…

    🛥 Եմենի հութիները հայտարարում են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիայից նավթ տեղափոխող երկու նավի։ Նրանց պնդմամբ՝ գործողությունն իրականացվել է Սաուդյան Արաբիայի դեմ հայտարարված ծովային շրջափակման շրջանակում։ Սաուդյան պետական SPA լրատվականի փոխանցմամբ՝ անձնակազմի անդամների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է
    ℹ️ Եմենցի զինյալները վերահսկում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակա տարածքները, որոնք գտնվում են Արաբական թերակղզու՝ Հորմուզի նեղուցի հակառակ կողմում։ |azatutyun.am|

  • Մանիլայում ավարտվել է ՌԴ և ԱՄՆ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հա…

    🇷🇺🇺🇸 Մանիլայում ավարտվել է ՌԴ և ԱՄՆ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը. բանակցությունները տևել են 35 րոպե։
    🔸 Ըստ ՏԱՍՍ-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում էին հիմնական ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցի վրա։
    🔸 Սա նրանց չորրորդ հանդիպումն է 2025թ. ի վեր։ |azatutyun.am|

  • Զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության…

    Զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
    ⚖️ Վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
    [ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]
    Հուլիսի 21-ին արձանագրվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպք։

  • Եթե մենք չկարողանանք նավթ վաճառել, տարածաշրջանում ոչ ոք այն չի վաճառի: Այս մասի…

    🇮🇷🛢 Եթե մենք չկարողանանք նավթ վաճառել, տարածաշրջանում ոչ ոք այն չի վաճառի: Այս մասին X-ում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
    🗣 «Եթե մեր անվտանգությունը չապահովվի, տարածաշրջանում ոչ մի ենթակառուցվածք ապահով չի լինի, իսկ նեղուցի անվտանգությունը կախված է ամերիկյան զորքերի բացակայությունից: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախապատերազմական վիճակին»,- նշել է նա: |news.am|

  • Wildberries-ը սկսել է առաջին վճարումները վաճառողներին իր պահեստների վրա հարձակո…

    🛍 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները վաճառողներին իր պահեստների վրա հարձակումից հետո: Այս մասին լրագրողներին հայտնել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
    🗣 «Այսօր ավելի քան 88 հազար վաճառող կստանա առաջին փոխհատուցումները։ Մեկ օրվա ընթացքում դրանք կհայտնվեն վաճառողի հաշվեկշռում։
    📌 Փոխհատուցման մեխանիզմի մանրամասն բանաձևը կհրապարակվի վաճառողների պորտալում»,- տեղեկացրել է Կիմը։ |tert.am|
    🇷🇺 Տամբովի մարզում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժած 22 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Նրանցից ութը ծանր, ևս 14-ը՝ միջին ծանրության վիճակում են։ |arm.sputniknews.ru| 📌 Հիշեցնենք, որ հուլիսի…

  • Հայաստանում վերջին ժամանակներում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է…

    📣 Հայաստանում վերջին ժամանակներում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Նարեկ Կարապետյանը։
    🗣 «Կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն։ Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։
    🔸 Մենք շարունակելու ենք այս պրոցեսը, որովհետև սա մի մեծ պատմության, մեծ տարածաշրջանային զարգացման մի մաս է, որի հիմնական նպատակները լրիվ այլ են»,- նշել է Կարապետյանը։
    ❗️Նարեկ Կարապետյանի նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 📌 Այս…

  • Նարեկ Կարապետյանի նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեակ…

    ❗️Նարեկ Կարապետյանի նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
    📌 Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել են Դատախազությունից։

  • Այս պահից սկսած, ամեն անգամ, երբ Իրանը հարվածի Հորմուզի նեղուցով անցնող նավերին…

    🇺🇸 Այս պահից սկսած, ամեն անգամ, երբ Իրանը հարվածի Հորմուզի նեղուցով անցնող նավերին՝ լինի դա հրթիռով, անօդաչու թռչող սարքով, թե որևէ այլ սպառազինությամբ, ԱՄՆ-ն ռմբակոծելու և ոչնչացնելու է ՄԵԿ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, ներառյալ նրանք, որոնք տեղակայված են մայրաքաղաք Թեհրանում կամ դրա հարևանությամբ։ Այս մասին գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ում:
    🇮🇷 Ավելի ուշ, Իրանում պատասխանել են Թրամփի սպառնալիքներին, հայտնում է Tasnim-ը։
    📣 «Եթե ամերիկացիները հարված հասցնեն Իրանում գտնվող որևէ կամրջի կամ էլեկտրակայանի, Իրանը փոխադարձաբար հարվածներ կհասցնի տարածաշրջանի ենթակառուցվածքներին և կամուրջներին, ներառյալ էներգետիկ օբյեկտները, որոնցում ԱՄՆ-ն շահեր ունի: Թրամփի հնարավոր արկածախնդրությունը դարձյալ խայտառակելու է նրան», – նշել է աղբյուրը: |news.am|