Category: Infocom

  • Խոսում էին, թե ՀԷՑ-ի սեփականատերերը, կալուգացին (նկատի ունի Սամվել Կարապետյանին…

    🔸 Խոսում էին, թե ՀԷՑ-ի սեփականատերերը, կալուգացին (նկատի ունի Սամվել Կարապետյանին՝ խմբ.) արբիտրաժում հաղթել է։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (հավանաբար նկատի ունի վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին՝ խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։
    🔸 Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։ 1 ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում (նկատի ունի «Միասնության թևեր» կուսակցույթունում՝ խմբ.)։
    🔸 Ես իրավապահ մարմիններին եմ դիմում՝ քննե՞լ են՝ սա կոռուպցիա է, թե ոչ։ Հրապարակային հնարավոր հանցագործության մասին հաղորդում եմ տալիս: Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ցանկանում խախտել, բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ պետք է քննարկի հարցը, որ հնարավոր է՝ մասնավոր ընկերության շահերը սպասարկող անձ է եղել կառավարությունում։
    [Նիկոլ Փաշինյան] |arm.sputniknews.ru|
    Վարչապետի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային
    իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։

  • Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը: Նշենք,…

    Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը:
    📌 Նշենք, որ ներկայիս քարտուղար Նազելի Բաղդասարյանը պատգամավոր է ընտրվել և ստանձնելու է մանդատը:

  • Փաշինյանը որոշում չունի՝ ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցու…

    🇦🇲🇹🇷 Փաշինյանը որոշում չունի՝ ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում:
    🗣 «Որոշում չունեմ նաև այն պատճառով, որ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափում պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ»,- ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: |arm.sputniknews.ru|

  • Ընտրակաշառք տալու, ստանալու գործի շրջանակում ձերբակալվել է Գյումրիում «Հայաստան…

    ⚖️ Ընտրակաշառք տալու, ստանալու գործի շրջանակում ձերբակալվել է Գյումրիում «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանը:
    💬 «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

  • Կառավարությունն աջակցություն կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյ…

    🎣 Կառավարությունն աջակցություն կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունաբերական ձկնաբուծական 135 տնտեսությունների, որոնք զբաղվում են իշխանի և թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ և միաժամանակ հանդիսանում են ԱԱՀ վճարողներ։
    ℹ️ Ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների հետևանքով ձկնարդյունաբերողների մոտ առաջացած ֆինանսական դժվարություններով։ Կարևոր պայման է, որ կերը լինի սերտիֆիկացված և համապատասխանի ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ ստանդարտներին:
    💬 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում նշեց, որ այս ոլորտի տարեկան հարկային եկամուտը ընդամենը 2.5-3 մլրդ դրամ է. «Այս հարցը պետք է պատասխան ստանա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ տնտեսության այսքան քննարկվող ճյուղի հարկային արժեքը տարեկան ընդամենը 2.5 մլրդ դրամ է։ Կամ այստեղ ահռելի ստվեր կա, և մենք պետք է գնանք այդ ստվերի հետևից»: |1lurer.am|

  • Պետբյուջեի պահուստային ֆոնդից շուրջ 24 մլն դրամ հատկացվեց «Սևանի շուրջ» սիրողակ…

    💰🚲 Պետբյուջեի պահուստային ֆոնդից շուրջ 24 մլն դրամ հատկացվեց «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման համար:
    Համապատասխան որոշման նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության նիստին:
    🔸 Միջոցառումը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի օգոստոսին՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Այն լինելու է երկօրյա հեծանվային արշավ, որին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր անձինք։
    🔸 Նախատեսվում է ներգրավել շուրջ 170 մասնակցի՝ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից։

  • Կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջա…

    🗣 Կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները:
    🔸 Ծառուկյանին պատկանող կառույցներին պատկանող աշխատակիցներից մի քանիսը, որոնք այս պահին հարկադիր արձակուրդում են, մտան Կառավարության շենք՝ հանդիպելու գործադիր մարմնի ներկայացուցչի հետ:
    🔸 Նրանք պահանջում են վերաբացել կառույցները, որ իրենք կարողանան վերադառնալ աշխատանքի։ |arm.sputniknews.ru|

  • Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով 3 հրշեջ է զոհվել։ Հրդեհի պա…

    🇬🇷 Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով 3 հրշեջ է զոհվել։
    📌 Հրդեհի պատճառով Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը Կրետեի Ռեթիմնոյի շրջանի Ագիոս Պավլոս բնակավայրի ափից տարհանել է 31 մարդու։
    📌 Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ ուժեղ քամու հետևանքով հրդեհը արագ տարածվել է, ինչի պատճառով տարհանվել են նաև Կրիա Վրիսիի և հարակից մի շարք գյուղերի բնակիչներն ու զբոսաշրջիկները։ |azatutyun.am|

  • Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ նշելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցան…

    ℹ️ Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ նշելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:
    🗣 Այդ մասին հայտնել է Թովմաս Առաքելյանը՝ տեղեկացնելով, որ Վահեն դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում. «[Նա] չի վերցրել որևէ իր՝ բացի եկեղեցական համազգեստից»:
    Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը:

  • Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշմ…

    🔸 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:
    📌 Համապատասխան որոշման նախագիծը ներառված է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերում: