Category: Infocom

  • Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ եւ Էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնատար անձանց վե…

    📌 Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ եւ Էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է։ 🗣 Տեղեկությունը Ինֆոքոմի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով․ «Նկատի ունենալով, որ նշյալ անձինք (Ալեն Սիմոնյանի…

  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած …

    📌 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը:
    🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։
    🔸 Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: [ՀՀ կառավարություն]

  • Գերագույն Հոգևոր Խորհուրդը հորդորում է ՀՀ իշխանություններին նախաձեռնել գործուն …

    📣 Գերագույն Հոգևոր Խորհուրդը հորդորում է ՀՀ իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ հայ գերիների ազատ արձակման համար ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։
    🔸 «Կոչ ենք ուղղում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն և սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման և արցախահայության իրավունքների իրացման պարագայում», — ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ։

  • Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը։ Թանդիլյանը նշեց՝ խոսել են Ռուբեն Վարդան…

    ❗️Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը։ Թանդիլյանը նշեց՝ խոսել են Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների հետ, նրանք հորդորել են դադարեցնել հացադուլը։ 🗣 «Մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, խնդրել են ուժեղ պահել Ռուբենին, որպեսզի մեր քայլով նա հանկարծ իրեն…

  • Ժամը 17:10-ին Երևանից 13 կմ հարավ-արևմուտք 2․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել…

    🌍 Ժամը 17:10-ին Երևանից 13 կմ հարավ-արևմուտք 2․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
    📌 Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում 2-3 բալ ուժգնությամբ։
    [ՀՀ ՆԳՆ]

  • Հացադուլ անող Մանե Թանդիլյանին տեղափոխել են հիվանդանոց: Տեղեկությունը Factor….

    ❗️ Հացադուլ անող Մանե Թանդիլյանին տեղափոխել են հիվանդանոց: 💬 Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ Թանդիլյանի ինքնազգացողությունը այսօր դարձյալ վատացել է: 📌 Մանե Թանդիլյանը…

  • Հայաստանն ու Նիդեռլանդները այսօր ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակ…

    📝 Հայաստանն ու Նիդեռլանդները այսօր ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ու Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։
    🇦🇲 Միրզոյանի խոսքով՝ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ՝ պայքար հիբրիդային վտանգների, սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում և մարդկանց միջև շփումներ:
    🇳🇱 Վելդկամպը նշեց՝ Նիդեռլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում․ «Սա հազվադեպ տեղի ունեցող իրադարձություն է։ Դա ցույց է տալիս այն նվիրումը, որը ունենք Հայաստանի նկատմամբ։ Սա խոսում է մեր կապերի մասին»։

  • Երևանն արդեն հայտնել է իր մոտեցումը Բաքվից ստացած խաղաղության պայմանագրի 12-րդ …

    🇦🇲🇦🇿 Երևանն արդեն հայտնել է իր մոտեցումը Բաքվից ստացած խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրության վերաբերյալ․Արարատ Միրզոյան
    📌 Միրզոյանի խոսքով՝ առաջիկայում հնարավորություն կունենան ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը և «ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը»։
    Պատասխանելով հարցին, թե հայկական կողմը համաձա՞յն է հրաժարվել միջազգային հայցերից նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը, Միրզոյանը նշել է․
    🗣 «Մենք քննարկում ենք նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը, և եթե համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես և մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման»։ |azatutyun.am|

  • ԵՄ հատուկ ներկայացուցիչն Անկարայում քննարկել է ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա կարգավոր…

    🇪🇺🇹🇷 ԵՄ հատուկ ներկայացուցիչն Անկարայում քննարկել է ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացները, Վրաստանի հետ կապված հարցրեր։
    🗣 Այս մասին X-ում հայտնել է ինքը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
    📌 Նա նշել է, որ քննարկվել են նաև կապի և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են շահավետ լինել Հարավային Կովկասի երկրներին, Թուրքիային, Կենտրոնական Ասիային և ԵՄ-ին: «Աճող գլոբալ մարտահրավերների պայմաններում հրամայական է կրկնապատկել ջանքերը տարածաշրջանային կայունության, անվտանգության և կայուն խաղաղության հասնելու համար»,- ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

  • Թnւրք լրագրողները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար ՀՀ են ժամանել հայկական…

    🇦🇲🇹🇷 Թnւրք լրագրողները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար ՀՀ են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀՀ բյուջեի հաշվին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
    🗣 «Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրիքա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- ասել է նա:
    📌 Ծառուկյանը նշել է, որ հրավիրվել են և՛ պետական, և՛ մասնավոր, և՛ ավելի պրոիշխանական, և՛ ընդդիմադիր լրատվամիջոցներ: Հարցին, թե ում դիմել են, բոլորը եկե՞լ են, թե մերժողներ էլ են եղել, Գոռ Ծառուկյանն ասաց, որ բոլորը եկել են:
    📌 «Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ են եկել ՀՀ պետական բյուջեի միջոցներով և այստեղ են մնալու երեք օր, վաղն արդեն կմեկնեն»,- ասել է նա: