Category: Infocom

  • Փարիզում քննարկվել են տարբեր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությ…

    🇦🇲🇺🇸 Փարիզում քննարկվել են տարբեր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր:
    🤝 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ:
    🔸 Կողմերը գոհունակությամբ նշել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը՝ ընդգծելով համապատասխան ձևաչափով համաձայնագրի ստորագրման և ոլորոտում հետագա փոխգործակցության պատրաստակամությունը: [ՀՀ ԱԳՆ]

  • Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել: Արարատ Միրզոյանը և Ժ…

    🇦🇲🇫🇷 Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել:
    🫱🏼‍🫲🏽 Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
    🔸 Նախարարներն անդրադարձ են կատարել առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին, այդ թվում՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքին ընդառաջ տարվող աշխատանքներին:
    🗣️ Մտքեր են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Փարիզում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ։ Զրուցա…

    🇫🇷🇦🇲 Փարիզում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ։
    🗣 Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։
    🔸 Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։
    🇪🇺 Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։
    [ՀՀ կառավարություն]
    🇦🇲🇫🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ 🔸 Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ [ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար]

  • CTRL Z` Նարեկ Կարապետյանի հետ | Episode 8 Ctrl Z-ի ութերորդ թողարկման հյուրը «Ու…

    CTRL Z` Նարեկ Կարապետյանի հետ | Episode 8
    Ctrl Z-ի ութերորդ թողարկման հյուրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է։
    Դիտել Infocom-ի Youtube-ի ալիքում

    CTRL Z` Նարեկ Կարապետյանի հետ | Episode 8

    #infocom #ինֆոքոմ #ctrl_z
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
    Ctrl Z-ի ութերորդ թողարկման հյուրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է։
    ________________
    Website — https://infocom.am/
    Youtube — ht…

  • Դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ ճանաչեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյ…

    ⚖️ Դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ ճանաչեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Այս մասին հայտնել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
    🗣️ «Վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը»,- գրել է նա։
    📣 Փաստաբանը հայտնել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի գործը վերաբերում է նրան, որ կենտրոնը 2015-2025 թվականներն իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ իբրև հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած ուներ իբրև հնարավորություն…

  • Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ «այսօր Իրանի տարածքում ամենաինտե…

    🇺🇸🇮🇷 Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ «այսօր Իրանի տարածքում ամենաինտենսիվ հարվածների օրը կլինի»։
    📌 Նա նշել է, որ Իրանի դեմ կօգտագործվեն ամենամեծ թվով կործանիչները, ամենամեծ թվով ռմբակոծիչները, և կիրականացվեն ամենամեծ թվով հարվածները։
    📣 Հեգսեթը նաև նշել է, որ վերջին 24 ժամում Իրանը ամենաքիչ թվով հրթիռներն է արձակել։
    🗣 Մամուլի ասուլիսում ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը նույնպես հայտարարել է, որ Իրանի կողմից արձակված բալիստիկ հրթիռների քանակը շարունակում է նվազել՝ փետրվարի 28-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Նա նշել է, որ հրթիռային գրոհները նվազել են 90%-ով, հարվածային անօդաչու թռչող սարքերով գրոհները՝ 83%-ով։ |armenpress.am|

  • Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վեր…

    📣 Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովի բացման ելույթում։
    📌 ՀՀ վարչապետը նշել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ «աճող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ և ավելի ճկուն լուծումներ՝ ավելի կարճ շինարարական ժամկետներով և ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին»։
    🗣 «Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ»։

  • Հայաստան են վերադարձել Վիետնամում մնացած ՀՀ քաղաքացիներ, որոնք Հանոյում ՀՀ դեսպ…

    🇦🇲🇻🇳 Հայաստան են վերադարձել Վիետնամում մնացած ՀՀ քաղաքացիներ, որոնք Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ են հաստատել։
    [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնալ]

  • Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը ևս անցնում է այն գործով, որով Ալե…

    ⚖️ Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը ևս անցնում է այն գործով, որով Ալեքսանդր Սարգսյանը։ Նա նույնպես մեղադրվում է վստահված գույքը հափշտակելուն դրդելու հոդվածով։
    👨‍⚖️ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել։ 💬 «Մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով, բավարարվել է միջնորդությունը և կիրառվել կալանքը: 📌 Սարգսյանին հայտնաբերելու…

  • ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե ՀՀ արտաքին հետախուզ…

    ⚖️🗳 ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հայտարարության վերաբերյալ։ Ծառայությունը հայտնել էր «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։ 
    📣 «Տեղեկատվության հիման վրա՝ ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում՝ նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե», — ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։
    ‼️ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։  📣 «Հետախուզական տեղեկություններ [են ստացվում], որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ…