Category: Infocom

  • Ընտրակաշառքի գործով անցնող Սեդրակ Առուստամյանը մեղավոր է ճանաչվել: Նա մեղադրվու…

    👩‍⚖️ Ընտրակաշառքի գործով անցնող Սեդրակ Առուստամյանը մեղավոր է ճանաչվել:
    📌 Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման համար (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։ |azatutyun.am|
    Գագիկ Ծառուկյանն արդարացվել է Հակակոռուպցիոն դատարանում։

  • Այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գոր…

    Այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
    🔸 […] փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող որոշ կուսակցությունների ղեկավարների, պատասխանատուների կամ այլ դերակատարների կողմից նյութապես շահագրգռելու եղանակով խոչընդոտվում է անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը։
    📌 [Մասնավորապես] այլ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ, այդ թվում՝ այլ երկրի խոշոր գործարարներ […] ճնշում են գործադրում հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու այլ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։
    🔸 Այդպիսով վերջիններիս մղում են Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։
    💰 Դրա դիմաց խոստանում են տարբեր պատրվակներով կազմակերպել այլ երկրից ՀՀ տեղափոխելու գործընթացը, փոխհատուցել ճանապարհածախսն ու հոգալ ՀՀ-ում գտնվելու կացության ծախսերը։
    [ՀՀ քննչական կոմիտե]
    ‼️ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։  📣 «Հետախուզական տեղեկություններ [են ստացվում], որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ…

  • Մարտի 28-ին Վաղարշապատի Մշակույթի պալատում կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոս…

    Մարտի 28-ին Վաղարշապատի Մշակույթի պալատում կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը

    «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից կազմակերպվող այս միջոցառումը վերածվել է ավանդույթի՝ դառնալով տարվա ամենասպասված իրադարձությունը հարյուրավոր մարզաբնակ պատանիների և տարբեր ոլորտների առաջատար մասնագետների համար:
    Այս տարի ֆորումի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է. գրանցման մեկնարկից ընդամենը 48 ժամ անց ստացել են ավելի քան 600 հայտ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից:
    Ֆորումի առանցքում 8 պատանի խոսնակներ են, ովքեր բեմից կիսվելու են իրենց յուրահատուկ փորձառություններով և ոգևորիչ պատմություններով։ Յուրաքանչյուր պատանի խոսնակի հետ աշխատում է պրոֆեսիոնալ մենթոր, ով օգնում է երեխաներին պատրաստել գրագետ և տպավորիչ ելույթ։
    #գործընկերային_բովանդակություն

    «ԴեմԱռԴեմ 2026» երիտասարդական ֆորումը կկայանա Վաղարշապատում — Infocom

    Գործընկերային բովանդակություն Մարտի 28-ին Վաղարշապատի Մշակույթի պալատում կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը: «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից կազմակերպվող այս միջոցառումը վերածվել է ավանդույթի՝ դառնալով…

  • Ալիևը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կպահպ…

    🇦🇲🇦🇿 Ալիևը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կպահպանվի։ Այս մասին նա ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ ասուլիսի ժամանակ։
    🗣 «Վերջին յոթ ամիսների ընթացքում մենք խաղաղության մեջ ենք ապրում։ Վստահ եմ, որ խաղաղությունը կպահպանվի։ Մենք արդեն սկսել ենք առևտուրը և կարևոր նավթամթերքի մատակարարումը Հայաստան։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ամուր քաղաքական կամքը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ |shantnews.am|

  • Սիմոնը կներկայացնի Հայաստանը 70-րդ Եվրատեսիլ երգի մրցույթում։ Մրցույթի կիսաեզրա…

    🇦🇲🎙 Սիմոնը կներկայացնի Հայաստանը 70-րդ Եվրատեսիլ երգի մրցույթում։
    📅 Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ 16-ին։

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգա…

    ❗️ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռանում է աշխատանքից. ըստ աշխատակիցների՝ Գզոյանին Կրթության նախարարությունից են ստիպել դիմում գրել՝ հեռանալ։
    🗣️ Գզոյանը Վենս ամուսիններին հուշահամալիրում ուղեկցելիս պատմել է Սումգայիթի, Բաքվի, Գանձակի արյունոտ իրադարձությունների, նաև արցախյան պատերազմի մասին։
    Թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին ներկայացվել է, որ շինարարության հետ կապված խնդիր է, սակայն վերջիններս տարակուսում են՝ գիտնականներն ի՞նչ կապ ունեն շինարարության հետ։ Ժաննա Անդրեասյանը, ով հետևում է շինարարության ընթացքին, լուսանկարներ է տարածում։ Դրանցում միշտ տեսնում էինք նաև Էդիտա Գզոյանին։ Վենսի այցից հետո նրան նախարարի կողքին այլևս չենք տեսնում։ | azatutyun.am |
    🔗 Կարդալ ավելին

  • Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավ…

    ❗️ Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է։
    📌 Պարզվել է, որ անձը տարբեր պատրվակներով զանգահարել է իր հարևանությամբ բնակվող անչափահասին և փորձել հանդիպել: 
    📣 Հերթական անգամ՝ կոնֆետ հյուրասիրելու մտացածին պատրվակով, անձն անչափահասին նստեցրել է ավտոմեքենան և տեղափոխել այլ վայր, որտեղ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
    [
    ՀՀ քննչական կոմիտե]

  • Ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում․ Փաշինյանը՝ Եվր…

    📣 Ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում․ Փաշինյանը՝ Եվրախորհրդարանում
    🗣 «Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը, Միացյալ նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսաք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան, մեր լավ գործընկերներն են, Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավել ևս, մենք փոքր համեստ պետություն ենք և մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության և գործընկեր առաջնորդների իմաստության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ»։ |civilnet.am|

  • Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, տեսնում է ընկերոջ և բարեկամի, hույս ունեմ, որ …

    🇦🇲🇪🇺 Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, տեսնում է ընկերոջ և բարեկամի, hույս ունեմ, որ երբ Հայաստանն էլ նայում է Եվրոպային, տեսնում է գործընկերոջ և դաշնակցի. Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա
    📣 Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Մեցոլան ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում շատ մեծ ձեռքբերումներ են եղել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովից ի վեր: ԵՄ-ն և Հայաստանը համաձայնեցրել են ռազմավարական նոր օրակարգ»: |armenpress.am|

  • Փետրվարի 7-ից ուժի մեջ է մտել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի մասը. կուս…

    Փետրվարի 7-ից ուժի մեջ է մտել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի մասը.
    🔻 կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4%,
    🔻 դաշինքների անցողիկ շեմը 7%-ից բարձրացել է՝ մինչև երեք կուսակցություններից բաղկացած լինելու դեպքում՝ 8%, երեք և ավելիի դեպքում՝ 10%,
    🔻 կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 մլն-ից իջեցվել է 7,5 մլն-ի, իսկ դաշինքների պարագայում սահմանվել է 15 մլն,
    🔻 հանվել է 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձևավորման արգելքը. նոր կարգավորումներով 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած ուժին։