Category: Infocom

  • Բացվել է Իգդիր-Նախիջևան գազատարը «Այսօր Թուրքիան և Ադրբեջանը լայնածավալ նախագծե…

    🇦🇿🇹🇷 Բացվել է Իգդիր-Նախիջևան գազատարը
    🤝 «Այսօր Թուրքիան և Ադրբեջանը լայնածավալ նախագծեր են իրականացնում։ Թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության պատմության մեջ այսօր կարևոր օր է»,- ասել է Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահը։ |azatutyun.am|

  • «Բացի հայտարարությունից է՞լ ինչ եք անում»․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր…

    «Բացի հայտարարությունից է՞լ ինչ եք անում»․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գերիների մասին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին
    🔗Կարդալ ավելին

  • Էլի ուզում եմ ասել՝ մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում ֆ…

    ❗️Էլի ուզում եմ ասել՝ մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով, տեղի է ունենում արգելված ներգործություն, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար։
    🗣 Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հարցուպատասխանին պատասխանելով Բաքվում տեղի ունեցող դատավարությունների, գերիների մասին հարցին։
    🔸 «Մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է, և մեր դիվանագիտությունը առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով», — նշեց Փաշինյանը։

  • Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գ…

    ❗️🇦🇿 Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին։
    🗣 Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաշանը։ Նա նշել է, որ ներկայում իշխանությունների հետ կապերը պահպանվում են։ «Սա մեր կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսության մի մասն է»,- հավելել է Լաշանը։
    📌 Ավելի վաղ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են երկրում դադարեցնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության (ՄԱԿՓՀԳ) և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։|factor.am|
    ❗️ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն է, որը տեսակցում է Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին, հնարավորություն տալիս, որ ընտանիքները կապ հաստատեն, տեղեկություն ստանան գերության մեջ գտնվող իրենց հարազատների մասին։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված ուղերձում ասել է, որ նամակ է ստացել…

    🇺🇸🇺🇦 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված ուղերձում ասել է, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից: 📩 «Նամակում ասվում է՝ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ տևական խաղաղությունը մոտեցնելու…

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, Հ…

    ❗️ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    📌 Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
    [ՀՀ ՊՆ]

  • Այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ Երևանի քաղաքապետի …

    ❗️Այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ 🗣 Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հիշեցրել է դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունը և հայտնել, որ այս ձերբակալությունը նշված գործի շրջանակում է։

  • Հացադուլ անող Մանե Թանդիլյանին տեղափոխել են հիվանդանոց: Տեղեկությունը Factor.am…

    ❗️ Հացադուլ անող Մանե Թանդիլյանին տեղափոխել են հիվանդանոց:
    💬 Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ Թանդիլյանի ինքնազգացողությունը այսօր դարձյալ վատացել է:
    📌 Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում հացադուլ է սկսել մարտի 1-ից, նրան միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Լալայանը։

  • ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց. Ազգային ժողովն ամբողջությամբ …

    🔃 ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց. Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
    ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այս նախագծի քվեարկությանը՝ «հաշվի առնելով ավելի լայն հանրային քննարկման և նաև հետագայում իրենց առաջարկությամբ բոլոր խորհրդանիշների վերաբերյալ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը»:
    🎼 Այսպիսով՝ օրհներգի երկրորդ և չորրորդ քառատողերը տեղափոխվում են, և այն այսուհետ եզրափակվելու է այս նախադասությամբ. «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: Փոփոխությունը նախաձեռնել էր ԱԺ իշխող ՔՊ խմբակցությունը:

  • Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց նախագիծը, որով Ոստիկանությանը 24/7 ռեժիմո…

    👮📷 Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց նախագիծը, որով Ոստիկանությանը 24/7 ռեժիմով հասանելիություն տրվեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ավտոկայանատեղիների, օդանավակայանների, պետական սահմանի անցման կետերի՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
    🗳 Նախագծերի փաթեթը ընդունվեց 63 կողմ, 7 դեմ, 14 ձեռնպահ ձայներով:
    🗓 Այն ուժի մեջ կմտնի 2025 թ. օգոստոսի 9-ից, քանի որ փաթեթից բխող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն:
    Առաջինից երկրորդ ընթերցման փուլում Կառավարությունն առաջարկել է ավելացնել դրույթ, ըստ որի՝ ՆԳՆ աշխատակիցները համակարգին հասանելիություն կունենան խիստ նույնականացման միջոցով: Նաև տեսանյութերի վրա կկիրառվեն ջրանիշ և ժամանակային նիշ, ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի խոսքով, դրանք «դատարանի համար ավելի հավաստի դարձնելու համար»: