Category: Infocom

  • Մարտի 4-ին «Ազատություն հայ գերիներին» նախաձեռնությունը նամակներ հանձնեց ՀՀ արտ…

    📝 Մարտի 4-ին «Ազատություն հայ գերիներին» նախաձեռնությունը նամակներ հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին։
    ❗️Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով, և դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես, Շվեյցարիայի Համադաշնությանը, լիազորելով Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար:
    🔸 Նամակները ստորագրել են հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպություններ։ |civilnet.am|
  • Էրդողանի հրավերով Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա, այս մասին հայտնում են ադրբեջանական…

    🇦🇿🇹🇷 Էրդողանի հրավերով Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    🤝 Հանդիպմանը երկու նախագահները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

  • Պաշտոնապես բացվեց Թումո Կապանի հիմնական շենքը«Կենտրոնը տեղակայված է Կապանի երկաթ…

    Պաշտոնապես բացվեց Թումո Կապանի հիմնական շենքը
    «Կենտրոնը տեղակայված է Կապանի երկաթուղային կայարանի շենքում, որը, պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունը, վերածնվել է որպես նորարարական հանգույց։ Կենտրոնը, Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերի հետ կրթական ցանց կազմելով, կծառայի շուրջ 2500 պատանիների։ Թումո Կապան այսուհետ դասընթացների և աշխատարանների կհաճախեն նաև պատանիներ Գորիսից, որտեղ կգործարկվի Թումո տուփ, և ուսանողները կապահովվեն տրանսպորտով։
    Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և Թումոյի դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։ Մեղրիի և Գորիսի տուփերի հովանավորներն են Քաշյան ընտանիքը և «ContourGlobal» ընկերությունը», — հայտնում են Թումո կենտրոնից։
  • Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաք…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։
    🔸 Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ Ալիևան հանդիպել է Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների հետ։
  • Զարեհ Սինանյանը ապրիլին մեկնելու է Սիրիա ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: «Սիրիայ…

    🇦🇲🇸🇾 Զարեհ Սինանյանը ապրիլին մեկնելու է Սիրիա ՀՀ վարչապետի հանձնարարությամբ:
    🗣 «Սիրիայում գիտենք, որ ռազմական առճակատման վտանգ այս պահին չկա, սակայն մարդիկ ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման են սպասում։ Ամեն դեպքում, այնտեղ դեռ անկայուն է վիճակը… Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից 200-ից ավելի սիրիահայ եկել է Հայաստան»,- ասաց Սփյուռքի գործերի հանձնակատարը:
    🇱🇧 Անդրադառնալով լիբանանահայերին՝ նա նշեց. «Լիբանանում կենցաղային պայմանների էական բարելավում տեղի չի ունեցել։ Կա մեր հայրենակիցների արտահոսքի հավանականություն։ Մեր ցանկությունն է այնպես անել, որ այդ արտահոսքը լինի դեպի Հայաստան։ Տեղում ինտեգրման կենտրոնը շատ ակտիվ աշխատում է մեր հայրենակիցների հետ։ Լիբանանահայերի վիճակը ֆինանսական իմաստով շատ ծանր է»: |armenpress.am|

  • Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Ասուլիսի ժամանակ հայտնե…

    ‼️ Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
    🔸 «Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից սկսած հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին՝ պնդելով, որ չեն վճարվել որոշ հարկեր։ Պահանջում են կլորիկ գումար, որը չվճարելու դեպքում կլինեն կոնկրետ հետևանքներ։ Դա նշանակում է, որ այդ պարտքը, հավանաբար, գույքի, տարածքի միջոցով պետք է մարվի, ինչը ճակատագրական կարող է լինել Երուսաղեմի հայկական ներկայության համար:…
    🇦🇲🇮🇱 Այդ խնդիրները, իհարկե, տեղում են առաջանում, կապված չեն ՀՀ հետ, սակայն նման դեպքերում հաճախ են դիմում մեր կառավարությանը, որ լուծումներ առաջարկվեն։ Պատկերացրեք, թե որքան դժվար է Հայաստանի համար որևէ ձևով ներազդել այս իրավիճակի վրա, երբ նոր է սկսում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ»,- ասաց Սինանյանը։|armenpress.am|

  • Թրամփը կարգադրել է դադարեցնել ռազմական օգնությունը Ուկրաինային: Այս մասին հայտն…

    🇺🇸🇺🇦 Թրամփը կարգադրել է դադարեցնել ռազմական օգնությունը Ուկրաինային: Այս մասին հայտնում են AFP-ն, Reuters-ը և այլ լրատվամիջոցներ՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյայի: 🗣 «Նախագահը հստակ ասել է, որ հավատարիմ է խաղաղությանը։ Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես…

  • Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած 25% մաքսատուրք…

    🇺🇸💰 Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած 25% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել այսօրվանից:
    🔸 Ըստ Reuters-ի՝ մաքսատուրքերի սահմանումը կարող է ազդել գրեթե 2,2 տրիլիոն դոլարի ամերիկյան ապրանքների ներմուծման և արտահանման վրա։ 
    🇨🇦🇲🇽 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան կպատասխանի 25% ներմուծման մաքսատուրքերով, որը կազդի 20,7 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների վրա։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը երկրի պատասխան քայլերի մասին կհայտարարի այսօր նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում։ |armenpress.am|

  • ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ա…

    📌 ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում պնդեց՝ իր պաշտպանյալը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց ազատության հետ կապված միգուցե մասնակի սահմանափակում կա: 🗣 «Անձին չեն ձերբակալել, ընդամենը…

  • Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ 9 ան…

    ❗️Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ 9 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։