Category: Infocom

  • Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով»։ Այդ մասի…

    🇹🇷 Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով»։
    ☎️ Այդ մասին Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում՝ ընդգծելով, որ Անկարան հավանություն չի տալիս Իրանի դեմ «անօրինական միջամտություններին» և Իրանի կողմից տարածաշրջանի երկրների թիրախավորմանը։
    🇮🇷 Իրանի նախագահը ասել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են անհամաձայնություն ստեղծել Թեհրանի և տարածաշրջանային պետությունների միջև։

  • Թրամփի վարչակազմը դիտարկում է ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները…

    🇺🇸 🇷🇺 Թրամփի վարչակազմը դիտարկում է ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը՝ համաշխարհային էներգակիրների գների կտրուկ աճը զսպելու նպատակով։
    🗣 Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր երեք աղբյուրներին։

  • Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագ…

    🇷🇺🇺🇸 Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
    📞 Զրույցը, որը տևել է մոտ մեկ ժամ, կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
    🗣 «Շեշտը դրվել է Իրանի հետ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի և ուկրաինական կարգավորման շուրջ ընթացող եռակողմ բանակցությունների վրա։
    📌 Ռուսաստանի նախագահը մի շարք նկատառումներ է հայտնել՝ ուղղված իրանական հակամարտության արագ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը»,- հայտնել է Ուշակովը։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։…

    🇦🇲🇫🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։
    🔸 Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։
    [ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար]

  • Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Լիբանանից երկրի ուղղությամբ …

    🇮🇱🇱🇧 Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Լիբանանից երկրի ուղղությամբ արձակված հրթիռներ են որսացել։
    🗣 «Իսրայելի մի քանի շրջաններում Լիբանանից արձակված արկեր են հայտնաբերվել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են դրանցից մի քանիսը, և ևս մի քանիսն ընկել են բաց տարածքներում։ Հարված է գրանցվել նաև Իսրայելի կենտրոնում», — նշվում է Իսրայելի պաշտպանության ուժերի հաղորդագրությունում։ |armenpress.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Եվրոպական խորհրդի …

    🇦🇲 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը։
    💬 Տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավոր ուղիները։
    📣 Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին՝ հատկապես հաշվի առնելով, որ իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ և գործընկեր մի շարք երկրներ։
    [ՀՀ կառավարություն]

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Մանկավա…

    🏫❗️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Մանկավարժական համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, ռեկտորի իմացությամբ, տրանսպորտային բաժնի պետին և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրենին առաջարկել է ՀՊՄՀ հիմնադրամի […] հաշվեկշռում մուտքագրված գումարները տնօրինելու դիմաց իրեն և ռեկտորին կաշառք տալ:
    💰 Վերը նշված պաշտոնատար անձինք կաշառք են պահանջել և ստացել նաև […] մի շարք այլ հանցավոր գործողություններ կատարելու դիմաց:
    💵 Արդյունքում՝ համալսարանի պաշտոնատար անձինք որպես կաշառք ընդհանուր ստացել են շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ: Բացի այդ, հայտնաբերվել են ռեկտորի և պրոռեկտորի կողմից շուրջ 12 միլիոն ՀՀ դրամի գումարի հափշտակության դեպքեր: Արդյունքում՝ շուրջ 30 միլիոն ՀՀ դրամ չի մուտքագրվել համալսարանի հաշվեկշիռ:
    📌 Համալսարանի ռեկտորին, պրոռեկտորին եւ համալսարանի 8 աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

    ⚖️ Նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած տղամարդը կալանավորվել է։ Ա…

    ‼️ ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած տղամարդը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
    ⚖️ Դատարանը բավարարել է տղամարդու նկատմամբ երկու ամսով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
    ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խուլիգանության, ահաբեկչության հոդվածներով: [ՔԿ խոսնակ Կիմա…

  • Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է…

    🇱🇧🇮🇱 Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իսրայելական ուժերը հարավային Լիբանանում «անօրինականորեն» հարվածել են սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով։
    ❗️ HRW-ը հայտարարել է, որ չի կարող անկախ կերպով պարզել՝ արդյո՞ք տարածքում դեռևս կան բնակիչներ կամ արդյո՞ք որևէ մեկը տուժել է։ |factor.am|

  • Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ …

    📱 Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. Քննչական կոմիտե
    📣 Տարբեր սոցիալական հարթակներում՝ «Facebook», «Telegram» և այլն, տեղադրվում են ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդներ՝ թողնելով հղում, որտեղ քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները։ Դրանից հետո քաղաքացու հետ կապ են հաստատում օնլայն հեռահաղորդակցման միջոցներով՝ «WhatsApp», «Telegram» և այլ հավելվածներով, ներկայացնում եկամուտ ստանալու պայմանները՝ հիմնականում ստեղծելով օտարերկրյա կազմակերպություններում ստեղծված կեղծ ներդրումային հղումներով կայքեր, որտեղ քաղաքացին գրանցվում է, ստեղծում օգտահաշիվ, ստանում ֆիշինգային հղում, որտեղ օգտահաշիվը լիցքավորելու քողի տակ լրացնում է իր բանկային քարտի նույնականացման տվյալները՝ հանցագործներին հնարավորություն տալով  հափշտակելու խոշոր և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ։
    📌 Քննչական կոմիտեն հորդորում է նմանատիպ գովազդներ կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում զերծ մնալ թելադրվող գործողությունները կատարելուց, ինչպես նաև այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին: