Category: Infocom

  • Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չի մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը, երեկ Թու…

    ⁉️ Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չի մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը, երեկ Թուրքիայի հայ համանքի հետ հանդիպման ընթացքում հարցրեց «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ նշելով, որ փոխարենը ներկա են Ստամբուլի Հայ կաթողիկե համայնքի սրբազանը և Հայ բողոքական եկեղեցու ներկայացուցիչը:
    📌 Հարցին պատասխանեց հանդիպմանը մասնակցող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, նշելով, որ հրավեր ուղարկվել է:
    🗣 «Այժմ Պատրիարք Տերը [Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը] գտնվում է Լոս Անջելեսում: Վաղուց, դեռ մեկ ամիս առաջ նախատեսված այց էր, երկուշաբթի օրն է մեկնել: Հրավեր ուղղվել է, ես անձանբ խոսել եմ [պատրիարքի փոխանորդ] Արամ սրբազան Աթեշյանի հետ և պատիրարքական տեղապահի ավագ քահանա Թամադյան հետ, անձամբ հրավիրել եմ և խնդրել եմ մասնակցել», — հայտեց Պետրոսյանը:
    🔸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, թե իր ծրագրով նախատեսված է այցելություն Պոլսո հայոց պատրիարքարան, անպայման եկեղեցի պետք է մտնի ու մոմ վառի: «Եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր»,- ասաց վարչապետը: |azatutyun.am|

  • Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական Հայֆա քաղաքին։ Իսրայելի պաշտպանության բան…

    🇮🇷🇮🇱 Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական Հայֆա քաղաքին։ Իսրայելի պաշտպանության բանակի գնահատականներով՝ այս հարձակման ժամանակ արձակվել է մոտ 25 բալիստիկ հրթիռ։
    📌 Իսրայելական կողմը հայտնում է, որ Հայֆայում հրթիռի արձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, ծանր վիճակում գտնվող դեռահաս կա։ Այլ հարվածներ են եղել նաև Իսրայելի հարավային և կենտրոնական հատվածներում։
    📹 Տեսանյութերը՝ իսրայելական Հայֆա քաղաքին հասցված իրանական հարվածներից

  • Իրանական հրթիռներից մեկն ընկել է իսրայելական Բեեր-Շևա քաղաքի հարավում գտնվող «Ս…

    🇮🇱🏥 Իրանական հրթիռներից մեկն ընկել է իսրայելական Բեեր-Շևա քաղաքի հարավում գտնվող «Սորոկա» հիվանդանոցի վրա, հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ն: 💣 Գիշերը պայթյունները են եղել թե՛ Իրանում՝ Թեհրան, Քարաջ և այլ քաղաքներում, թե՛ Իսրայելում՝ Երուսաղեմում, Թել Ավիվում: 🇷🇺💬

  • Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստա…

    🔸 Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»:
    🔸 «ՀՀ-ն երբեք միջազգային իրադրություններին և իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր խնդիրներին այնքան պատրաստված չի եղել, ինչքան այսօր: Դրա ամենակարևոր արտահայտությունը խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, […] մեր միջազգային հեղինակության աներկբա և աննախադեպ բարձրացումը»:
    🗣 Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ընդդիմության քննադատություններին, որ երբ տարածաշրջանում լարված իրավիճակ է, «իշխանությունը զբաղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավով»:

  • Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում: Հա…

    🪧 Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում: Հավաքվածներն ասում են՝ «Աբազյանն էր զբաղվում մեր խնդրով, հիմա, որ գնաց, ո՞վ է զբաղվելու»: 🗣 «Մեզ անհանգստացնում է, որ իրեն հանեցին, մեր երեխաների հարցով զբաղվող չի լինի, քանի որ…

  • Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում: Հա…

    🪧 Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում: Հավաքվածներն ասում են՝ «Աբազյանն էր զբաղվում մեր խնդրով, հիմա, որ գնաց, ո՞վ է զբաղվելու»: 🗣 «Մեզ անհանգստացնում է, որ իրեն հանեցին, մեր երեխաների հարցով զբաղվող չի լինի, քանի որ…

  • Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ազատվել է պաշտոնից:…

    Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ազատվել է պաշտոնից:

  • Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիների է տարհանել՝ Հայաստանի տարածքով։  Ավելի վա…

    🇦🇲🇮🇷🇮🇳 Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիների է տարհանել՝ Հայաստանի տարածքով։ 
    📌 Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը տեղեկացրել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հարցը՝ շեշտելով, որ Հայաստանն այդ հարցում աջակցություն է ցուցաբերել Հնդկաստանին։ 
    [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ] |armenpress.am|

  • Երևանի քաղաքապետարանը նախատեսում է օգոստոսի 1-ից դադարեցնել տրանսպորտում թղթայի…

    🚍 Երևանի քաղաքապետարանը նախատեսում է օգոստոսի 1-ից դադարեցնել տրանսպորտում թղթային տոմսերի կիրառումը:
    🗣 «Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովել այս ամառվա ընթացքում։ Հետևաբար՝ Telcell-ի մեր գործընկերների հետ հասկացեք, թե որ ամսվանից սկսած։ Ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակով այլևս չպետք է գործի»,- Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ |armenpress.am|

  • Հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջա…

    🔊 Հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ալիխանյան եղբայրներ, Վշտունի, Աբելյան փողոցների և Հաղթանակ 1-ին թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
    📌 Խնդրում ենք չանհանգստանալ։
    [ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան]