🇦🇲 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ։ [ՀՀ պաշտպանության նախարարություն]
🇮🇷🇺🇦 Ուկրաինայի զինված ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավի և Իրանի հետ փոխկապակցվող ռազմական բեռներ փոխադրող նավերի են հարվածել։ 📌 Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Կիևի տեղեկություններով, Ռուսաստանը Մերձավոր Արևելքում իր արբանյակային դիտարկումների տվյալները փոխանցում է Իրանին՝ այդպես նպաստելով տարածաշրջանի պետություններին հասցվող ավիահարվածներին։ 🔸 Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ |azatutyun.am|
🇦🇲🇮🇷Իրանում քննարկվել է Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցը․ ՏԿԵՆ 📌 «Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ հանդիպման Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։ 📌 Փաքնեժադին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ առկա տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակում, ինչպես նաև աջակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,- հայտնում են ՏԿԵՆ-ից։
Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով՝ հայտնում է Mehr-ը:
🇦🇲🇫🇷 Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր։ 🔸 Փաշինյանն ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։ 🔸 Անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ գործընկերության խորացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
‼️ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 4 բալլանոց 3.2 մագնիտուդով երկրաշարժ։ 🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Տաշիր քաղաքում և Պաղաղբյուր, Մեծավան, Սարչապետ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ: [ՆԳՆ փրկարար ծառայություն]
🇦🇲🇮🇷 Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով՝ հայտնում է Mehr-ը: 📣 Այդ մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեժադի և ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո: 📌 Կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը և Հայաստան նավթամթերքի մատակարարումները: |news.am|
🇦🇲Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել»: 🗣 Այս մասին «Ազատությանը» հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը: 📌 Իրավապաշտպանը նշել է, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն, ըստ նրա, դրանք արժանահավատ են և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով: Կարդալ ավելին
🇬🇪 Վրաստանում 2 օրվա մեջ 2-րդ մասշտաբային բլեքաութն է տեղի ունեցել. հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերն առանց լույսի է մնացել ամբողջ երկիրը։ 📣 Երկրի պետական էլեկտրահամակարգի տարածած հայտարարության համաձայն՝ էլեկտրամատակարարման վթարային անջատումից կարճ ժամանակ անց Թբիլիսիի և տարածաշրջանների մեծ մասում էլեկտրամատակարարումն աստիճանաբար վերականգնվել է։ Աշխատանքներ են տարվում վթարի հստակ պատճառները պարզելու ուղղությամբ։ |arm.sputniknews.ru|
Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել։ Խափանման պատճառները դեռ հայտնի չեն։ Հոսանքազրկումներ են գրանցվել Բաթումում, Գուրիայի, Սամեգրելոյի, Ռաչայի շրջաններում և Դուշեթի քաղաքում:
🔥 Եկատերինբուրգում հրդեհ է բռնկվել Wildberries-ի մոտ գտնվող ավտոկայանատեղիում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից հետո։ ℹ️ Տուժածներ չկան։ Լոգիստիկ կենտրոնի աձնակազմը տարհանվել է, իսկ կենտրոնի աշխատանքը կասեցվել է։ 💬 Մարզպետ Դենիս Պասլերի տվյալներով՝ տնտեսության և ենթակառուցվածքների օբյեկտները չեն վնասվել։ |arm.sputniknews.ru|
‼️ Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեղադրանքով հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ 📣 Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ ℹ️ Ոստիկանությունից մանրամասնում են, որ ավելի վաղ Դիլիջանում հայտնաբերվել և ձերբակալվել են Աբովյանի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։
Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրեր առաջ մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի: