Category: Infocom

  • «Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռու…

    🔸 «Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը:
    🔸 Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես ՀՀ ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն: Եթե ոչ մենք, ապա ո՞վ, եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»:
    🗣 Այս մասին X-ում գրել է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը՝ նշելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

  • Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցություններ…

    🇹🇷🇺🇸🇷🇺 Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։ Հանդիպումը տևել է 6,5 ժամ: 📌 Բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար մեկնաբանությունների։ Մոսկվայի ժամանակով 16:20-ի սահմաններում ռուսական պատվիրակության մեքենան…

  • ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Միջազգային զարգացման գործակալությունում (…

    🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) ստուգումների արդյունքները:
    🔍 Ուսումնասիրվել է արտաքին օգնության ավելի քան 9100 դրամաշնորհ, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 15,9 միլիարդ դոլարը: 15-օրյա ժամանակահատվածում ավելի քան 4100 դրամաշնորհ՝ մոտավորապես 4,4 միլիարդ ԱՄՆ դոլարի, որակվել է որպես չեղարկման ենթակա, ինչը կազմում է դրամաշնորհային ֆինանսավորման 28%-ը:
    📍 USAID գնահատմամբ դեռևս մնացել է 6200 դրամաշնորհ՝ 58,2 միլիարդ դոլար ընդհանուր գումարով: |amerikayidzayn.com|

  • Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՌԴ հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել: Մարսելո…

    🇫🇷🇷🇺 Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՌԴ հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել: 🗣 Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise-ին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը 08։00-ին, հյուպատոսության ներսում։ Տուժածներ չկան։ 📌 ՌԴ գլխավոր հյուպատոսությունը…

  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ …

    🇺🇸🇬🇧 Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ Ողջունելով Սթարմերին՝ Թրամփը հայտարարել է, որ վստահ է՝ Ուկրաինան և Ռուսաստանը կհասնեն խաղաղ համաձայնագրի, որով պատերազմին վերջ կդրվի։
    🔸 Մինչ Թրամփը մերժում էր ամերիկյան երաշխիքների գաղափարը, Սթարմերը հայտարարել է, որ ԱՄՆ աջակցությունն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար: |tert.am|

  • Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շ…

    📌 Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։
    📝 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը ցուցմունքներ են տվել։
    🔸 Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 3-ին։ |factor.am|

  • Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր. դատարանը պարտավոր է քննություն պահանջել Ռուբ…

    ❗️Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր. դատարանը պարտավոր է քննություն պահանջել Ռուբեն Վարդանյանի վնասվածքների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
    📌 Սահակյանը նշում է, որ դատական նիստը կայացել է եւ չկա որեւէ տեղեկատվություն, որ ադրբեջանական իրավապահ մարմինները փորձում են հետաքննել վնասվածքների առաջացման պատճառները:
    🗣 «Այստեղ ակներեւ է դառնում, որ ճնշումների, խոշտանգումների ներքո նաեւ հայտարարություններ, ցուցմունքներ կորզելու գործելակերպ է առկա»,- հավելեց նա:

  • Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել՝ ն…

    📌 Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միանում է մի շարք կազմակերպությունների հայտարարություններին՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և ապօրինի կալանավորվածների նկատմամբ Ադրբեջանի քաղաքական հետապնդումները։
    🗣 «Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. նա հացադուլի մեջ է՝ հուսահատորեն դիմելով միջազգային հանրությանը միջամտելու Ադրբեջանի կողմից օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեմ»,- ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ի հաղորդագրության մեջ։

  • Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գր…

    ‼️Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գրառումների միջոցով վարկաբեկելու ալիք է նկատվում, ինչը երկրում խոսքի ազատության ապահովման տեսակետից խիստ մտահոգիչ է, ասված է մի շարք լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ:
    🔸 «Քննադատությանը միացածներից շատերն իրենց իրավունք են վերապահել դասեր տալ խմբագրությանը, ընդհուպ՝ թե ում պետք է հրավիրել հարցազրույցի և ում ինչ հարց պետք է տալ, կամ ինչու է հրապարակվում ընդդիմադիր գործչի մի մեկնաբանություն, որն արմատապես հակասում է պաշտոնական դիրքորոշմանը։
    📌 Սա ոչ այլ ինչ է, քան խմբագրական ազատությանը միջամտելու դատապարտելի փորձ, որի հետ չի կարող համակերպվել ոչ տվյալ լրատվամիջոցը, ոչ էլ լրագրողական համայնքն ընդհանրապես՝ անկախ քաղաքական նախասիրություններից», — նշում են լրագրողական կազմակերպությունները։

  • Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մ…

    🔸 Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել  Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
    📌 Մխիթարյանը սոցցանցի իր էջում տեղադրել է Բաքվում Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների վերաբերյալ գրառում։