Category: Infocom

  • Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՌԴ հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել: Մարսելո…

    🇫🇷🇷🇺 Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՌԴ հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել: 🗣 Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise-ին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը 08։00-ին, հյուպատոսության ներսում։ Տուժածներ չկան։ 📌 ՌԴ գլխավոր հյուպատոսությունը…

  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ …

    🇺🇸🇬🇧 Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ Ողջունելով Սթարմերին՝ Թրամփը հայտարարել է, որ վստահ է՝ Ուկրաինան և Ռուսաստանը կհասնեն խաղաղ համաձայնագրի, որով պատերազմին վերջ կդրվի։
    🔸 Մինչ Թրամփը մերժում էր ամերիկյան երաշխիքների գաղափարը, Սթարմերը հայտարարել է, որ ԱՄՆ աջակցությունն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար: |tert.am|

  • Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շ…

    📌 Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։
    📝 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը ցուցմունքներ են տվել։
    🔸 Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 3-ին։ |factor.am|

  • Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր. դատարանը պարտավոր է քննություն պահանջել Ռուբ…

    ❗️Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր. դատարանը պարտավոր է քննություն պահանջել Ռուբեն Վարդանյանի վնասվածքների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
    📌 Սահակյանը նշում է, որ դատական նիստը կայացել է եւ չկա որեւէ տեղեկատվություն, որ ադրբեջանական իրավապահ մարմինները փորձում են հետաքննել վնասվածքների առաջացման պատճառները:
    🗣 «Այստեղ ակներեւ է դառնում, որ ճնշումների, խոշտանգումների ներքո նաեւ հայտարարություններ, ցուցմունքներ կորզելու գործելակերպ է առկա»,- հավելեց նա:

  • Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել՝ ն…

    📌 Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միանում է մի շարք կազմակերպությունների հայտարարություններին՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և ապօրինի կալանավորվածների նկատմամբ Ադրբեջանի քաղաքական հետապնդումները։
    🗣 «Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. նա հացադուլի մեջ է՝ հուսահատորեն դիմելով միջազգային հանրությանը միջամտելու Ադրբեջանի կողմից օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեմ»,- ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ի հաղորդագրության մեջ։

  • Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գր…

    ‼️Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գրառումների միջոցով վարկաբեկելու ալիք է նկատվում, ինչը երկրում խոսքի ազատության ապահովման տեսակետից խիստ մտահոգիչ է, ասված է մի շարք լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ:
    🔸 «Քննադատությանը միացածներից շատերն իրենց իրավունք են վերապահել դասեր տալ խմբագրությանը, ընդհուպ՝ թե ում պետք է հրավիրել հարցազրույցի և ում ինչ հարց պետք է տալ, կամ ինչու է հրապարակվում ընդդիմադիր գործչի մի մեկնաբանություն, որն արմատապես հակասում է պաշտոնական դիրքորոշմանը։
    📌 Սա ոչ այլ ինչ է, քան խմբագրական ազատությանը միջամտելու դատապարտելի փորձ, որի հետ չի կարող համակերպվել ոչ տվյալ լրատվամիջոցը, ոչ էլ լրագրողական համայնքն ընդհանրապես՝ անկախ քաղաքական նախասիրություններից», — նշում են լրագրողական կազմակերպությունները։

  • Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մ…

    🔸 Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել  Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
    📌 Մխիթարյանը սոցցանցի իր էջում տեղադրել է Բաքվում Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների վերաբերյալ գրառում։

  • Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին լրագրողների…

    ❗️Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց սահմանազատման հարցերով հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
    📌 Հարցին՝ արդյոք 1978 թվականի քարտեզով է սահմանզատումն իրականացվելու, Գրիգորյանն ասաց․
    🗣 «1978 թվի քարտեզ թե ով է ասել, ես չեմ տեսել»։ |factor.am|

  • Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայն…

    🇦🇲🇺🇸 Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում։ 🤝 Առաջիկա շաբաթներին մաքսային…

  • ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարե…

    📣 ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշված է.
    🔸 «1988 թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։
    🔸 Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ նաև պահեր՝ արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով»: