Category: Infocom

  • Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին լրագրողների…

    ❗️Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց սահմանազատման հարցերով հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
    📌 Հարցին՝ արդյոք 1978 թվականի քարտեզով է սահմանզատումն իրականացվելու, Գրիգորյանն ասաց․
    🗣 «1978 թվի քարտեզ թե ով է ասել, ես չեմ տեսել»։ |factor.am|

  • Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայն…

    🇦🇲🇺🇸 Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում։ 🤝 Առաջիկա շաբաթներին մաքսային…

  • ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարե…

    📣 ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշված է.
    🔸 «1988 թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։
    🔸 Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ նաև պահեր՝ արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով»:

  • Սփյուռքում և ՀՀ-ում գործող մի շարք հայկական կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյու…

    ‼️ Սփյուռքում և ՀՀ-ում գործող մի շարք հայկական կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու օրենքի գերակայությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը քանի դեռ շատ ուշ չէ:
    ✉️ Նամակում, մասնավորապես, ասվում է.
    🔸 Խնդրում ենք Ադրբեջանից պահանջել՝ Արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար:
    🔸 Անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա նկատմամբ մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։
    🔸 Ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն դատական վարույթներում՝ թույլ տալով անկախ միջազգային դիտորդներին և օրինական ներկայացուցիչներին մասնակցել նիստերին։
    🔸 Ադրբեջանին ստիպել կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել հայերի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։
    📍 Ի թիվս այլ կառույցների՝ նամակը ստորագրել են «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը», «Օրրանը», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը, «Աֆեյան», «Ազնավուր» և «Թուֆենկյան» հիմնադրամները։

  • Իսրայելական ուժերն ազատ են արձակել շուրջ 500 պաղեստինցի բանտարկյալի։ Միևնույն ժ…

    🇮🇱 Իսրայելական ուժերն ազատ են արձակել շուրջ 500 պաղեստինցի բանտարկյալի։ Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «ալ-Քասամ» բրիգադը, Իսրայելին է վերադարձրել 4 պատանդի մարմին։
    🔸 Նշվում է, որ վերադարձված պաղեստինցի բանտարկյալների մոտ առկա են եղել մի շարք հիվանդություններ, նրանց մի մասը տեղափոխվել է հիվանդանոց։ 
    🔸 Ըստ հրապարակումների՝ Իսրայելը կասեցրել է 24 բանտարկյալ երեխաների ազատ արձակումը, քանի դեռ իսրայելցի չորս պատանդների մարմինների ինքնությունը չի հաստատվել։ |armenpress.am|

  • Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ են բանակցութ…

    🇹🇷🇺🇸🇷🇺 Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ են բանակցությունները՝ երկու երկրների դեսպանատների աշխատանքի խնդիրների շուրջ:
    🗣 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ հույս էր հայտնել, որ այս հանդիպման արդյունքները պարզ կդարձնեն, թե երկու կողմերը որքանով «կարող են արագ և արդյունավետ առաջ շարժվել» խնդրահարույց հարցերի լուծման գործում։ |ria.ru|

    Կադրերում՝ ռուսական պատվիրակության ժամանումը

  • Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է Ադրբեջանում, հայտարարել է փաստաբան Ջա…

    ❗️Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է Ադրբեջանում, հայտարարել է փաստաբան Ջարեդ Գենսերը 📌 Մեկ շաբաթ հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանը առողջական լուրջ վտանգի առաջ է կանգնել. նա կորցրել է 6 կգ, ճնշումը հասել է վտանգավոր 140/110 մակարդակի: Չնայած դրան՝…

  • Դատարանի որոշմամբ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նախկին դեսպան …

    ⚖️ Դատարանի որոշմամբ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նախկին դեսպան Էդգար Ղազարյանից պետք է ներողություն խնդրի վիրավորական արտահայտությունների համար և վճարի 1 մլն 250 հազ. դրամ, որից 1 մլն դրամը՝ վիրավորանքի համար ոչ նյութական վնասի հատուցում, իսկ 250 հազարը՝ դատական ծախսերի գումար:
    💬 2023թ. ապրիլի 4-ին ԱԺ հանձնաժողովի նիստի ընթացքում ՄԻՊ պաշտոնում առաջադրված թեկնածու Ղազարյանի ելույթի ժամանակ Բաքոյանը վիրավորանք հանդիսացող արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին, մասնավորապես’ «Դուք ուղեղ չունեք», «էս անուղեղին բացատրեք…», «Ա՛յ պարոն խեղկատակ», «Դուք Ձեր ժողովրդի զավակը չեք», «Տո ի՞նչ բացատրի էս խեղկատակը», «Անասուն», «Դու թյուրիմացություն ես», «Դու չկաս էնքան, որ պատասխանես հարցերին», «Ա՛յ տիկին Ղազարյան, քեզ խի են բերել ստեղ», «Դու շատ փոքր ես, լսու՞մ ես, արա՛, դու շատ փոքր ես, այ տղա», «Սուս մնա, արա՛»:
    Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Բաքոյանի անունից ներկայացված վճռաբեկ բողոքը՝ փաստացի ուժի մեջ մնալով առաջին ատյանի դատարանի վճիռը՝ բացառությամբ, որ վիրավորական չէ «Դուք Ձեր ժողովրդի զավակը չեք» արտահատությունը: |hetq.am|

  • ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցո…

    🇦🇲🇭🇺 ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:
    🤝 Նախատեսվում է համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծում՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:
    🔸 «Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում»,- ասվում է նախագահի հրամանագրի նախագծի հիմնավորման մեջ:

  • ԱՄՆ պետքարտուղարությունը դադարեցրել է գրեթե ողջ արտաքին օգնությունը և սառեցրել …

    🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարությունը դադարեցրել է գրեթե ողջ արտաքին օգնությունը և սառեցրել նոր օգնության տրամադրումը։ 🔸 Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ սառեցումը կտևի 90 օր՝ արդյունավետության և արտաքին քաղաքականության հետ համապատասխանության վերանայման…