Category: Infocom

  • Ադրբեջանում հայտարարել են Ալիևի դեմ պլանավորված մահափորձի և դրա արդյունքում երկ…

    🇦🇿 Ադրբեջանում հայտարարել են Ալիևի դեմ պլանավորված մահափորձի և դրա արդյունքում երկրում հեղաշրջում իրականացնելու ծրագրի բացահայտման մասին։

    ❗️Ադրբեջանական պետական APA գործակալությունը, հղում անելով հավաստի աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանի անվտանգության խորհրդի անդամ և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը Ռուսաստանի աջակցությամբ պատրաստել է պետական ​​հեղաշրջման պլան։ Նշվում է, որ Մեհդիևը փորձել է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածության շրջանից, որն առաջացել էր ադրբեջանական AZAL ինքնաթիռի՝ Ռուսաստանի օդային տարածքում ՌԴ ՀՕՊ ուժերի կողմից խոցվելու դեպքից։ 
    📌 Նշվում է, որ Մեհդիևի ծրագրի համաձայն՝ գործողության հիմնական դրվագն ինքնաթիռի վթարը պետք է լիներ՝ ազդարարելով հեղաշրջման սկիզբը։ 2024թ․ դեկտեմբերին պլանավորվել էր Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռի մասնակցությամբ «վթար», որն, առաջին հայացքից, նման կլիներ ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման։ Մինչ երկիրը ցնցված կլիներ, պետք է հայտարարվեր «արտակարգ դրություն»։ […]
    🔸 Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, թե գործողությունը ձախողվել է, քանի որ կազմակերպիչները սխալ են թույլ տվել՝ նախագահական ինքնաթիռի փոխարեն խոցելով քաղաքացիական AZAL ինքնաթիռը։ Ըստ հրապարակման՝ ռուսական կողմն ինքն է ադրբեջանական կողմին տեղեկացրել Մեհդիևի առաջարկի և նրա ցանցի ծրագրի մասին՝ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ։ |armenpress.am|

  • Պատկերացրեք՝ Դուք Կոտայքի կամ Սյունիքի մարզում ապրող անապահով ընտանիքի չափահաս,…

    👨‍👨‍👧‍👧 Պատկերացրեք՝ Դուք Կոտայքի կամ Սյունիքի մարզում ապրող անապահով ընտանիքի չափահաս, բայց գործազուրկ անդամ եք։ Ձեր ընտանիքը տեւական ժամանակ պետությունից համապատասխան նպաստ է ստացել։ Այժմ նշանակված նպաստի ժամկետն ավարտվել է, եւ դուք պետք է նորից գնահատում անցնեք։ Պատկերացրեք՝ այս անգամ գնահատում անելիս պետությունը, ենթադրելով, որ Դուք գուցե ստվերային դաշտում ինչ-ինչ շահույթ ունեք կամ ասենք, արտերկրից գումար եք ստանում, որոշում է իր սահմանած կարգով Ձեզ որոշակի եկամուտ վերագրել։ Արդյունքում, Ձեր գնահատված եկամուտները դառնում են ավելին, քան իրականում են, եւ Ձեր ընտանիքը դուրս է մնում անապահովության գնահատման համակարգից։
    📝 Սա սոցիալական աջակցության ոլորտում վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններից է։ Աղքատության վերացման համար պայքարի համաշխարհային օրվա առիթով առաջարկում ենք կարդալ «Ինֆոքոմի» ուսումնասիրությունը՝ Հայաստանում անապահովության գնահատման նոր համակարգի մասին
    📎 Կարդալ ավելին

    Անապահովությունը գնահատելիս պետությունն ընտանիքին ենթադրյալ եկամուտ է վերագրում․ նոր համակարգի նորամուծությունները — Infocom

    Անապահովությունը գնահատելիս պետությունն ընտանիքին ենթադրյալ եկամուտ է վերագրում. նոր համակարգի նորամուծությունները Պատկերացրեք՝ Դուք Կոտայքի մարզում ապրող անապահով ընտանիքի չափահաս, բայց գործազուրկ անդամ եք։ Ձեր ընտանիքը տեւական ժամանակ պետությունից համապատասխան…

  • Մայր Աթոռից արձագանքում են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտու…

    📣 Մայր Աթոռից արձագանքում են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ 🗣 Կառույցից նշում են՝ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։…

  • Իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է ձայնագրություն, որտեղ հեռախոսազ…

    ❗️🗞 Իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է ձայնագրություն, որտեղ հեռախոսազրույց են ունենում 2 ենթադրյալ հոգևորականներ։ Տարածված ձայնագրությունում նրանցից մեկը նշում է․ «Կաթողիկոսն ինձ ասում ա՝ ինչի ընտանիքիդ չես վերցնում, գնաս միտինգ անես Նիկոլի դեմ․․․»։

  • Կասեցվել է «Վան-Վասպուրական» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական …

    🍽 Կասեցվել է «Վան-Վասպուրական» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Արմավիր, փ․ Հանրապետության 31/2), մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
    📣 Ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ աշխատում են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։
    📌 Մասնավորապես՝ սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, որը հնարավոր չի եղել հեշտորեն մաքրել և ախտահանել, սննդամթերք պարունակող տարածքների մակերևույթները՝ սառնարանի դարակաշարերը չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և չեն ախտահանվել, մնացորդները տեղադրված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղերում։
    [ՍԱՏՄ]
  • Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապամոնտաժում են Սարյանի պուրակում համայն…

    🏗 Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապամոնտաժում են Սարյանի պուրակում համայնքի հողի վրա կառուցված ինքնակամ շինությունները:
    💬 «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենը հայտնեց, որ սրճարանի հետ կապված դատական պրոցես էր ընթանում, բայց Տիգրան Ավինյանը երեկ քանդելու որոշում է կայացրել:
    🗣 «Իրենց կողմից սա ընդամենը վանդալիզմ է, իրենք ոչ մի ձևով չեն տեղեկացրել»,- ասաց նա News.am-ի թղթակցի հետ զրույցում:

  • կասեցվել է Երևանի Սարյանի 22 հասցեում գործող «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտ…

    կասեցվել է Երևանի Սարյանի 22 հասցեում գործող «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը:

  • Դատարանը մերժել է Արագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կա…

    ⚖️ Դատարանը մերժել է Արագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը:
    👨‍⚖️ Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց որոշել է տնային կալանքը։

  • Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հ…

    ❗️Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել է Քննչական կոմիտեն։ 🔸Մեղադրանքը՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝…

  • Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը արդյունավետ է անցել, այս մասին հայտնել է Սպիտա…

    🇷🇺🇺🇸 Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը արդյունավետ է անցել, այս մասին հայտնել է Սպիտակ տունը

    📌ԱՄՆ-ն և Ռուսաստանը հաջորդ շաբաթ բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն, ինչպես պայմանավորվել են նախագահները։ |tert.am|