Category: Infocom

  • ՀԷՑ-ում արձանագրվել են թերգրանցումներ. հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազո…

    ⚡️ ՀԷՑ-ում արձանագրվել են թերգրանցումներ. հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։
    🗣 «ՀԷՑ-ի միայն մեկ մասնաճյուղի երկու տարբեր ցանցերում արձանագրվել են Ինքնավար էլեկտրաարտադրողների (արևային կայանների) կողմից արտադրված և Բաշխիչ ցանց հետ մղված (ՀԷՑ-ին մատակարարված) էլենտրաէներգիայի քանակի՝ ավելի քան 1 մլն կՎտ ժ թերգրանցումներ», — ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
    🔗 Կարդալ ավելին

  • Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Կոպենհագենում Էմանուել Մակրոնի հետ ունեցած հ…

    🇦🇿🇫🇷 Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Կոպենհագենում Էմանուել Մակրոնի հետ ունեցած հանդիպման արդյունքում երկու երկրների միջև թյուրըմբռնման պատճառ դարձած հարցերը անցյալում են մնացել։
    🗣 Այս մասին, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, Ալիևն ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լաքտոնի հետ հանդիպմանը։
    📌 Ալիևն ընդգծել է երկկողմ օրակարգում նոր դարաշրջանի սկիզբը, անդրադարձել գործարար կապերի վերականգնման և զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության կարևորությանը։
    📣 Ըստ հաղորդագրության՝ դեսպանն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններում նոր էջ է բացվել, և որ ինքը ջանք չի խնայի հարաբերությունները զարգացնելու համար։

  • [«Սիսական» ջոկատի հրամանատար] Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք…

    ⚖️ [«Սիսական» ջոկատի հրամանատար] Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։

    📌 Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն արարքի համար, որ նա, խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը, ձեռք էր բերել, փոխադրել և Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրին կից, իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող շինությունում մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը պահել էր հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր:

    [ՀՀ գլխավոր դատախազություն]
    🔗Կարդալ ավելին

  • Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ և չեմ կարծում, որ ՀՀ-ում կան…

    ‼️ Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ և չեմ կարծում, որ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել: ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների և վերապահված իրավունքների շրջանակում:
    🗣 Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Կաթողիկոսի և եկեղեցու սպասավորների վերաբերյալ իր քննադատությունների և իրավապահների գործողությունների կապի մասին հարցին:
    💬 «Ես երեկ Լուրերն էի նայել և իմացել, որ հաղորդում է եղել հանցագործության մասին, և հաղորդմանը եղել է արձագանք»,- ասել է նա:

  • Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են պաշտպանության և ազգային անվտանգության …

    🇦🇿💰 Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026-2029թթ. ընթացքում կրճատել 8,6%-ով:
    📉 2026թ. Ադրբեջանի պաշտպանության ծախսերը կկազմեն պետական ​​բյուջեի բոլոր ծախսերի 20,9%-ը: 2029թ. այս բաժինը կնվազի մինչև 18,4%-ի։ |factor.am|

  • Չինաստանը պատասխանել է ռուսական նավթից հրաժարվելու վերաբերյալ Թրամփի հայտարարու…

    🇨🇳🇺🇸 Չինաստանը պատասխանել է ռուսական նավթից հրաժարվելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը:
    💬 «Չինաստանը հաստատակամորեն հերքում է բոլոր տեսակի անօրինական միակողմանի պատժամիջոցները, իրավասությունների ընդլայնումը և հարկադրանքի ու ճնշման ցանկացած ձև»,- հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանությունը՝ ընդգծելով, որ միջազգային հանրության ներսում օրենքի շրջանակներում փոխգործակցությունը ողջամիտ և օրինական է ու չի վնասում երրորդ կողմերի շահերին, հետևաբար դա պետք է հարգվի ու պաշտպանվի։
    📌 Նշենք, որ Թրամփը նախօրեին հայտարարել է, թե Հնդկաստանի վարչապետ Մոդին խոստացել է դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը, և որ ԱՄՆ-ն պատրաստվում է հասնել նրան, որ նույնն անի Չինաստանը: Հնդկական կողմը դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը: |armenpress.am|

  • «Սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությանը խոչընդոտելու կամ հարկ…

    «Սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությանը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև ընտրական քվեարկության արդյունքների վրա ազդելու [մեջ]»,- ասաց Զոհրաբյանը՝ մեղադրանքները որակելով «շինծու»։

  • 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը երեկ դատարանում ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ։
    🗣 Երկու նիստ շարունակ վկային տրվող անվերջանալի հարցերն ու պարբերաբար կռվի վերածվող հարցաքննության ընթացքը, ըստ ամենայնի, ստիպեցին Մակարյանին հրապարակել 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Էջմիածնի քիմիկների զորամասի անձնակազմի մասնակցությամբ մարտական գործողության մտահղացման պլանը։
    📎 Կարդալ ավելին

    «Մենք ի՞նչ պիտի անեինք մեր թեթեւ զենքերով»․ գեներալ Մակարյանի հայտարարությունը դատարանում — Infocom

    «Մենք ի՞նչ պիտի անեինք մեր թեթեւ զենքերով»․ գեներալ Մակարյանի հայտարարությունը դատարանում 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը երեկ դատարանում ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ։  Երկու նիստ շարունակ…

  • Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակար…

    Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո:

  • Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին քն…

    ‼️ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին քննադատել է ԱՄՆ կոնգրեսի անդամներ Դարել Իսսայի և Գաս Բիլիրակիսի ներկայացրած «խաղաղության օրինագիծը», որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի դեպքում:
    📣 «Չնայած այն պնդումներին, թե «Խաղաղության օրենքը» կկիրառի «նախադեպը չունեցող պատժամիջոցներ» Ադրբեջանի դեմ, այն փաստացի «թղթե վագր» է՝ նախատեսված, կարծես, կոշտ երևալու համար, սակայն իրականում անպետք է, անիրագործելի և սահմանափակ շրջանակով։
    💬 Պատժամիջոցները կկիրառվեն միայն Հայաստանի նկատմամբ «նոր ագրեսիայի» պարագայում՝ անտեսելով Ադրբեջանի կողմից ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, հայ գերիների պատանդառումը ու նրանց նկատմամբ բռնությունը, հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի ոչնչացումը, ինչպես նաև արցախահայության՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը»,- հայտարարել է Գալիցկին։
    📌 Նշենք՝ օրինագիծը, ի թիվս առաջարկվող սանկցիաների, աջակցություն է հայտնում ՀՀ ինքնիշխանությանը, Նիկոլ Փաշինյանի խաղաղության նախաձեռնություններին:
    🖇 Կարդալ ավելին