Category: Infocom

  • #գիտարբուք Սոնա Բալասանյանի հետ․ «Կրթություն. սոցիոլոգիական աշխարհայացք»Սոնա Բալ…

    #գիտարբուք Սոնա Բալասանյանի հետ․ «Կրթություն. սոցիոլոգիական աշխարհայացք»
    Սոնա Բալասանյանը բանախոսության ընթացքում ներկայացրել է հետևյալ թեմաները․
    — կրթության ըմբռնումը սոցիոլոգիական տեսանկյունից,
    — կրթության պատմասոցիոլոգիական էքկուրս․ դասականությունից լուսավորականություն,
    — դպրոցը մասնագիտակա՞ն համայնք, թե՞ ընտանիքի ինստիտուտի շարունակություն,
    — հայկական մանկավարժական ավանդույթի խզումը ԽՍՀՄ-ից առաջ ու դրանից հետո․ ինչպիսի՞ն է Հայաստանի կրթական համակարգն այսօր,
    — ո՞րն է կրթության վերջնարդյունքը, կրթություն-աշխատաշուկա բախումը,
    — դպրոցը՝ ճաշակների պայքարի թատերաբեմ։

    #գիտարբուք Սոնա Բալասանյանի հետ․ «Կրթություն. սոցիոլոգիական աշխարհայացք»

    #infocom #ինֆոքոմ #գիտարբուք
    *Գիտարբուքի նկարահանումը տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 23-ին։
    Բոլոր գիտարբուքները՝ https://www.youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyeoJs147cRUZFtxwFzYyJtt
    ______________
    #գիտարբուք սոցիոլոգիական գիտությունների թեկնածու…

  • Մեկ օրում 4 անձի սպանած քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Փաստ…

    ❗️⚖️ Մեկ օրում 4 անձի սպանած քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
    📌 Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հոկտեմբերի 12-ին Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:
    📌 Այնուհետև, տեղեկություններ են ստացվել, որ Թ.Հ.-ն, առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո, Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց:
    📌 Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան:
    🚔 Նույն օրը Թ.Հ.-ն ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք:
    [ՀՀ քննչական կոմիտե]

    Արամուսում սպանություն կատարած անձը սպանել է ևս երկու անձանց․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում — Infocom

    2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով: ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների…

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը ներկայացրել է հրա…

    ‼️ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը ներկայացրել է հրաժարականի դիմում:
    🔸 Ալեքսանյանը ԿԿՀ անդամ է նշանակվել 2019թ. նոյեմբերին։ [ԿԿՀ]

  • Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման ուղղությամբ ամենօրյա …

    ‼️ Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման ուղղությամբ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ ասուլիսի ժամանակ:
    🗣 «Ինչպես և միշտ, այս պահին ևս ես ուզում եմ հույս հայտնել, որ այս առումով մենք առաջիկայում լավ նորություն կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը: Բառացիորեն երեկ Շարմ էլ Շեյխում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը»,- ասել է Միրզոյանը:
    📌 Հիշեցնելով, որ ԿԽՄԿ-ն դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում՝ Միրզոյանը կարևորել է պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցում երրորդ երկրիների մասնակցության կարևորությունը՝ միաժամանակ նշելով՝ առաջնային օղակն այս համատեքստում Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են:

  • Մեծ Բրիտանիան հանում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ գործող զենքի մատակարարման…

    🇬🇧🇦🇲🇦🇿 Մեծ Բրիտանիան հանում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ գործող զենքի մատակարարման արգելքը ԵԱՀԿ մինսկի խմբի լուծարումից հետո:
    📣 «Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում գրանցված նշանակալի առաջընթացը և նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնում վերջերս կայացած գագաթնաժողովի պատմական արդյունքները՝ Մեծ Բրիտանիան կարծում է, որ ԵԱՀԿ-ի կողմից 1992թ. «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական ​​գործողություններում ներգրավված ուժերին զենքի և զինամթերքի մատակարարումների» վերաբերյալ առաջարկված զենքի էմբարգոյի հիմնավորումը վերացել է։ Հետևաբար, Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կվերացնի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն»,- ասվում է պետնախարար Սթիվեն Դաութիի հայտարարության մեջ:
    ‼️ Նշվում է, որ որոշումը թույլ կտա Մեծ Բրիտանիային աջակցել երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ջանքերին, այդ թվում՝ «այլ պետությունների և ոչ պետական դերակատարների կողմից եկող ավանդական և հիբրիդային սպառնալիքներին ի պատասխան»:
    🔗 Կարդալ ավելին

  • 2021թ.-ին Արտաշատի բժշկական կենտրոնում ձեռքի կոտրվածքի վիրահատության ժամանակ 45-…

    ❗️2021թ.-ին Արտաշատի բժշկական կենտրոնում ձեռքի կոտրվածքի վիրահատության ժամանակ 45-ամյա Նշան Նշանյանը կորցրել էր գիտակցությունը և 14 օր անց մահացել։ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի վերջնական եզրակացությունը հաստատել է, որ Նշանյանի մահը տեղի է ունեցել բժշկական սխալի հետևանքով։ Բայց քննությունը, մահացածի քրոջ, իրավահաջորդի՝ Լուսինե Ազնաուրյանի պնդմամբ, շարունակում է ձգձգվել՝ առանց արդյունքի։
    📌 Քաղաքացու մահից գրեթե 4 տարի անց Քննչական կոմիտեն չի պարզել դեպքի հանգամանքները։ Դեպքի վաղեմության ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 13-ին, Լուսինե Ազնաուրյանը կարծում է, որ իրավապահ մարմինները դիտավորյալ են ձգձգում գործի բացահայտումը, որպեսզի մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է։ |hetq.am|

  • Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը ահազանգել է, որ ամուսինն ար…

    📣 Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը ահազանգել է, որ ամուսինն արդեն 20 օր է` հացադուլ է անում Բաքվի բանտում։ 🗣 Լինդա Էուլջեքջյանը պատմել է, որ երեկ իրեն զարմացրել է ամուսնու զանգը․ «Ես նրա հետ խոսեցի նաև անցյալ ամիս։ Նա արդեն 20 օր հացադուլ…

  • Արարատ Միրզոյանը Եգիպտոսում շփվել է Ադրբեջանի իր պաշտոնակցի` Ջեյհուն Բայրամովի հ…

    🇦🇲🇦🇿Արարատ Միրզոյանը Եգիպտոսում շփվել է Ադրբեջանի իր պաշտոնակցի` Ջեյհուն Բայրամովի հետ:
    📌Նա շփումներ է ունեցել նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Իսպանիայի, Օմանի, Ֆրանսիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի ԱԳ նախարարների և այլ պաշտոնյաների հետ։ [ՀՀ ԱԳՆ]

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օդանավակայանում դիմավորել է Եգիպտոսի նախագահը: Դիմավո…

    🇺🇸🇪🇬ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օդանավակայանում դիմավորել է Եգիպտոսի նախագահը: Դիմավորման արարողությունից հետո նրանք ուղևորվել են Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովի անցկացման վայր:|tert.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս։ Հ…

    ❗️Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս։ 📌 ՀՀ վարչապետը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։ [ՀՀ վարչապետի…